Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ղևոնդ Ավագի Հակոբյան (նոյեմբերի 26, 1908(1908-11-26)[1][2], Ղշլաղ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 27, 1986(1986-07-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ինժեներական զորքերի գեներալ-մայոր (1958)։

Ղևոնդ Հակոբյան
նոյեմբերի 26, 1908(1908-11-26)[1][2] - հուլիսի 27, 1986(1986-07-27) (77 տարեկան)
ԾննդավայրՂշլաղ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանLukyanivske Military Cemetery
Զորատեսակինժեներական զորքեր[1]
Կոչումգեներալ-մայոր[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսի միացումը ԽՍՀՄ-ին[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՎ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա (1937)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ

Ավարտել է Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (1937)։ 1939-1940 թվականներին (որպես ավիագնդի հատուկ սարքավորումների ինժեներ) մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը և Ֆինլանդիայի դեմ պատերազմին։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ՝ Հարավային ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբում հատուկ ծառայության ինժեներ-հրահանգիչ, 1943 թվականից՝ 4-րդ օդային բանակի գլխավոր ինժեների տեղակալ, մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Թամանի, Կուբանի, Ուկրաինայի, Բելառուսիայի ազատագրմանը, Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Գերմանիայում մղված մարտերին։ 1945-1947 թվականներին ծառայել է Գերմանիայի խորհրդային զորախմբում, 1947-1950 թվականներին՝ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբում, 1951-1963 թվականներին եղել է Կիևի ինժեներաավիացիոն բարձրագույն ռազմական ուսումնարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետի պետ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղևոնդ Հակոբյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղևոնդ Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 74  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։