Բեսլանի ահաբեկչական հարձակման հետ կապված հակասություններ

2004 թվականի սեպտեմբերի 1-ին, գիտելիքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ահաբեկիչները գրավել են Բեսլան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ պատանդ վերցնելով ներկաների մեծ մասին։ Երկուսուկես օրվա ընթացքում ահաբեկիչները ականապատ շենքում պատանդառել են 1128 մարդու[1] (հիմնականում երեխաներ, նրանց ծնողներին և դպրոցի աշխատակիցներին), որոնց պահել են ծանր պայմաններում՝ արգելելով բավարարել անգամ տարրական կարիքները։

Բեսլանի զոհեր

Երրորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին ժամը 13։05-ին դպրոցական սպորտդահլիճում տեղի են ունեցել պայթյուններ, իսկ ավելի ուշ առաջացել է հրդեհ, որի արդյունքում տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում։ Առաջին պայթյուններից հետո պատանդներն սկսել են փախչել դպրոցից, իսկ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության կենտրոնի ուժերի կողմից ձեռնարկվել է գրոհ։ Անկանոն փոխհրաձգության ժամանակ, այդ թվում նաև քաղաքացիական անձանց մասնակցությամբ, սպանվել են 28 ահաբեկիչներ (երեքը, ներառյալ նաև մահապարտ ահաբեկչուհին, մահացել են սեպտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում[2][3][4])։ Միակ կենդանի գերեվարված ահաբեկիչը՝ Նուրփաշա Կուլաևը, ձերբակալվել և հետագայում դատապարտվել է ցմահ ազատազրկման[5]։

Չնայած պատանդների մեծ մասն ազատագրվել են գրոհի ժամանակ, ահաբեկչության արդյունքում զոհվել են 314 պատանդներ, որոնցից 186-ը՝ երեխաներ։ Ընդհանուր առմամբ, ներառյալ նաև փրկարարները, զոհվել է 333 մարդ, իսկ 800-ից ավելին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ինչպես մյուս խոշոր ահաբեկչական հարձակումների ժամանակ, Բեսլանի դպրոցի գրավման հետ կապված տարածվել են բազմաթիվ շշուկներ և դավադրության տեսություններ, որոնք շրջանառվել են ԶԼՄ-ներում և բերանացի փոխանցվել Բեսլանի բնակիչների շրջանում։ Արդյունքում, տեսությունների մեծ մասը դարձել են հայտնի և շարունակում են մնալ քննարկման թեմա։

«354 պատանդներ» խմբագրել

Սեպտեմբերի 2-ի առավոտյան ԶԼՄ-ները, հղում կատարելով Ալեքսանդր Ձասոխովի մամլո-քարտուղար Լև Ձուգաևին, հայտնել են, որ գրավված N 1 դպրոցում ահաբեկիչները պահում են 354 պատանդների[6][7][8][9]։ «354» թիվն առաջացրել է հանրային մեծ արձագանք։ Բեսլանի որոշ բնակիչներ պաստառներով դուրս են եկել փողոց՝ պնդելով, որ շենքում պատանդների թիվն առնվազն 800 է[10][11]։ Իրենց հերթին ահաբեկիչները օգտագործել են այդ հաղորդագրությունը պատանդների վրա ավելի մեծ հոգեբանական ճնշում գործադրելու համար, մասնավորապես, սպառնալով նրանց թիվը հասցնել հայտարարված թվին[12][13]։

Նուրփաշա Կուլաևի գործով դատական լսումների ժամանակ ներկայացվել է նյութերով տեսագրություն, որը սեպտեմբերի 1-ից 3-ը նկարահանվել է «Ալանիայի» պետական հեռուստառադիոընկերության կողմից։ Այդ տեսագրության մեջ ներկայացվում են նաև Լև Ձուգաևի խոսքերը․

Շարունակվել են կապը բոլոր նրանց բարեկամների և հարազատների հետ, որոնք գտնվում են պատանդառության մեջ։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ նրանք ցուցաբերում են տոկունություն, ինչը նման դեպքում խիստ կարևոր է։ Իրականացված աշխատանքների արդյունքում ճշտվել են այն անձանց ցուցակները, որոնք կարող են գտնվել պատանդառության մեջ։ Այս պահին այդ ցուցակներում առկա են 354 մարդ։

— Լև Ձուգաև[14]

Ինքը՝ Ձուգաևը, Կուլաևի գործով հարցաքննվելով որպես սպա, բացատրել է, որ բեսլանցիների մեջ շրջանառվել է 120-ից մինչև 1000 պատանդների լուրը։ Քանի որ հայտնի չի եղել, թե քանի մարդ է մասնակցել Գիտելիքի օրվան նվիրված տողանին և քանիսին է հաջողվել փախչել ահաբեկիչների հարձակման ժամանակ (նույնիսկ տնօրեն Ցալիևան և ահաբեկիչների առաջնորդ Ռուսլան Խուչբարովը տարբեր թվեր են նշել), օպերատիվ շտաբը չէր կարողանում պարզել պատանդների իրական թիվը։ Ձուգաևի խոսքերով, թվերի հետ խաղերից խուսափելու համար, որոշվել է արագ անցնել Բեսլանով և կազմել այն մարդկանց ցուցակները, որոնք կարող էին լինել դպրոցում[15]։ Քանի որ քաղաքի բնակչության մեծ մասը գտնվում էր փողոցներում, թաղայինները կազմել են ցանկեր՝ հիմնվելով բարեկամների և ծանոթների խոսքերի վրա։ Աշխատանքի ընթացքում բազմաթիվ ազգանուններ նշվել են մի քանի անգամ, քանի որ տեղեկատվությունը, երբեմն թյուր, գալիս էր տարբեր մարդկանցից[16]։ Արդյունքում, ցուցակներում առկա ազգանունները հատել են մի քանի հազարը[16]։ Արդյունքում, անհրաժեշտություն առաջացավ ճշտել ցուցակները, իսկ տվյալների հրապարակման ժամանակ օպերատիվ շտաբին տվեցին նախապես հրապարակված 354 պատանդների թիվը[17]։ Բացի այդ, օպերատիվ շտաբի հրամանատար Վալերի Անդրեևի վկայությամբ, ուժերի, միջոցների տեղակայումը հաշվարկվել է շուրջ 1000 պատանդների թվով, որոնք պետք է կազմակերպեին գրոհով դպրոցի գրավումը[17]։

ԶԼՄ-ները փոխանցել են «354 պատանդների» մասին լուրը։ Մի քանի ժամ շարունակ այս լուրը դոմինանտ է եղել ռեպորտաժների ժամանակ, իսկ արդյունքում դարձել բազմաթիվ վեճերի աղբյուր։ Մի շարք տպագիր հրատարակություններ, ինչպես նաև «Բեսլանի մայրեր» և «Բեսլանի ձայնը» կազմակերպությունների ներկայացուցիչներ մեղադրել են օպերատիվ շտաբին՝ ստի և ահաբեկչության ծավալների մտածված փոքրացնելու մեջ[18][19][20]։ Հյուսիսօսական խորհրդարանի զեկույցի նախագծում նշվում է, որ օպերատիվ շտաբի կողմից «354» թվի հրապարակման արդյունք դարձավ երկու տասնյակ պատանդների սպանությունը, որոնց մարմինները դուրս էին նետվել երկրորդ հարկից[21], չնայած որ այդ պատանդները գնդակահարվել էին դեռ սեպտեմբերի 1-ին[22]։ Մի քանի ԶԼՄ-ների կողմից տարածած վարկածը, համաձայն որի ահաբեկիչները, լրատվական ռեպորտաժներից լսելով Ձուգաևի կողմից նշված թիվը, պատանդներին դադարեցրել են տալ ջուր և արգելել գնալ զուգարան։ Այս վարկածը մի քանի անգամ հերքվել է պատանդների կողմից, որոնք պնդում էին, որ ահաբեկիչները հայտարարել են հացադուլ՝ ի աջակցություն Չեչնիայից զորքերի դուրսբերման[23][24][25]։ Բասաևի տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է «Кавказ-Центр» կայքում ահաբեկչությունից երկու շաբաթ անց, նշվում էր, որ «բոլոր պատանդները, երեխայից մինչև ծեր, ի աջակցություն մեր պահանջին, [հայտարարել են] անժամկետ չոր հացադուլ»[26]։

Բեսլանի թիվ 1 դպրոցի սպորտդահլիճում ծագած հրդեհի առաջացման պատճառներ և հանգամանքներ խմբագրել

Ռուսաստանի 58-րդ բանակի սակրավորները առաջին պայթյուններից 40 րոպե անց մտել են սրահ[27]։ Քանի որ չպայթած ՍՎՈւ-ների զինաթափումը դժվար էր, քանի որ ահաբեկիչները գնդակոծում էին սպորտդահլիճը։ Նրանք կիրառում էին ինչպես ավտոմատ ինքնաձիգներ, այնպես էլ նռնականետներ։ Զինվորականները, փրկարարները և տեղաբնակները պայթյուններից հետո սկսել են դուրս բերել փրկվածներին[27]։ Ականազերծման աշխատանքներ իրականացնող 58-րդ բանակի ինժեներական զորքերի հրամանատար Անդրեյ Գագլոևը Կուլաևի գործով դատավարության ժամանակ նշել է, որ հրդեհը չէր կարող առաջանալ ՍՎՈւ-ների պայթյունի արդյունքում, և, հավանական է, որ առաջացել է կամ ՁՀՆ-ից, կամ ենթափողային նռնականետերից արձակված կրակից, որն իրականացվել է սպորտդահլիճի ուղղությամբ՝ ահաբեկիչների կողմից[27]։ Գագլոևը դժվարացել է նշել հրդեհի առաջացման կոնկրետ ժամը՝ միայն նշելով, որ հրդեհն առաջացել է այն բանից հետո, երբ սակրավորները մտել են սրահ[27]։ Անձամբ նա տեսել է հրդեհի օջախը, երբ այն արդեն ուներ մեկ քառակուսի մետր մակերես։ Այդուհանդերձ, հրդեհի սկզբնական փուլում այն մարելը դարձել է անհնարին՝ անհրաժեշտ միջոցների բացակայության և անդադար կրակահերթի պատճառով[27]։ Բեսլանի հրդեհաշիջման ծառայությունը դպրոցի սպորտդահլիճում առաջացած հրդեհն արձանագրել է 14։51-ին[28]։

Մինչ հրշեջների ժամանումը, տեղաբնակները, ԱԻՆ աշխատակիցները, զինվորականները և նույնիսկ լրագրողները շարունակել են տարհանել պատանդներին՝ հանելով անխտիր բոլորին[28][29]։ Ժամը 15։26-ին հրշեջները սկսել են մարել սպորտդահլիճի հրդերը՝ կազմելով, այսպես կոչված, «ջրային միջանցքը»։ Սպորտդահլիճին կից կառույցներից փրկարարները տարհանել են մի քանի վիրավոր պատանդների, սակայն բուն սպորտդահլիճում հրդեհի մարման սկզբնական պահին վիրավորներ չեն եղել։ Այնտեղ միայն եղել են միայն դիակներ և մարմնի մասեր։ Այս եզրահանգմանը եկել են մասնագետները, որոնք իրականացրել են օպերատիվ շտաբի գործողությունների ընդհանուր քրեագիտական փորձաքննություն։ Փորձաքննության ընթացքում նրանք վերլուծել են բժիշկների և դատաբժշկական փորձագետների հարցաքննությունների նյութերը՝ սպորտդահլիճում և հրդեհի արդյունքում մահացածների մահվան հանգամանքների միջև կապ գտնելու համար։ Նյութերը վկայում են, որ սպորտդահլիճում մահացած պատանդների մարմինների վրա եղել են ականապայթուցիկ վնասվածքներ և մարմնի հետմահու ածխացում, որի առկայության փաստ էր մետաղական ժապավենների, գնդիկների և այլ տարրերի առկայությունը։ Ածխացման հետմահու բնույթը հաստատվել է մաշկի կարմրավարդագույն երանգի առկայությամբ, որը բնորոշ է կենդանի ժամանակ մարդու հագուստի այրմանը։ Փորձագետների կարծիքով՝ դիակների ածխացումը տեղի է ունեցել պայթյունի հնարավոր պատճառներից մեկի՝ հրդեհի ազդեցության արդյունքում, որն առաջացրել էր հարվածային ալիք[28]։

Տեսակետը, համաձայն որի հրդեհն առաջացել է դպրոցի ձեղնահարկի ուղղությամբ արձակված նռնականետի արկի պայթյունից, հերքվել է Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռազմական ակադեմիայի մասնագետների կողմից, որոնք ձեղնահարկում չեն հայտնաբերել հրդեհի որևէ օջախ[30]։ 2005 թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած հետաքննչական փորձաքննության ընթացքում, որին մասնակցել են տուժածները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, հատուկ կառուցված շենքի ուղղությամբ ՌՊՕ-Ա տեսակի զենքից արձակված արկերը, հաստատել են ջերմաբարիկական զենքի կրակոցից առաջացած հրդեհի անհնարինությունը[30]։ Փորձարկման արդյունքերը, որոնց մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր փոխդատախազ Նիկոլայ Շեպելը[31], չեն համոզել բազմաթիվ բեսլանցիների և, մասնավորապես, «Բեսլանի մայրերի» ներկայացուցիչներին, որոնք իրենց կասկածների մասին հայտնել են Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ[32]։

«Северный Кавказ» թերթի լրագրող Իգոր Ցագոևը «Բեսլան․ փաստեր և առասպելներ» շարքի շրջանակներում հրապարակել է լուսանկարներ, որոնք նկարվել են ֆոտոթղթակից Դմիտրի Բելյակովի կողմից։ EXIF-ի տեղեկություններով լուսանկարները, որոնք արվել են 15:19, ֆիքսել են սրահի ներսում առկա հուժկու հրդեհը[33]։ Նույն հեղինակի լուսանկաներում, որոնք արվել են 14։00-ին և որտեղ երևում է 7-ամյա Աիդա Սիդակովան, որը հետ էր գնում սրահ՝ փնտրելու մորը, հրդեհն արդեն չկար[34][35]։

Տանկերի և հրանետների կիրառում խմբագրել

«Շպիգել» ամսագիրը, որն առաջին էր իրականացրել անկախ հետաքննություն և ներկայացրել գրքի տեսքով, եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի սեպտեմբերի 3-ի ցերեկը դպրոցի ներսում տեղի ունեցած առաջին պայթյունը գործարկվել է ահաբեկիչների կողմից[36][37][38][39][40][41][42][43][44]։

«Ռոսիյսական գազետա» թերթի լրագրող Տիմոֆեյ Բորիսովը պնդում է, որ «Շպիգելի» թղթակից Ուվե Կլուսմանը 2004 թվականի սեպտեմբերի 3-ին գտնվել է դպրոցից մի քանի տասնյակ մետր հեռավորություն վրա, որտեղ գտնվում էր տանկը։ Ինչպես հետագայում պատմել է թղթակիցը, «առաջին պայթյունը եղել է շատ ավելի ուժեղ, քան կարող էր լինել տանկից կամ հրանետից արձակված արկի պայթյունը»։ Ուվեի կարծիքով՝ «նա կտեսներ հրանոթային նռնակից արձակված կրակի հետքերը կամ էլ կխլանար, եթե կրակ արձակեր տանկը»[36]։

