Հովհաննես Հակոբյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Հակոբի Հակոբյան, գրական ծածկանունը Վարդ Շահենի[3], իրական ազգանունը՝ Չորթանյան[4] (1876[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1937[1][2]), պատմաբան, հրապարակախոս, գրող։ Պրոֆեսոր (1928)։ ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի իսկական անդամ (1935), Ստալինյան բռնաճնշումների զոհ։
Հովհաննես Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1876[1][2] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | 1937[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1890)[1] և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1][2] (1928) |
Մասնագիտություն | պատմաբան, հրապարակախոս, գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | New York Post?[1], Սանասարյան վարժարան[1], Մշակ[1][2], Արեւ[1] և Երևանի պետական համալսարան[1][2] |
Ամուսին | Նոյեմի Հակոբյան |
Երեխաներ | Շահեն Հակոբյան |
Կենսագրություն խմբագրել
Հովհաննես Հակոբյանը ծնվել է 1876 թվականի օգոստոսի 16-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի Այգեստան թաղամասում։ 1890-ական թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1904 թվականին ավարտել է Վիսկոնսինի (ԱՄՆ) համալսարանի պատմագրության ֆակուլտետը, նույն համալսարանի պրոֆեսոր։ 1907 թվականին Նյու Յորքում հրատարակել է «Արաքս» ամսագիրը։ 1908 թվականին, որպես «Նյու Յորք իվնինգ փոստի» թղթակից, մեկնել է Թուրքիա։ Հաս-կրթական գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում և հայաբնակ վայրերում։ 1912 թվականին Կարինի Սանասարյան վարժարանի տեսուչն էր։ 1915 թվականին Թիֆլիսում աշխատակցել է «Մշակին», զբաղվել հայ գաղթականների տեղավորման և նյութական օգնության գործով։ 1922-1927 թվականներին՝ «Արև» օրաթերթի խմբագրապետ։ 1927 թվականից բնակություն է հաստատել Հայաստանում։ 1928 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդի» պատասխանատու քարտուղարը ՀԽՍՀ-ում։ Հովհաննես Հակոբյանի նախաձեռնությամբ և «Մելգոնյան ֆոնդի» միջոցներով 1933-1937 թվականներին կառուցվել է Ալ․ Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանի մասնաշենքը (որտեղ էլ գտնվում էր Մատենադարանը), Երևանի պետական համալսարանի աստղադիտարանը, տպարանն ու հրատարակչությունը, ինչպես նաև, արտասահմանից Հայաստան են բերվել բազմաթիվ ձեռագրեր[5]։
Հակոբյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են Հայաստանի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մասին եվրոպացի ճանապարհորդների թողած ուղեգրություններին։ Հրապարակախոսական երկերում մերկացրել է գերմանացի իմպերիալիզմի նվաճողական քաղաքականությունը Թուրքիայում և Անդրկովկասում («Գերման դավը Կովկասի մեջ», 1917, «Թուրքիա Գերման ճանկերուն մեջ», 1918)։
1938 թվականի հուլիսի 18-ին Հովհաննես Հակոբյանը անհիմն դատապարտվել է գնդակահարության՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ 1956 թվականի ապրիլի 28-ին Հակոբյանի քննչական գործը վերանայվել է, և հանցակազմի բացակայության պատճառով նա լիովին արդարացվել է։
Երկեր խմբագրել
- Գրպանի բառարան (անգլիերէնէ-հայերէն)։ Բոստոն։ տպ. Արարատ հրատարակչական ընկ., 1905
- Ազգերու պատմութիւն։ Ա հատոր։ Արեւելեան հին ազգեր եւ Յունաստան։ Պատկերազարդ։ Բարձրագոյն դասընթացք, Կ. Պոլիս, տպ. Նշան-Պապիկեան, 1911
- Ազգերու պատմութիւն։ Բ հատոր։ Հռովմայեցիք եւ նախամիջնադար։ Բարձրագոյն դասընթացք, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1912
- Ազգերու պատմութիւն։ Ա հատոր։ Արեւելեան հին ազգեր եւ Յունաստան։ Պատկերազարդ։ Բարձրագոյն դասընթացք, Երկրորդ տպագրութիւն, Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1915
- «Գերման դավը Կովկասի մեջ» (1917թ.)[4]
- «Թուրքիան՝ գերման ճանկերուն մեջ» (1918թ.)[4]
- Ազգերու պատմութիւն։ Գ հատոր։ Արդի պատմութիւն։ Մասն Ա։ Միջին դար, Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1920
- Ուղեգրություններ։ Հատոր Ա։ ԺԳ - ԺԶ դար (1253-1582), Երևան, Պետհրատ, 1932 (համահեղինակ)
- Ուղեգրություններ։ Հատոր Զ։ ԺԹ դարի առաջին քսանամյակ (1800-1820), Երևան, Պետհրատ, 1934։
Գրականություն խմբագրել
- Մելիքյան Մ., Հովհաննես Հակոբյան, ԲԵՀ, 1976, № 1։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ի հիշատակ Վանի ինքնապաշտպանության ժամանակ զոհված եղբոր՝ Շահենի, որին թուրքական իշխանությունները Շաքիր աղայի դեմ մահափորձ կազմակերպելու համար ձերբակալել ու մահապատժի էին ենթարկել։
- ↑ 4,0 4,1 4,2 «Հանրային գրադարանի շենքի հիմնում, գնդակահարություն․ վանեցի մեծ պապս» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունվարի 13. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Մելքոնյան եղբայրները և Ազգային գրադարանը». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Հակոբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 74)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |