Հակոբ Արսենյան

հայ բժիշկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Արսենյան (այլ կիրառումներ)

Հակոբ Արսենյան (1881, Բրուսայի նահանգ, Նիկոմեդիայի գավառակ, Օվաջըկ գյուղ - անհայտ), հայ բժիշկ։

Հակոբ Արսենյան
Ծնվել է1881
ԾննդավայրԲրուսայի նահանգ
Նիկոմիդիայի գավառակ
Օվաջըկ գյուղ
Մահացել էանհայտ
ԿրթությունԿ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանի դեղագործական բաժին
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԳազայի անգլիական C.M.S. հիվանդանոցի դեղատուն

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Արսենյանը ծնվել է 1881 թվականին, Բրուսայի նահանգի Նիկոմեդիայի գավառակի Օվաջըկ գյուղում։ Նախնական ուսումն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում։ 1904-1907 թվականներին ուսանել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանի դեղագործական բաժնում։ Սեփական դեղատուն է ունեցել Բրուսայի նահանգի Ադաբազար, ապա՝ Զմյուռնիա նահանգի կենտրոն Զմյուռնիա քաղաքներում։ 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ, մահացու վտանգներից ազատվելուց հետո, ընտանիքով փորձել է Մեսքենեից Հալեպ փախչել։ Հազար ու մի դժվարություններ կրելուց հետո օսմանյան բանակ է զորակոչվել։ Որպես զինվորական դեղագործ, հիսնապետի աստիճանով ուղարկվել է Երուսաղեմ, ուր տեղափոխել է ընտանիքի ողջ մնացած անդամներին։ 1918 թվականին օսմանյան կառավարությունը նրան նշանակել է Բեթղեհեմ քաղաքի դեղագործ։ 1918 թվականին բրիտանական բանակը Պաղեստինը գրավելիս, Թուլ-Քերիմում գերի է ընկել։ Տարագրվել է Եգիպտոս և վեց ամիս բանտարկված մնացել։ Ազատվելուց հետո վերադարձել է Երուսաղեմ` ընտանիքի մոտ։ 1920 թվականին բրիտանական մանդատային կառավարությունը նրան նշանակել է Գազա քաղաքի դեղագործ։ 1923 թվականին աշխատանքի է անցել Գազայի անգլիական C.M.S. հիվանդանոցի դեղատանը։ Եղել է բազմազգ քաղաքում հարգված ու սիրված մարդ և հմուտ մասնագետ։ 1938 թվականի հասցեն` Agop Arsenian, Kaza (Palestine)։

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։