Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակ

Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակ-- Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնին պատկանող գրքերից մեկը։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Հեղինակն ու վավերականությունը խմբագրել

Նամակում նշվում է միայն հեղինակի անունը՝ Հակոբոս «Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառա»[1]։ Քրիստոնյա եկեղեցին նույնացնում է Հակոբոսին Հիսուս Քրիստոսի եղբոր Հակոբոսին։ Համաձայն ավանդության հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոսը ի թիվս այլոց հայտնվել էր նաև Հակոբոսին, որն այդ պահից սկսած միացավ առաքյալներին և դարձավ Երուսաղեմի եկեղեցու գագաթնասյուներից մեկը՝ նահատակվելով 62 թ.։

Եթե նամակի հեղինակը Հակոբոսն է, ապա յան պետք է գրված լինի 62 թ. ոչ ուշ. ենթադրյալ տարեթվերը տատանվում են 44-49 կամ 55-60 թթ. միջև։

Որոշ ժամանակակից ուսումնասիրողներ, սակայն, կասկածի տակ են առնում Հակոբոսի հեղինակ լինելը՝ գտնելով, որ նամակը գրվել է I դարի վերջերին և նույնիսկ II դարի սկզբներին։

Գրելու հանգամանքներն ու հասցեատերերը խմբագրել

Հակոբոսի ուղերձը «ընդհանրական» կոչված նամակներից մեկն է։ Հեղինակն այն ուղղում է «սփռված Տասներկու ցեղերին» (այսինքն՝ Պաղեստինից դուրս քրիստոնեություն ընդունած հրեական սփյուռքի ներկայացուցիչներին)։ Հեղինակը քաջալերում է իր հասցեատերերին տոկալ գոյթակղություններին և զգուշանալ բարոյական սխալներից ու մոլորություններից։

Առանձնահատկությունները խմբագրել

Հակոբոսի նամակը գլխավորապես գործնական-բարոյախոսական բնույթի գործ է՝ իր բովանդակությամբ հիշեցնելով Հին Կտակարանի Առակաց գիրքը։ Գրածքն օժտված է բարձր գրական արժանիքներով, գրված է հրաշալի հունարենով (այս հանգամանքը ևս ծառայել է որպես Հակոբոսի հեղինակ լինելու վավերականությունը մերժող փաստարկ), ունի պատկերավոր ոճ։

Բովանդակությունը խմբագրել

  1. Ներածություն՝ հեղինակն ու հասցեատերերը 1։1
  2. Փորձություններ և գայթակղություններ 1։2-1։18
  3. Տարբեր զգուշացումներ մեղք գործելուց 1։19-3։18
  4. Հանդիմանություններ 4։1-5։6
  5. Հորդորներ 5։7-20

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յակոբոս 1:1

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Ռ. Գայաեան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, Երևան, 2003։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել