Հարություն Հակոբյան

հայ աճպարար, դերասան
(Վերահղված է Հակոբյան, Հ.ից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Հմայակի Հակոբյան (ապրիլի 25, 1918(1918-04-25)[1][2], Իգդիր, Անդրկովկասյան ԴՖՀ[1][2] - հունվարի 13, 2005(2005-01-13), Մոսկվա, Ռուսաստան[2]), ձեռնածու-աճպարար։ ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։

Հարություն Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1918(1918-04-25)[1][2]
ԾննդավայրԻգդիր, Անդրկովկասյան ԴՖՀ[1][2]
Մահացել էհունվարի 13, 2005(2005-01-13) (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Հայաստանի Առաջին Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1973)[1]
Մասնագիտությունձեռնածու-աճպարար, աճպարար, դերասան, գրող և հրապարակախոս
ԱշխատավայրՄոսկոնցերտ[1][2]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
ԵրեխաներՀմայակ Հակոբյան

Կենսագրություն խմբագրել

Հարություն Հակոբյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Իգդիր քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի Խորեոգրաֆիայի ուսումնարանը և պարել Պարի պետական անսամբլում։ Սովորել է նաև Երևանի շինարարական տեխնիկումում, այնուհետև աշխատել է «Հայշինում»։ 1973 թվականին ավարտել է Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացները։ Ձեռնածու-աճպարարությամբ հանդես է եկել 1943 թվականից, 1965 թվականից՝ «Մոսկոնցերտի» արտիստ։

«Անսովոր համերգ» հեռուստաֆիլմը (1985, «Էկրան» կինոմիավորում) նվիրված է Հակոբյանի կյանքին և ստեղծագործությանը։

Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում։ Մահացել է 2005 թվականին Մոսկվայում։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը[3]։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

Հակոբյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է՝ Կոլոմբոյում (Շրի Լանկա) արժանացել է 1-ին մրցանակի և «Միջազգային մոգական ակումբի» պատվավոր անդամի կոչման (1957), Փարիզում՝ «Մեծ մրցանակի» («Գրան պրի») և Ռոբեր Գուդենի անվան մեդալի (1959), Գերմանիայում՝ Բոսկոյի անվան մրցանակի և Վ. Դուրովի անվան մեդալի (1974), Կարլովի Վարիում՝ հատուկ մրցանակի (1977)։

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1950
  • 1961 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1961
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1982
  • ՌԴ Պատվո շքանշան, 1998
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 73  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։