Հալիդե Էդիպի հուշերը
Հալիդե Էդիպի հուշերը (անգլ.՝ Memoirs of Halidé Edib), Հալիդե Էդիպի 1926 թվականին ԱՄՆ-ում հրատարակած գիրքն է։
Հալիդե Էդիպի հուշերը անգլ.՝ Memoirs of Halidé Edib | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Հալիդե Էդիբ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վավերագրաման |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 542 |
Հրատարակման վայր | ԱՄՆ |
Հրատարակիչ | The Century |
Հրատարակման տարեթիվ | 1926 |
OCLC | 2471795 |
Թվային տարբերակ | archive.org կայքում (անգլ.)] |
Հեղինակ
խմբագրելՀալիդե Էդիպը (1883-1964 թթ.) գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ էր, Թուրքիայում թուրք կանանց իրավունքների համար մղվող պայքարի հիմնադիր։ Էդիպը մտավորական էր, ով գործել է համիդյան, երիտթուրքական և քեմալական իշխանությունների օրոք, և, որպես ակտիվ կին գործիչ՝ կարևոր դեր է խաղացել այդ երկրի պատմության մեջ։
Բովանդակություն
խմբագրելՀալիդե էդիպը այս գրքում ներկայացնում է իր կյանքը վաղ մանկությունից և մինչև առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Գրքում հեղինակը բազմիցս անդրադարձել է հայերին և հայկական հարցին, հայերի ջարդերին, սակայն յուրովի մեկնաբանությամբ՝ փորձելով կամ կոծկել կամ արդարացնել հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպան գործողությունները։ Հատկապես հետաքրքրական են X (Toward reaction։ The Armenian Question), XVI (The Warld War, 1914-16), XVII (How I Went to Syria) գլուխները։ Լինելով երիտթուրքական Միություն և Առաջադիմություն կուսակցության պարագլուխների մտերիմ բարեկամը, նա իր գրքում հաճախ է բերում մեջբերումներ հատկապես Ջեմալ փաշայի հետ իր ունեցած զրույցներից՝ փորձելով փրկել այդ մարդկանց հեղինակությունը[1]։
Քաղվածքներ գրքից
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Halidé Edib, Memoirs of Halidé Edib, The Century CO. printed in USA, 1926. (p 472)