Հակահորմոններ, բնական և սինթետիկ նյութեր, որոնք ունակ են արգելակելու համապատասխան հորմոնների ազդեցությունը։ Ըստ կանադացի գիտնական Զ. Կոլիպի տեսության, օրգանիզմում յուրաքանչյուր հորմոնին համապատասխան արտադրվում են հակահորմոններ (1934)։ Հետագայում ապացուցվեց, որ հակահորմոնների առաջացումը իմունոլոգիական ռեակցիա է, որն ի հայտ է գալիս սպիտակուցային օտար պատրաստուկների ներարկումից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 61