«Նովայա գազետայի» լրագրող Ելենա Միլաշինան, որն ահաբեկչության օրերին գտնվել է Բեսլանում, սկզբում սեպտեմբերի 3-ի առաջին պայթյունները բնորոշել է որպես նախկինում արձակված նռնականետերի պայթյուններից տարբերվող, «որոնց երկու օրվա ընթացքում բոլորը հարմարվել էին»[45]։ Արդյունքում Միլաշինան փոխանցել է տուժածների հարազատների կարծիքը, որոնք կարծում էին, որ դպրոցում տեղի ունեցած պայթյունների պատճառը հրանետներից արձակված կրակն էր[46], ինչպես նաև հատուկ ծառայությունների կողմից տանկերով և ուղղաթիռներով շենքի արկակոծումը[47][48]։ Միլաշինան «անլուրջ» էր համարում տեղի դատախազի տեղակալի այն պնդումները, որ հրանետի արձակված կրակի արդյունքում չի կարող առաջանալ հրդեհ[46]։ Միլաշինան կասկածի տակ էր դնում Նիկոլայ Պատրուշևի վարչակազմի աշխատակիցների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմի աշխատակազմի ներկայացուցիչների դերերը։ Բացի այդ, նա նշել է, որ փորձ է արվում դաշնային մարմինների վրայից վերցնել իրականացված գրոհի հետևանքների պատասխանատվությունը[49]։

Ավելի ուշ Միլաշինան, հղում կատարելով տեսաձայնագրությունների վրա, որը հայտնվել էր դատախազության ձեռքում, այնուհետև՝ Բեսլանի բնակիչների, գրել է դպրոցի առաջին պայթյունների արտաքին աղբյուրների կամ պատճառների մասին։ Համաձայն Միլաշինայի՝ Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ղեկավարի օգնական Ձգոևը հայտնել է ԱԴԾ հատուկ նշանակության կենտրոնի ղեկավար Տիխոնովի հրամանի մասին, որով արգելվում էր մարել առաջացած հրդեհը։ Լրագրողի խոսքերով՝ Տիխոնովի մոտիվացիան եղել է նռնականետերի կողմից դպրոցի արկակոծման վկայությունների վերացումը[50]։

Քանակ և որոշ ահաբեկիչների հնարավոր փախուստ խմբագրել

Դպրոցից որոշ ահաբեկիչների հնարավոր փախուստի մասին ենթադրությունները բազմիցս բարձրաձայնվել են իրադարձություններին ուղղակիորեն մասնակցություն ունեցած անձնանց կողմից[51][52]։ Օրինակ, մի քանի պատանդներ պնդում էին, որ գրոհայիններից մեկը, որը կոկորդի շրջանում ուներ մեծ սպի, այդպես էլ չի ճանաչվել դիակների մեջ[12] (սպիով ահաբեկչի ճանաչման մասին հայտարարել են Նուրփաշա Կուլաևը և պատանդ Զոյա Կցոևան[25]): Պատանդներից մեկը՝ Զարինա Պուխաևան, նշել է, որ ահաբեկչական խմբի կազմում եղել է սլավոնական արտաքինով կին-դիպուկահար, որի մարմինն ինքը չի տեսել ահաբեկիչների մարմինների մեջ[13]։ Մեկ կամ մի քանի ահաբեկիչների փախուստի փաստը մինչ օրս հնարավոր չի եղել ապացուցել[53], բայց, այդուհանդերձ, այս տեսակետը հանրային մեծ տարածում է ունեցել[54][55]։

Այսպիսի տեսակետի առաջացման պատճառներից մեկը եղել է երկու տղամարդկանց (Դավիթ Մակաևին և Սերգեյ Գուլչեևին) ծեծի ենթարկելը, որոնց տեղի բնակիչներն ընդունել էին ահաբեկիչների տեղ։ Ոստիկանության աշխատակիցները ընդհատել են ծեծը և տուժածներին ուղեկցել ոստիկանության բաժանմունք[15]։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ «ահաբեկիչները» եղել են Իլինսկի եկեղեցու ուխտավորներ, որոնք եկել էին Վլադիկավկազից՝ «աղոթելու իրենց ընկերոջ համար, որը կարող էր լինել դպրոցում»[56]։ Ձերբակալությունը բնակչության մեջ ստեղծել է այն տպավորությունը, որ գրոհայիններից մեկը ձերբակալվել է, և այս ենթադրությունը ներառվել է Հյուսիսային Օսիայի խորհրդարանի կոմիտեի զեկույցի մեջ (երրորդ ենթադրյալ «գրոհայինը», որը հիշատակված է եղել Քեսաևի զեկույցում, եղել են պարոն Մակեևը և Վիտալի Գուլչեևը, որը չի տուժել, սակայն եկել էր բաժանմունք՝ ընկերների հետևից)[56]։

Նուրփաշա Կուլաևը պնդում էր, որ մինչև «ՎԱԶ-2107» մեքենայի հափշտակումը, «ԳԱԶ-66» մեքենայով տեղափոխվել է 32 մարդ, ներառյալ նաև ինքը[57]։ Բացի այդ, ահաբեկիչների թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը չի հերքվել նաև Շամիլ Բասաևի կողմից, որը հայտարարել էր, որ «Նորդ Վեստ» գործողության ժամանակ մասնակցել են 33 գրոհայիններ (ներառյալ նաև ճամբարի կապավորը)[26]։

Ահաբեկիչների կողմից թմրանյութի օգտագործում խմբագրել

Տորշինի կոմիտեի զեկույցում նշված էր, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, որն իրականացվել է Ստավրոպոլի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի կողմից, առնվազն 22 ահաբեկիչներ երակային ճանապարհով ընդունել են ծանր թմրանյութեր՝ մորֆին և կոդեին[30]։ Ավելի ուշ, մամուլում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի ահաբեկիչները օգտագործել են հոգեմետ միջոցներ, որոնք գրանցված են եղել ՌԴ ԳԽ Գլխավոր վարության հաշվեկշում[58]։

Հարկավոր է նշել, որ Կուլաևը ժխտել է մյուս ահաբեկիչների կողմից թմրանյութերի օգտագործման փաստը[57][59]։ Բացի այդ, ահաբեկիչների մոտ թմրանյութային միջոցների բացակայության մասին, բացառությամբ ցավազրկողների օրգանական քանակության (տրիմեպերիդին, օնմոպոն), վկայել են նաև բազմաթիվ պատանդներ[4][60]։ Բացի այդ, Ռուսալն Աուշևը, որը սեպտեմբերի 2-ին դեմ առ դեմ բանակցություններ է վարել ահաբեկիչների հետ, գրոհայիններին բնորոշել է որպես «սթափ և ինքնավստահ»[61]։ Նույնը հաստատել է նաև բժշկուհի Լարիսա Մամիտովան, որը եղել է պատանդների թվում[62]։

  Ես շտապ օգնության մեքենայով հաճախ եմ այցելել թմրամոլներին և գիտեմ, թե ինչպես են արտահայտվում թմրամոլների ախտանշանները։ Այդպիսիք ահաբեկիչների շրջանում չկային։ Իսկ ներարկիչները, որոնք հետագայում հայտնաբերվել են դպրոցում, իմն են։ Ես վիրավոր գրոհայիններին ներարկել եմ թույլ թմրանյութ համարվող պրոմեդոլ։ Ճիշտն ասած, Խոդովը հրաժարվել է պրոմեդոլից, խնդրել սովորական ցավազրկող միջոց։ Ես նաև հիշում եմ, որ Ռուսլան Խուչբարովն ինձ ասել է․ «Այ կտեսնես, երբ ամեն ինչ ավարտվի, նրանք մեզ կհանեն բռնարարներ և թմրամոլներ»։  

Ասլան Մասխադովի մասնակցություն խմբագրել

Սեպտեմբերի 3-ի կեսօրին Ահմեդ Զաքաևը հայտնել է Ալեքսանդր Ձասոխովին այն մասին, որ հաղորդագրություն է փոխանցվել Ասլան Մասխադովին և Ձասոխովը կտեղեկացվի, եթե լինեն նորություններ[63]։ Կուլաևի դատավարության ժամանակ Ձասոխովը վերահաստատել է իր ցուցմունքը։ Սակայն որոշ ԶԼՄ-ներ, ինչպես նաև Հյուսիսային Օսիայի խորհրդարանի կոմիտեն[64] տարածել են հաղորդագրություն, որ Մասխադովը պատրաստ է եղել ժամանել Բեսլան, սակայն Ձասոխովը խնդրել է տալ 1,5 ժամ ժամանակ՝ լուծելու տեխնիկական հարցերը, որոնք կապված էին Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախագահի այցի հետ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է շենքի գրոհը[53][65][66]։ Բացի այդ, 2004 թվականի սեպտեմբերի 3-ին հատուկ ջոկատայինների կողմից գաղտնալսվել է Զաքաևի և ոմն Բիլալի հեռախոսազրույցը, որտեղ Զաքաևը պահանջում էր ոչ մի դեպքում իրեն չկապել «Հոր» հետ (Մասխադովի մականուններից մեկը), քանի որ Մասխադովը «ոչ այս, ոչ էլ այն կողմի հետ չպետք է խոսի»[30]։ Ինքը Մասխադովն, ահաբեկչությունից հետո տարածած իր հաղորդագրություններում, ոչ մի անգամ չի շեշտել իր պատրաստակամությունը ժամանելու Բեսլան և հանդես գալու որպես միջնորդ։

Խմբի մեջ առկա երկու խմբակցություններ խմբագրել

Գոյություն ունի վարկած, համաձայն որի խումբը բաժանված է եղել երկու մասերի․ «վարձկաններ» և «նահատակներ»։ Եթե առաջիններն աշխատանքն իրականացնում էին բացառապես փողի համար և պատանդների քողի տակ պատրաստվում էին հեռանալ, ապա երկրորդները եկել էին «Ալլահի անունից ընդունեին մահը»[67]։ Խմբի որոշ անդամներ ընդհանրապես չգիտեին, թե որ օբյեկտը կենթարկվի հարձակման[68]։ Որոշ պատանդների վկայությունների համաձայն, սեպտեմբերի 1-ին Խուչբարովը կոնֆլիկտ է ունեցել շահիդուհիներից մեկի հետ, որը բղավում էր․ «Ոչ, ոչ, ես չեմ անի։ Դուք ասել էիք, որ սա ոստիկանության բաժանմունք է»։ Դրանից հետո շեհիդուհին իրեն պայթեցրել էր[4][69]։ Կուլաևը նշում էր, որ խմբում եղել է երկու խմբակցություն («Գնդապետի» և «Ինգուշի»), սակայն չի հիշում ահաբեկիչների միջև տեղի ունեցած կոնֆլիկտի մասին[70]։ Բասաևն իր նամակում հերքել է այս խոսակցությունները, որը հրապարակվել է սեպտեմբերի 17-ին[26]։

«Դատարկ տեսաերիզ» խմբագրել

2004 թվականի սեպտեմբերի 1-ին «Վեստի» լրատվական հաղորդմանը հայտնել են, որ գրոհայինները տեսաերիզ են փոխանցել՝ դպրոցում տեղի ունեցող իրադարձությունների ձայնագրությամբ[71]։ Արդեն մեկ ժամ անց նույն հեռուստաընկերությունը, հիմնվելով Հյուսիսային Օսիայի կառավարության մամլո ծառայության վրա, հայտնել է, որ նախկինում փոխանցված տեսաերիզը եղել է դատարկ[72]։ Օպերատիվ շտաբի անդամներ Վալերի Անդրեևը և Վիկտոր Սոբոլևը, ինչպես նաև Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարար Կազբեկ Ձանթիևը հերքել են նման տեսաերիզի առկայության փաստը[15][17][56], իսկ Նուրփաշա Կուլաևը հիշատակել է միայն այն տեսաերիզը, որտեղ տեսագրվել է Աուշևի գալը[57]։ Տեսաերիզի փոխանցման փաստը չի արձանագրվել ոչ մի տեղ, սակայն դրա գոյության փաստն առաջացրել է հանրային մեծ հնչեղություն։ Շամիլ Բասաևը հայտարարել է, որ «դատարկ» տեսաերիզում տեսագրված է եղել պատանդների ուղերձը Վլադիմիր Պուտինին[73], սակայն կենդանի մնացած պատանդներին և ոչ մեկը չի վկայել ՌԴ նախագին ուղղված տեսաուղերձի մասին։

Ահաբեկչության մեջ այլ պետությունների ներգրավվածության վարկած խմբագրել

Ահաբեկչության գործի դատախազության հետաքննությունը չի պարզել կամ հաստատել պատվիրատուների ինքնությունը, որը լրագրողների և վերլուծաբանների կողմից առաջացրել է տարբեր վարկածներ։ Այդ վարկածներից մեկի համաձայն, ահաբեկչության իրագործման մեջ հետաքրքրված են եղել արևմտյան հատուկ ծառայությունները, որի օգտին խոսում են հետևյալ պնդումները․

