Հալոնգ ծովախորշ (վիետ․՝ Vịnh Hạ Long), Վիետնամում ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ։ Գտնվում է Կուանգին նահանգում, հայտնի զբոսաշրջավայր է։ Ծովախորշը գտնվում է Հարավչինական ծովի Տոնկինի ծոցում[1]։

Հալոնգ ծովախորշ
Տեսակծոց և տեսարժան վայր
Երկիր Վիետնամ
Մակերես150 000 հեկտար
Քարտեզ
Քարտեզ

Ծովախորշի վարչական կղզիները պատկանում են Հալոնգ, Կամֆա քաղաքներին և Վանդոն գավառին (վիետ․՝ Vân Đồn

Անվանում խմբագրել

Հալոնգ բառը թարգմանվում է որպես «վայր, որտեղ վիշապն իջել է ծովը»։ Ըստ լեգենդի՝ Հալոնգ կղզին ստեղծվել է հսկա վիշապի կողմից, ով ապրում էր լեռներում։ Լեռները լքելու ժամանակ պոչով ծակծկել է հովիտներն ու լեռնագոգերը, և ծով ընկղմվելու ժամանակ ճոչով բացված հատվածը լցվել է ջրով, մնացել են երկրի մի քանի փոքրիկ կղզիներ։ Տեղացիները մինչև այժմ էլ ասում են, որ ծովածոցում վիշապ է ապրում։

Նկարագրություն խմբագրել

Ծովախորշը ներառում է ավելի քան 3000 կղզի, ինչպես նաև փոքր ժայռեր, քարաժայռեր և քարանձավներ։ Տարածքը կազմում է 1500 կմ քառ․։ Ինչպես երկրային, այնպես էլ ստորջրյան աշխարհը բնութագրվում է բարձր կենսաբազմազանությամբ։

Ամենաբնակեցված կղզին Տուանչուն է։ Հենց այստեղ է տեղակայված Հո Շի Մինի նախկին նստավայրը։

Կատաբան Հալոնգ ծովածոցի ամենամեծ կղզին է։ 1986 թվականին կղզու մոտավորապես կեսը հռչակվեց ազգային պարկ։ Կղզում կան բազմաթիվ լճեր, ջրվեժներ և քարանձավներ, ափամերձ կորալային խութեր։ Կղզու հայտնի քարանձավներն են Բոնաուն, Աղջկան և Երկնային Պալատը։ Ինչպես նաև հայտնի է Թմբուկ միշակայմի մեծ առագաստը, որն իր անվանումը ստացել է թմբուկի հարվածային ձայներից։ Ամենագեղեցիկ քարանձավը Դաուգոն է։

Կլիմա խմբագրել

Կլիման արևադարձային է, խոնավ, երկու եղանակներով՝ շոգ խոնավ ամառ և չոր ցուրտ ձմեռ։ Միջին ջերմաստիճանը 15-ից 25 °C է։ Տարեկան տեղումների քանակը 2000—2200 մմ է։ Ծովախորշի ջրի աղիությունը չոր սեզոնում 31-34,5 ‰ է։

Բնակչություն խմբագրել

Մոտավորապես 1600 մարդ ապրում է լողացող տնակներում՝ չորս ձկնորսական գյուղերում՝ Կըավան (Cửa Vạn), Բահանգ (Ba Hang), Կոնգտաու (Cống Tàu) և Վոնգվիենգ (Vông Viêng)։

1994 թվականին Հալոնգ ծովածոցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատկերասրահ խմբագրել


Հալոնգ ծովախորշի համայնապատկերը


Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել