Հակասեմականությունն Իսպանիայում
Հակասեմությունն Իսպանիայում, հակաասեմական դրսևորումներ Իսպանիայում։ Հրեաները մուսուլմանների կողմից օկուպացված Իսպանիայում` Ալ-Անդալուսում զիմմիի կարգավիճակ ունեին, և չնայած բռնությունների դրսևորումներին, ինչպիսին էր, օրինակ, Գրանադայի կոտորածը 1066 թվականին՝ որոշակի պայմանների դիմաց (դրանք սահմանափակում էին նրանց իրավունքները մուսուլմանների իրավունքների համեմատությամբ) նրանց տրամադրված էր սեփական դավանանքի պաշտպանություն[1]։ Ալմորավիդների ներխուժումից հետո (11-րդ դար) հրեական բնակչության վիճակը մուսուլմանական տարածքներում վատթարացել է, և Ալխոմադների հարձակումների ժամանակ շատ հրեաներ փախել են հյուսիսային քրիստոնեական թագավորություններ, Լևանտ և Աֆրիկա[1][2]։
1492 թվականին, Ալհամբրայի հրամանի համաձայն, Ֆերդինանդ արքան և Իզաբելլա թագուհին հրամայել են երկրից վտարել 800.000 հրեաների` դրանով վերջ դնելով Եվրոպայում ամենամեծ և ամենաազդեցիկ հրեական համայնքին։ Պարտադրված մկրտության վերջնական արդյունքում ձևավորվեց կոնվերսոների դասը, ինկվիզիցիան էլ նացիստական Գերմանիայից հինգ դար առաջ սկսեց հետապնդել հրեաներին «ոչ մաքուր արյան» համար։ 19-րդ դարի վերջին հրեաները միջազգային հրեական դավադրության համատեքստում համարվում էին դավադիրներ։ Խորհրդային հեղափոխությունից և 1920 թվականին Իսպանիայում կոմունիստական կուսակցության հաստատումից հետո «հակաիսպանական ուժերը» առաջին հերթին օտարվեցին «ոչ կառուցողական կոմունիստական վիրուսից», որը հաճախ համարվում էր հրեաներին ուղղորդված[3]։
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գեներալ Ֆրանկոյի ֆրակցիան և նացիստական Գերմանիան իսպանական աջ ուժերի շրջանակում սկիզբ դրեցին հակասեմությանը։ Հենց 1960-ական թվականներին ի հայտ եկան նեոֆաշիստական և նեոնացիստական առաջին խմբավորումները, ինչպիսին է CEDADE-ն։ Ավելի ուշ իսպանական նեոնացիստները փորձել են հակասեմական ուղղությունն օգտագործել Ֆրանկոյի մահվանից հետո բացատրելու համար քաղաքական անցումը դեմոկրատիային (1976-1982)։ Այն հենվում էր այն նույն գաղափարների վրա, որոնք հնչեցվել էին 1931 թվականին, երբ հռչակվեց Իսպանիայի երկրորդ հանրապետությունը։ 1948-1986 թվականներին Իսրայելը ճանաչված չէր Իսպանիայի կողմից, և այդ երկու երկրների միջև չէին հաստատվել դիվանագիտական կապեր։ 1978 թվականին հրեաները ճանաչվեցին Իսպանիայի լիիրավ քաղաքացիներ։ Ներկայումս հրեական բնակչությունն Իսպանիայում մոտ 40.000 է (նրանցից 20.000-ը բնակվում են հրեական համայնքներում), ինչը կազմում է բնակչության մեկ տոկոսը։ Հրեա բնակչության մեծ մասն ապրում է Իսպանիայի խոշոր քաղաքներում, հատկապես Իբերական թերակղզում, Հյուսիսային Աֆրիկայում կամ կղզիներում[4]։ Ամեն դեպքում, Ֆրանկոյի ժամանակաշրջանի նախապաշարմունքներն առկա են նաև 21-րդ դարում։ Ելնելով այն փաստից, որ գրեթե բոլոր իսպանացիները կաթոլիկներ են, Իսպանիան շարունակում է մնալ Արևմուտքի ամենից միատարր երկրներից մեկը. իսպանական հուդաֆոբությունը արտացոլում է կրոնական ու էթնիկ միավորվածությունը, որը հիմնված է ենթադրյալ ներքին թշնամու, կաթոլիկ հավատի անկման և սոցիալական ավանդական կարգերի դրույթների վրա[5][6]։
Տվյալների վերլուծություն
խմբագրել2009 | 2010 | 2011 | |
---|---|---|---|
Համացանց | - | 1 | 2 |
ԶԼՄ | 10 | 3 | 7 |
Հարձակում գույքի վրա | 4 | 1 | 2 |
Հարձակում մարդկանց վրա | 5 | 4 | 2 |
Հոլոքոստի շահարկում | - | 1 | 3 |
Իսրայելի ապալեգիտիմացում | - | - | 5 |
Պատահարներ | - | 1 | 1 |