  • Կովկասի ռուսական հատվածում առկա իրավիճակի ապակայունացումը կթուլացներ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը, որի արդյունքում օտարերկրյա պետությունները մուտք կունենային դեպի Կասպից ծովի ռեսուրսներ[74]։ Ահաբեկիչների գլխավոր թիրախը չի եղել օտարերկրյա ծառայությունների պահանջների իրագործումը, այլ ճգնաժամային իրավիճակի ստեղծումը և միջազգային հարթակներում Պուտինի հեղինակության տապալումը։ Այդ իսկ պատճառով, Չեչնիայից զորքերի դուրսբերման պահանջը չի եղել ռեալ և ֆորմալ[73][74]։
  • 1999 թվականին ամերիկյան ոչ կառավարական «Freedom House» կազմակերպությունը ստեղծել է[75] «Կովկասում խաղաղության ամերիկյան կոմիտեն», որը գլխավորում էին ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, նախկին պետքարտուղար Ալեքսանդր Հեյգը և նախկին կոնգրեսմեն Սթիվեն Սոլերես կրտսերը, որոնք Չեչնիայում խրախուսել են ջիհադը՝ Ռուսաստանի անկման և Կովկասի ածխաջրածիններին տիրանալու համար[76]։ Այս կոմիտեն, «Ժողովրդավարության ազգային ֆոնդի» հետ միասին, ֆինանսավորում է չեչենական վտարանդի կառավարությանը, մասնավորապես աջակցություն ցուցաբերելով Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախկին արտգործնախարար Իլյաս Ահմադովին[77][78]։ Ահաբեկչությունից հետո Բասաևը նշանակվել է Իչկերիայի Չեչենական Հանրապետության կառավարության փոխվարչապետ, իսկ Անդրեյ Բաբիցկիի կողմից վերցված հարցազրույցը, հեռարձակվել է ամերիկյան ABC հանրային հեռուստաընկերությամբ[79][80]։
  • Նավթի խոշոր արտահանող երկրի տարածքում քաղաքացիական պատերազմը սովորաբար հանգեցնում է հումքի տվյալ տեսակի գնի աճին[81]։ Նավթի արտահանումից ստացված ռուսական շահույթը կենտրոնացվել է ամերիկյան բանկերում[82], իսկ բարձր գինը կվատթարացներ Եվրոպական Միության տնտեսական վիճակը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո դիտարկվում էր որպես նոր գերտերություն, որը կարող էր դառնալ ԱՄՆ-ին մրցակից[83]։ Մեկ այլ տերություն, որը կարող էր կողմ լինել նավթի բարձր գներին, Սաուդյան Արաբիան էր, որը չեչեն գրոհայիններին ցուցաբերել է[84] ֆինանսական և գաղափարական օգնություն՝ Չեչենական առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։
  • ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փոխանցել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ին առաջարկել ընդունել բանաձև, որով կհեշտացվեր կասկածյալների արտահանձման գործընթացը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրաժարվել է քննարկել այդ նախագիծը՝ սահմանափակվելով սեպտեմբերի 1-ի կոմյունիկեով[74][85][86]։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեք Ստրոն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը աշխատել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդր այն բանաձևի վրա, որն ուղղված էր ահաբեկիչների՝ արդարադատությունից խուսափելու փորձերի արգելափակմանը[87], սակայն, չնայած դրան, Մեծ Բրիտանիան հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել Ահմեդ Զաքաևին՝ պահանջելով վերջինիս մեղքի ապացուցման փաստեր[87]։
  • Լոնդոնում իսլամական կազմակերպությունների օրինական տեղակայումը, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում չեչեն գրոհայիններին, իսկ դրանց ներկայացուցիչները ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ստացել էին քաղաքական փախստականի կարգավիճակ, ակտիվորեն համագործակցում էին գրոհայինների հետ։ Այս փաստերն, իբր, վկայում են այդ պետությունների հետաքրքրվածությունը՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար[88]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В захвате бесланской школы участвовал саудовский наемник». Lenta.ru. 1 сентября 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 1 сентября 2010-ին.
  2. «МВД: во время захвата школы убит один из боевиков». Газета.Ru. 1 сентября 2004. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 27 декабря 2010-ին.
  3. «8-е заседание по делу Кулаева». 21 июня 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 31 января 2010-ին.
  4. 4,0 4,1 4,2 «7-е заседание по делу Кулаева». 16 июня 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  5. «69-е заседание по делу Кулаева». 2006 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Захват школы в Беслане: 354 заложника, семь жертв». РИА Новости. 2 сентября 2004. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  7. «В Беслане, по уточненным данным, захвачено 354 заложника». РБК. 2 сентября 2004. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 29 декабря 2010-ին.
  8. «Среди 354 заложников в Беслане есть женщины с грудными детьми». Lenta.ru. 2 сентября 2004. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  9. «Террористы удерживают в школе Беслана 354 заложника». Комсомольская правда. 2 сентября 2004. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 29 декабря 2010-ին.
  10. «"Нас там 1020 человек!"». Газета «Ленинградская Правда». 3 сентября 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 4 января 2011-ին.
  11. Юрий Гейко (15 сентября 2004). «"Мама, а можно я погуляю, пока бандитов нет?"». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 4 января 2011-ին.
  12. 12,0 12,1 «15-е заседание по делу Кулаева». 19 июля 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 29 ноября 2010-ին.
  13. 13,0 13,1 «16-е заседание по делу Кулаева». 21 июля 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  14. «57 заседание по делу Кулаева». 2 февраля 2006. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
  15. 15,0 15,1 15,2 «44 заседание по делу Кулаева». 29 ноября 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  16. 16,0 16,1 Игорь Цагоев (2008 թ․ հոկտեմբերի 7). «Миф третий: «Власти намеренно искажали информацию о количестве заложников в бесланской школе, озвучивая цифру 354 человека»». Газета «Северный Кавказ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  17. 17,0 17,1 17,2 «47-е заседание по делу Кулаева». 15 декабря 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  18. Елена Милашина (2005 թ․ օգոստոսի 1). «Чьи приказы исполнял Полковник». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  19. «Надо не врать». Известия. 1 сентября 2005. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 4 января 2011-ին.
  20. «Всем, кто сочувствует жертвам бесланского теракта!». Голос Беслана. 30 ноября 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  21. «2.3. Создание и действия оперативного штаба (ОШ) по освобождению заложников». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  22. «Послесловие к Беслану». Российская газета. 28 декабря 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  23. «17-е заседание по делу Кулаева». 26 июля 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  24. «13-е заседание по делу Кулаева». 2005 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  25. 25,0 25,1 «6-е заседание по делу Кулаева». 14 июня 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 20 ноября 2010-ին.
  26. 26,0 26,1 26,2 «Абдаллах Шамиль: «Операция Норд-Вест в Беслане…»». Кавказ-центр. 17 сентября 2004. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 «52-е заседание по делу Кулаева». 2006 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  28. 28,0 28,1 28,2 «Заключение комплексной криминалистической (ситуационной) экспертизы по действиям оперативного штаба». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  29. Александр Коц, Дмитрий Стешин (1 сентября 2006). «Правду о Беслане опять переписали». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 «Доклад комиссии Федерального собрания РФ» (PDF). Официальный сайт Совета Федерации РФ. 2006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 23 декабря 2010-ին.
  31. «В бесланской школе ищут след «Шмелей»». region15.ru. 2005 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  32. «Страх не позволил сказать правду (рассказ о встрече "Матерей Беслана" с В.Путиным)». 2005 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին.
