Հաթուն Աջվադ ալ–Ֆասսի (هتون أجواد الفاسي) կանանց իրավունքների ակտիվիստ է[2] և կանանց պատմության դոցենտ Սաուդյան Արաբիայի Քինգ Սաուդ համալսարանում[3], որտեղ աշխատել է 1989 թվականից և Քաթարի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում[1]։ Համալսարանում պատմական հետազոտություններ է իրականացրել։ Ալ–Ֆասսին պնդում է, որ արաբական նախաիսլամական Նաբաթեա թագավորությունը ուսումնասիրել է, որ կանայք ավելի շատ անկախություն ունեն արքայությունում, քան կանայք ժամանակակից Սաուդյան Արաբիայում[4]։ Մասնկացել է կանանց ընտրության իրավունքի քարոզարշավին 2005 թվականին[2][5] և 2011 թվականի քաղաքային ընտրություններին[6][7][8], ինչպես նաև 2015 թվականի ավագանու ընտրությունների համանման քարոզարշավին[9]։ Ձեռբակալվել է 2018 թվականի հունիսի վերջին, կանանց ակտիվիստների դեմ բռնությունների շրջանակներում[10][11] և ազատ է արձակվել 2019 թվականի մայիսի սկզբին[12]։

Հաթուն Աջվադ ալ-Ֆասսի
Hatoon Ajwad al-Fassi
هتون أجواد الفاسي
Ծնվել է1964(1964)
ԾննդավայրՋիդդա, Սաուդյան Արաբիա[1]
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
ԱզգությունՍաուդցի[1]
Մայրենի լեզուարաբերեն
ԿրթությունՍաուդ արքայի համալսարան և Մանչեսթերի համալսարան
ՄասնագիտությունԴոցենտ
ԱշխատավայրՍաուդ արքայի համալսարան և Քաթարի ազգային համալսարան

2018 թվականի նոյեմբերին, մինչ նա դեռ բանտում էր, արժանացել է «Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիա» ակադեմիական ազատության մրցանակ 2018–ին[13][14]։

Ընտանեկան ծագում խմբագրել

Հաթուն ալ–Ֆասին ավանդական ալ–Ֆասսի ընտանիքի անդամ է Մեքքայից, սերում է Մուհամեդի Շարիֆի տանից, որը պատկանում է այս շարքի Հասանի Իդրիսի ազգակցական գծին։ Հոր՝ Շեյխուս Սուջադահ Աջվադ ալ–Ֆասսի շնորհիվ[15][16], նա Քութբուլ Ուջուդ Հազրաթ Մուհամմադ ալ–Ֆասսի (Իմամ Ֆասսի) ծոռն է[16], Ֆասիահի մասնաճյուղի հիմադիր և հոգևոր ղեկավար, Իմամ Շադիլի քսանմեկերորդ խալիֆա (ներկայացուցիչ)[17]։ Այսպիսով, նա իսլամական մարգարե Մուհամմադի անմիջական հետնորդն է[16]։ Նրա մայրը Շեյխա Սամիրա Համեդ Դաքելն է[փա՞ստ], որը պատկանում է Հարբի Հիջազի ցեղին, ով բնակվում էր

Ջիդդայում։ Եղբայրը փաստաբան Շեյխ Մուհամմադ Աջվադ ալ–Ֆասսին է[15], իսկ քույրը՝ բանաստեղծ Հավազաբ Աջվադ ալ–Ֆասսին[15]։

Կրթություն և ակադեմիական կարիերա խմբագրել

Ալ–Ֆասսին դաստիարակվել է մի ընտանիքում, որը խրախուսում էր նրան մտածել դպրոցից և մեդիայի գաղափարներից անկախ՝ կանանց իրավունքների մասին[2]։ Ստացել է պատմության բակալավրի աստիճան 1986 և 1992 թվականներին Քինգ Սաուդ համալսարանից, իսկ 2000 թվականին՝ պատմական գիտությունների թեկնածու Մանչեստրի համալսարանից[1]։