Հակասեմականության դրսևորում | - | 1 | 2 |
Իրավաբանական որոշումներ | - | 6 | - |
Ընդամենը | 19 | 12 | 30 |
1980-ական և 1990-ական թվականների հարցումները ցույց են տվել, որ հրեաների մասին իսպանական պատկերացումները երկակի են. ստորացուցիչ կարծրատիպերը, ինչպիսիք են ագահությունը, ժլատությունը, դավաճանությունը հակադրվում են դրական գնահատականներին` աշխատանքային էթիկա, պատասխանատվության զգացում[8]։ 1998 թվականին իսպանական 145 դպրոցներում 6.000 ուսանողի շրջանում անցկացված հարցումները, որոնք վերաբերել են ռասիստական տրամադրվածությանը, ցույց են տվել, որ հարցվածների 14.9 %-ը պատրաստ էր հրեաներին վտարելու երկրից այն դեպքում, երբ 1993 թվականին այդ նույն ցուցանիշը կազմել էր 12.5 %[9]: 2002 թվականի գարնանը Եվրամիության անդամ շատ երկրներում, այդ թվում` Իսպանիայում, անցել է հակասեմական պատահարների ալիք, որ սկսվել է 2000 թվականի հոկտեմբերին Ալ Ակսա Ինտիֆադայում և տարածվել Մերձավոր Արևելքի կոնֆլիկտի ֆոնին։ 2002 թվականի առաջին կեսի ընթացքում հակասեմության աճ է գրանցվել, որն իր գագաթնակետին է հասել մարտի վերջից մայիսի կեսերը` պայմանավորված մերձավորարևելյան կոնֆլիկտի էսկալացիայով[5]։
Հետազոտության համաձայն, որը հրատարակվել է 2008 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում Պյու կենտրոնի կողմից` իսպանացիների գրեթե կեսը բացասական կարծիք ունի հրեաների նկատմամբ, ինչը վկայում է այն մասին, որ Իսպանիան Եվրոպայի ամենահակասեմական երկրներից է։ Պյուի հետազոտության համաձայն` իսպանացիների 46 %-ը հրեաներին բացասաբար է վերաբերվել, ինչը մոտ երկու անգամ` 21 %-ով ավելին է 2005 թվականի համանման հարցման տվյալների համեմատ։ Իսպանիան նաև Եվրոպայի միակ երկիրն էր, որտեղ հրեաների նկատմամբ բացասական վերաբերմունքը գերազանցում էր դրական վերաբերմունքին։ Իսպանացիների միայն 37 %-ն է դրական վերաբերմունք դրսևորել հրեաների հանդեպ[10][11]։
2009 թվականի սեպտեմբերին ADL-ը հրատարակել է հատուկ հաշվետվություն` «Հասարակական հրապարակի աղտոտում. հակասեմական դիսկուրս Իսպանիայում» վերնագրով։ Հաշվետվությունից հետո ADL-ի տնօրեն Ավրաամ Ֆոքսմանն ասել է. «Մենք խորապես անհանգստացած ենք Իսպանիայում հակասեմության ակտիվացումից, մեծ թվով հրապարակային արտահայտություններից և կարծրատիպերի հասարակական լայն ընկալումից։ Եվրոպական հիմնական երկրներից միայն Իսպանիայում ենք մենք տեսնում ԶԼՄ-ներում հրապարակվող հակասեմական կոպիտ ծաղրանկարներ, փողոցային բողոքներ, որտեղ Իսրայելը մեղադրվում է ցեղասպանության մեջ, իսկ հրեաները ենթարկվում են վիրավորանքների և համեմատվում նացիստների հետ։ [... Կարծիքներն Իսպանիայում հատում են այն սահմանագիծը, որը բաժանում է օրինական քննադատությունը հակասեմականությունից, իսկ արդյունքներն ակնհայտ են. մեր հարցումները ցույց են տալիս հակասմական տրամադրությունների մտահոգիչ աճ»[12]։
Trends in Anti-Semitic Attitudes in Spain[13][14][15][16][17] |
---|
"Հնարավոր է` ճիշտ է" պատասխանի տոկոս |
Lua error in Մոդուլ:Chart at line 257: Illegal number of x legends. Should be exatly 4. |
