Հակոբ Հակոբյան (քաղաքական գործիչ)

հայ քաղաքական գործիչ
(Վերահղված է Հակոբյան Հակոբ Ռաֆիկիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Ռաֆիկի Հակոբյան (հունվարի 26, 1958(1958-01-26)[1][2][3][…], Ծովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։

Հակոբ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1958(1958-01-26)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրԾովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
 Hakob R. Hakobyan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1980-1983 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես տնտեսագետ։
  • 1983-1988 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես ճարտարագետ-տնտեսագետ, ապա պլանային բաժնի վարիչ։
  • 1988-1995 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես պետի տեղակալ։
  • 1995-1997 թթ. - «Արփա-Սևան» շինտրեստի գործադիր տնօրեն։
  • 1997-1999 թթ. - «Արփա-Սևան» ԲԲԸ նախագահ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 43 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգաավորական խմբի անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետև «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր թիվ 24 ընտրատարածքից։ 19.06.2007 - 20.10.2008 - Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2008 թ. հոկտեմբերի 20-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[4]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 24 ընտրատարածքից։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[5]։
  • 2017 թ․ ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։
  • 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ ։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Արա Բաբլոյանը որպես ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հակոբ Հակոբյան

20 հոկտեմբերի 2008 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել