Հակինթիկ ատրպատականյան

բույսերի տեսակ
Հակինթիկ ատրպատականյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Մկնասոխայիններ (Scilloideae)
Ցեղ Hyacinthella
Տեսակ Հակինթիկ ատրպատականյան (H. atropatana)
Միջազգային անվանում
Hyacinthella atropatana

Հակինթիկ ատրպատականյան (լատին․՝ Hyacinthella atropatana) հակինթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

3-5 սմ բարձրությամբ, շատ փոքր, ձվաձև սոխուկով և թղթանման, մուգ գորշ կամ մոխրագույն թեփուկներով սոխուկավոր բույս է։ Տերևները փքված են, բարակ, 2-5 հատ։ 3-5 սմ երկարությամբ ծաղկասլաքը պտղի ժամանակ ձգվող է։ Ծաղկապատը սպիտակ է, բաց երկնագույն կամ մանուշակաերկնագույն, զանգականման կամ թեթևակի սափորանման։ Փոշանոթները կարմիր կամ մուգ մանուշակագույն են։ Տուփիկը հակաձվաձև-սրտաձև է՝ կարճ կտուցիկով։ Սերմերը սև են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Վայոց Ձորի (Արենի և Ամաղու գյուղերի միջև) և Մեղրու (Ագարակ, Շվանիձոր, Նռնաձոր գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 600-1000 մ բարձրությունների վրա, չոր խճաքարոտ և քարքարոտ լանջերին։ Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում՝ մարտ-ապրիլին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.