Համաձայն «2010 թվականին Իսպանիայում հակասեմության մասին հաշվետվության», որը պատրաստվել էր «Անհանդուրժողականության դեմ պայքարի» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ, Իսպանիան տնտեսական մեծ անկում է գրանցել` դառնալով Եվրամիության ամենահակասեմական երկրներից մեկը[18]։ Իսպանիայի արտաքին գործերի նախարարության կազմակերպած հարցման համաձայն` իսպանացիների 58.4 %-ը կարծում է, որ հրեաները եղել են հզոր, քանի որ վերահսկել են տնտեսությունը և ԶԼՄ-ները, որը 62.2 % է կազմել համալսարանների և 70.5 % քաղաքականությամբ հետաքրքրվողների շրջանում։ Իսպանական համալսարանների ուսանողների առավել քան 60 %-ը հայտարարել է, որ չի ուզում ունենալ համակուրսեցի հրեաներ։ Այլ տվյալներով հարցված իսպանացիների գրեթե մեկ երրորդը (34,6%) անբարյացակամ կամ բացարձակ անբարյացակամ վերաբերմունք է արտահայտել հրեաների նկատմամբ։ Հետաքրքիր է եզրակացությունը, որ հակասեմությունն առավել տարածված է քաղաքական ձախ և ոչ թե աջ ուժերում։ Աջերի 34 %-ը ասել է, որ թշնամաբար է վերաբերվում հրեաներին այն դեպքում, երբ ձախ և կենտրոնական ուժերի 37.7 %-ն է թշնամաբար տրամադրված հրեաների նկատմամբ։ Աջ ուժերի շրջանակում հրեաների նկատմամբ կարեկցանքը (4,9` 1 մինչև 10 սանդղակով) բարձր է միջինից (4.6): Նրանց շրջանակում, ովքեր իրենց համարել են հրեա ժողովրդի նկատմամբ անբարյացակամ, միայն 17 %-ն է դա կապել Մերձավոր Արևելքի հակամարտության հետ։ Հարցվածների գրեթե 30 %-ը ասել է, որ իրենց անբարյացակամությունը հրեաների հանդեպ պայմանավորված է նրանց հավատով, սովորույթներով և կենսակերպով այն դեպքում, երբ սկզբում իսպանացիների 20 %-ն ասել էր, որ իրենք էլ չգիտեն, թե ինչու չեն համակրում հրեաներին[19]։
2010 թվականին Casa Sefarad-Israel-ը որոշեց մանրամասն սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել (ինչպես քանակի, այնպես էլ որակի առումով) հետևյալ նպատակներով[20].
- Իսպանիայում հակասեմականության աստիճանը որոշելու համար
- Նրա ծագումը պարզաբանելու համար
- Նրա ինտենսիվությունը որոշելու համար։
Որակյալ հետազոտությունը ցույց է տվել, որ նկատվում է ավանդական հակասեմական հայացքների նվազման միտում, որոնք դեռևս առկա են որոշակի հատվածներում և քաղաքական կամ տնտեսական ոլորտների մարդկանց թվի ավելացման հաշվին[21]։ Համաձայն որակյալ հետազոտության` 2010 թվականի ապրիլին իսպանական բնակչության 34.6 %-ը իր անբարյացակամ վերաբերմունքն է արտահայտել հրեաների նկատմամբ, մինչդեռ 48 %-ը արտահայտվել է դրական։ Հարկ է նշել, որ հրեաների նկատմամբ անբարայացակամ վերաբերմունքը այն նույն մակարդակին է, ինչ այլ խմբերի նկատմամբ, այդ թվում` ուղղափառների ու բողոքականների։ Հատկապես կարևոր է նշել, որ որպես պրոբլեմների սկզբնաղբյուր` հրեաները նույն մակարդակի վրա են եղել կաթոլիկների հետ։ Արդյունքները ցույց են տվել, որ գոյություն ունեցող բավական միատարր վերաբերունքն առկա է կրոնական տարբեր խմբերի նկատմամբ ընդհանրապես, և հատուկ տարբերակված վերաբերմունք չկա հրեաների հանդեպ։ Հրեաների նկատմամբ ունեցած անբարյացակամ վերաբերմունքի պատճառ հարցվածների 17.5 %-ը նշել է Իսրայելի դերը մերձավորարևելյան կոնֆլիկտում, 31.3 %-ը նշել է բոլոր հակամարտություններում հրեական գործոնը, որի համաձայն նրանք ընկալվում են որպես աշխարհում պրոբլեմներ ստեղծողներ։ Այս արդյունքները հաստատել են, որ հրեաների ու հրեականության նկատմամբ բացասական գնահատականի զգալի մասը իսպանական բնակչության շրջանում կապվում է հրեաների` որպես կրոնական խմբի և Իսրայել պետության վարած քաղաքականության հետ[22]։ Պատճառների թվում են նաև Իսպանիայում հրեաների առավել կոնֆլիկտայնությունը (հարցվածների 11.4 %): Դա հաստատում է, որ Իսպանիայում բնակչության մի զգալի մասը հրեաներին դիտարկում է օտար խումբ, որի տարածումը բացասական է անդրադառնում այդ խմբի վրա։ Ինչ վերաբերում է Իսրայելին ու Մերձավոր Արևելքին, ապա ինչպես Իսրայելը, այնպես էլ Պաղեստինը բացասական ընկալում ունեն հարցվածների մեծամասնության մոտ։ Մերձավորարևելյան հակամարտության առնչությամբ հարցվածների 67.2 %-ը երկու կողմերին էլ ինչ-որ չափով պատասխանատու են համարել։ Համանման ձևով մերձավորարևելյան կոնֆլիկտին առնչվող հարցերը տվել են արդյունք, որը լեգիտիմ է համարում Իսրայել պետությունը[20]։
