Հալևորուկ շեղանկյունատերև

Հալևորուկ շեղանկյունատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Հալևորուկ շեղանկյունատերև
Լատիներեն անվանում
Senecio rhombifolia


Հալևորուկ շեղանկյունատերև (լատին․՝ Senecio rhombifolia), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 50-200 սմ բարձրությամբ, ուղղահայաց ցողուններով, հաստ հորիզոնական կոճղարմատով, թունավոր բազմամյա խոտաբույս է։ Երկար կոթուններով ստորին խոշոր, սղոցաեզր տերևները ամբողջաեզր են, իսկ վերինները՝ ռոմբաձև-նշտարաձև են, կարճ կոթուններով կամ նստադիր։ Վահանիկաձև ծաղկաբույլեր կազմող բազմաթիվ զամբյուղները գլանաձև են։ Զամբյուղներն ունեն երկսեռ, քառանդամ պսակով խողովակաձև ծաղիկներ։ Թույլ կողավոր, գորշագույն փուփուլիկներով պտուղները գլանաձև սերմնիկներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտու մերձալպյան մարգագետիններում և անտառաեզրերին։ Հանդիպում է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի՝ ալկալոիդներ, նեոպլատիֆիլին, սառացին, սենեցիֆիլին պարունակող արմատները, կոճղարմատը և վերգետնյա մասը։ Բույսից պատրաստաված պատրաստուկներն օգտագործում են սահմանափակ քանակությամբ և բժշկի հսկողության պայմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.