  33. Игорь Цагоев (2008 թ․ հոկտեմբերի 21). «Миф четвертый: «Первые взрывы в спортзале бесланской школы, спровоцировавшие гибель заложников и штурм здания, - результат выстрелов из огнеметов и гранатометов извне»». Газета «Северный Кавказ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  34. «Беслан. События 3-го сентября 2004-го года. Рассказ в фотографиях. Страница 5». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  35. «14-07-01-(3-D6-U2-10)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  36. 36,0 36,1 Тимофей Борисов (22 сентября 2006). «Альтернативный взрыв. Выводы доклада по Беслану Юрия Савельева противоречат тому, что видел наш корреспондент во время теракта». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  37. Вадим Нестеров (24 мая 2005). «Книга «01.09. Бесланское досье» журналистов немецкого «Шпигеля» — хроника захвата школы глазами постороннего». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  38. «Презентация книги "01.09. Бесланское досье"». Радио «Свобода». 23 мая 2005. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  39. «Der Spiegel: Теракт в Беслане можно было предотвратить». Кавказский узел. 24 мая 2005. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  40. «Spiegel назвал причины бесланских событий раньше комиссии Госдумы». Lenta.ru. 24 мая 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  41. «Бесланское досье: часть первая». region15.ru. 14 января 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  42. «Бесланское досье: часть вторая». region15.ru. 23 января 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  43. «Бесланское досье: часть третья». region15.ru. 5 февраля 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  44. «Бесланское досье: часть четвертая». region15.ru. 25 марта 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  45. Елена Милашина (2004 թ․ սեպտեմբերի 6). «Ложь провоцировала агрессию террористов». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  46. 46,0 46,1 «Какие услуги вам оказала власть? Гость студии - главный редактор "Новой газеты" Дмитрий Муратов». Радио «Свобода». 2004 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  47. Елена Милашина (2004 թ․ հոկտեմբերի 7). «Очевидцы: «Крыша загорелась, когда по ней стали стрелять какими-то снарядами»». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  48. Елена Милашина (2004 թ․ դեկտեմբերի 20). «Логика «Шмелей»». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  49. Елена Милашина (2005 թ․ ապրիլի 14). «Кто и как принимал решения в Беслане». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  50. Елена Милашина (30 июля 2007). «Школу взорвали не террористы». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  51. «23 заседание по делу Кулаева». 2005 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  52. «Аушев рассказал подробности переговоров с террористами, захватившими школу в Беслане». NEWSru.com. 28 сентября 2004. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 4 января 2011-ին.
  53. 53,0 53,1 Марк Дейч (15 сентября 2006). «Преступление и показания. Александр Торшин: «Нашей комиссии оправдываться не в чем»». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 5 января 2011-ին.
  54. Giduck, 2004, էջ 172
  55. «Террористов в Беслане было больше, чем считал генпрокурор». Lenta.ru. 2 ноября 2004. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 3 февраля 2011-ին.
  56. 56,0 56,1 56,2 «43-е заседание по делу Кулаева». 24 ноября 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  57. 57,0 57,1 57,2 «3-е заседание по делу Кулаева». 31 мая 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  58. «Глава комиссии по Беслану рассказал сенсационные данные о расследовании». NEWSru.com. 22 декабря 2004. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  59. «48-е заседание по делу Кулаева». 20 декабря 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 3 февраля 2011-ին.
  60. «24-е заседание по делу Кулаева». 23 августа 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  61. Dispatches: Beslan (2/5). Event occurs at 9:25. Վերցված է 3 февраля 2011-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  62. Игорь Найденов (22 августа 2005). «"В Беслане взорвалась шахидка"». Известия. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  63. «51-е заседание по делу Кулаева». 12 января 2006. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  64. «I. Хронология». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  65. Дина Джанаева (22 декабря 2005). «В Беслан должен был приехать Аслан Масхадов». GZT.ru. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 12 января 2011-ին.
  66. Ольга Алленова (14 марта 2005). «Мы были больше идеалистами, чем реалистами». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 8 января 2011-ին.
  67. Giduck, 2004, էջ 180
  68. «2-е заседание по делу Кулаева». 19 мая 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  69. «5-е заседание по делу Кулаева». 7 июня 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
  70. «25-е заседание по делу Кулаева». 25 августа 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 3 февраля 2011-ին.
  71. Выпуск новостей канала «Вести» от 1 сентября, 13:21. 1:37. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.{{cite AV media}}: CS1 սպաս․ location (link)
  72. Выпуск новостей канала «Вести» от 1 сентября, 14:27. 2:15. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.{{cite AV media}}: CS1 սպաս․ location (link)
  73. 73,0 73,1 «Басаев рассказал подробности про теракт в Беслане. Они не совпадают с данными Генпрокуратуры». NEWSru.com. 17 сентября 2004. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  74. 74,0 74,1 74,2 Тьерри Мейсан (2005 թ․ սեպտեմբերի 2). «Беслан: год спустя тайное становится явным». Сеть Вольтер. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  75. «Американский комитет за мир на Кавказе: О проекте». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  76. Тьерри Мейсан (7 августа 2005). «Freedom House: когда 'свобода' - всего лишь слоган». Сеть Вольтер. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
  77. Маривилия Карраско (3 августа 2005). «Ответственность англо-саксов за Беслан». Сеть Вольтер. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  78. «МИД РФ прокомментировал презентацию в США книги эмиссара Масхадова». Lenta.ru. 2011 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  79. Richard Harris (2005 թ․ հուլիսի 29). «Chechen Guerrilla Leader Calls Russians 'Terrorists'». ABC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  80. «Роберт Брюс Уэйр об играх Басаева с американскими СМИ». ՌԻԱ Նովոստի. 2005 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  81. Горяинов, 2005, էջ 42
  82. Горяинов, 2005, էջ 20
  83. Горяинов, 2005, էջ 21
  84. «Зарубежные исламские организации: Саудовская Аравия». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  85. «Заявление Председателя Совета Безопасности». 1 сентября 2004. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  86. «С трибуны ООН Сергей Лавров рассказал про Беслан». НТВ. 2004 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  87. 87,0 87,1 «Anti-terror refugee laws 'needed'». BBC. 2004 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
  88. «Михаил Александров: Дестабилизация на Кавказе — в интересах Запада». Росбалт. 2004 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.