Հակասեմականությունը ԶԼՄ-ներում
խմբագրելԻսպանական ԶԼՆ-ների որոշ կարևոր հատկանիշներ տարբերվում են եվրոպական համանման միջոցներից։ Դրանք են` գաղափարական գծով միակարծություն (մի քանի գրողներ կան, որոնք դուրս են գալիս կարծրատիպերի շրջանակից կամ քննադատում են մեքենայությունները), հակաամերկյան տրամադրություններ (ինտենսիվության մակարդակը Իսպանիայում բարձր էր` պայմանավորված Իրաքի պատերազմում նախկին վարչապետ Ազնարի դերակատարումով` համեմատած սոցիալական կառավարության հակաբուշյան և հակառազմական քաղաքանության հետ), ինտենսիվություն (իսպանական ԶԼՄ-ներում հակաեմական ուղղությունն ավելի ինտենսիվ է, ինչն անթույլատրելի եվրոպական այլ պետություններում)։ Հարկ է նշել, որ բախվելով հակասեմական մեղադրանքներին` մամուլում սովորաբար ժխտում են այն` հայտարարելով, որ նրանք իրավացիորեն քննադատում են Իսրայելի քաղաքականությունը[23]։
Վերջին տասնամյակի ընթացքում կաթոլիկների պատմական հակասեմական կարծրատիպերը վերադարձել են ԶԼՄ-ներ, երբ հարցը վերաբերել է Մերձավոր Արևելքի հարցի լուսաբանմանը։ Հոգևոր հենքի վրա ձևավորված միջնադարյան հակասեմական ավանդույթները ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներում արտացոլվել են իսրայելա-արաբական հակամարտության ֆոնին։ Լիբանանի պատերազմի ժամանակ` 2006 թվականին, իսպանական թերթերում ու ամսագրերում հրապարակվել են ծաղրանկարներ, որում իսրայելցիները, Իսրայելն ընդհանրապես և հրեական խորհրդանիշերը կապվել են երեխաների սպանությունների, դաժանության հետ։ Համանման ձևով այն ձուլվել է նոր կարծրատիպերին, ինչպիսիք են անկարգությունների սերմանում, նացիստների օրինակով ուրիշներին հնազանդեցում` երբեմն մեջբերելով ուղիղ համեմատություններ, մինչդեռ այլ դեպքերում համեմատություններն անուղղակի են եղել։ Տրվել են տարբեր բնորոշումներ, օրինակ` «պաղեստինյան Հոլոքոստ», կամ համեմատություններ են անցկացվել Գազայի և համակենտրոնացման ճամբարների միջև[12][24]։ Այսպես` 2002 թվականի ապրիլի 23-ին El Jueves («Հինգշաբթի») ամսագիրն իր առաջին էջում հրապարակել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի ծաղրանկարը` խոզի դեմքով, գանգաձև գլխով, սվաստիկայով և մակագրությամբ` «Սա վայրի կենդանի է»[25]։
Իսպանական ԶԼՄ-ներում հակասեմականության ժամանակակից օրինակ է 17.500 հակասեմական թվիթներով հրապարակումը 2014 թվականի մայիսի 18-ին Թել Ավիվում բասկետբոլի իսպանական «Մաքաբի» թիմի հաղթանակի առնչությամբ։ Խաղից հետո իսպանացի բարկացած երկրպագուները իրենց ուղերձում տեղադրել էին հակասեմական վիրավորական հեշթեգ, որը կարճ ժամանակի ընթացքում դարձել էր Twitter-ի ամենահայտնի բառերից մեկն Իսպանիայում։ Հրեական 12 միավորումներ դատարան բողոք են ներկայացրել։ Կազմակերպույթյուններն առանձնացրել են հինգ մարդ, ովքեր Twitter-ում հանդես են եկել իրենց սեփական անուններով` նրանց մեղադրելով ատելություն բորբոքելու մեջ, ինչն Իսպանիայում պատժելի հանցագործություն է և կարող է պատժվել մինչև երեք տարի ազատազրկմամբ[26]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 García Sanjuán, Alejandro (2001). «Tolerancia, convivencia y coexistencia en al-Andalus, ¿mito o realidad?». Desperta Ferro (7): 42–45. ISSN 2171-9276.
