Պողոս Հակոբյան (արվեստի գործիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պողոս Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պողոս Հակոբյան (1844 - 1921), հայ նկարիչ, փորագրիչ և լուսանկարիչ։

Պողոս Հակոբյան
Ծնվել է1844
ԾննդավայրԿ. Պոլիս
Վախճանվել է1921
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Ծնվել է Կ. Պոլսում։ Երիտասարդ հասակից տեղափոխվել է ԱՄՆ, հետևել փորագրության և լուսանկարչության, ապա զբաղվել նկարչությամբ։ Հնարել է լուսափորագրության (ցինկոգրաֆիա) մի եղանակ, որը կոչվել է նրա անունով։ Ունեցել է նկարչական արվեստանոց, որտեղ սովորել են բազմաթիվ երիտասարդներ[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 148.