- ↑ Hinojosa Montalvo, José (2000). «Los judíos en la España medieval: de la tolerancia a la expulsión». In Mª Desamparados Martínez San Pedro (Ed.) (ed.). Los marginados en el mundo medieval y moderno : Almería, 5 a 7 de noviembre de 1998 (PDF). Almería: Instituto de Estudios Almerienses. էջ 26. ISBN 84-8108-206-6.
- ↑ Jiménez, José L. Rodríguez. «Antisemitism and the Extreme Right in Spain (1962–1997)». The Vidal Sassoon International Center for the Study of Antisemitism. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Manifestations of Antisemitism in the EU 2002 - 2003» (PDF). EUMC. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 5,0 5,1 Bergman, Werner and Juliane Wetzel. «Manifestations of anti-Semitism in the European Union» (PDF). EUMC. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Wistrich, Robert S. «EUROPEAN ANTI-SEMITISM REINVENTS ITSELF» (PDF). The American Jewish Committee. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Antisemitism Summary overview of the situation in the European Union 2001–2011» (PDF). EUMC. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «SPAIN 2003-4». The Stephen Ruth Institute for the Study of Contemporary Antisemitim. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «SPAIN 1998-9». The Stephen Ruth Institute for the Study of Contemporary Antisemitim. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ By comparison, 36% of Poles had negative views of Jews while 50% had positive views; in Germany, 25% negative versus 64% positive; in France, 20% negative versus 79% positive; and in Britain, 9% negative versus 73% positive.
- ↑ «UNFAVORABLE VIEWS OF JEWS AND MUSLIMS ON THE INCREASE IN EUROPE» (PDF). Pew Research Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 12,0 12,1 «Polluting the Public Square: Anti-Semitic Discourse In Spain». ADL. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «European Attitudes Toward Jews: A Five Country Survey - October 2002» (PDF). ADL. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Attitudes Toward Jews, Israel and the Palestinian-Israeli Conflict in Ten European Countries - April 2004» (PDF). ADL. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Attitudes Toward Jews in Twelve European Countries - May 205» (PDF). ADL. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Attitudes Toward Jews in Seven European Countries - February 2009» (PDF). ADL. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Attitudes Toward Jews In Ten European Countries - March 2012» (PDF). ADL. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ The Observatory on Anti-Semitism is an arm of the Federation of Jewish Communities in Spain (FCJE)
- ↑ [1]
- ↑ 20,0 20,1 «STUDY ON ANTISEMITISM IN SPAIN - EXECUTIVE SUMMARY» (PDF). Casa Sefarad-Israel. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ The latter present a tendency towards rationalization and modernization of the stereotypes underlying antisemitic views, largely grounded on the ongoing process of secularization within Spanish society.
- ↑ The only group to be negatively rated by a majority of the study population, in every case, was that of the Muslims, both as concerns the levels of unfavorable attitudes and of identification, and of the greater perception of problems created in Spain and throughout the world.
- ↑ «SPAIN 2003-4». The Stephen Ruth Institute for the Study of Contemporary Antisemitism. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Baer, Alejandro. «Exclusive: Antisemitism in Spain. Old or New?». European Forum on Antisemitism. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «SPAIN 2002-3». The Stephen Ruth Institute for the Study of Contemporary Antisemitism. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.