Աշխատել է Քինգ Սաուդ համալսարանում 1989 թվականից[1] որպես դասախոս, ֆակուլտետի անդամ 1992 թվականից՝ իրականացնելով պատմական ուսումնասիրություններ կանանց պատմության մեջ։ 2001 թվականից ի վեր նրան թույլ չի տրվել դասավանդել համալսարանում[4][18]։ 2008 թվականից հանդես է եկել որպես պատնական գիտությունների թեկնածու համալսարանում, իսկ 2013 թվականից՝ դոցենտ[1]։

Կանայք նախաիսլամական Արաբիայում. Նաբաթեա խմբագրել

2007 թվականին Ալ–Ֆասսին հրապարակել է իր ուսումնասիրությունները Նաբաթեայի արաբական նախաիսլամական թագավորությունում կանանց կարգավիճակի վերաբերյալ՝ որպես «Կանայք նախաիսլամական Արաբիայում։ Նաբաթեա» գիրքը[19]։ Նրա օգտագործված որոշ ապացույցների մեջ ներառվել են հին հունարեն և սեմական լեզուներով գրված դամբարանների և հուշարձանների մետաղադրամներ և գրություններ։ Պարզել է, որ կանայք անկախ իրավունքի սուբյեկտ են, իրավական անձինք են, որոնք ունակ են իրենց անունով պայմանագրեր կնքել՝ ի տարբերություն ժամանակակից Սաուդյան Արաբիայի կանանց, որոնք տղամարդ խնամակալնեից պահանջում են պայմանագրեր կնքել[4]։ Ալ–Ֆասսին ասում է, որ Հին հունական իրավունքը և Հռոմեական իրավունքը ավելի քիչ իրավունքներ էին տալիս կանանց, քան նրանք ունեյին Նաբաթեայում, այն, որ «իսլամական իրավունքի մեջ ընդգրկվել են հունական և հռոմեական իրավունքները», և այն հին հարմարեցում է, որի մասին իսլամական գիտնականները տեղյակ չեն և իսկապես ցնցված կլինեն[4]։

Ալ–Ֆասսին նաև պնդում է, որ Նաբաթեան «թուլացրել է այն գաղափարը, որ արաբները պարզապես կամ էապես քոչվորներ են ՝ ունենալով արաբական ուրբանիզացված» պետություն[4]։

Կանանց իրավունքների պաշտպանություն խմբագրել

2005 թվականի ավագանու ընտրություններ խմբագրել

Ալ–Ֆասսին ակտիվ էր 2005 թվականի ավագանու ընտրություններին ապագա կին թեկանածուների կազմակերպման գործում։ Ընտրությունների կազմակերպիչները թույլ չեն տվել կանանց մասնակցել՝ բերելով գործնական պատճառներ[5]։ Ալ–Ֆասսին կարծում էր, որ իշխանությունները, պատճառը համարում էին ոչ թե կրոնական, այլ կանանց չմասնակցելու համար, հաջողություն են կանանց քարոզչության համար, քանի որ գործնական առարկությունների դեմ վիճելն ավելի հեշտ է, քան՝ կրոնական առակությունների։

Կանանց իրավունքները մզկիթներում խմբագրել

2006 թվականին, Ալ–Ֆասսին առարկել է Մեքքայի Մասջուդ Ալ-Հարամ մզկիթում մուտքի կանոները փոխելու առաջարկին, որն իրականացվել էր առանց կանանց մասնակցության[20]։

2011 թվականի ինքնավար ընտրություններ խմբագրել

2011 թվականի սկզբից, Ալ–Ֆասսին մասնակցում էր «Բալադի» կանանց իրավունքների պաշտպանության քարոզարշավին, որը կոչ էր անում կանանց թույլատրել մասնակցել 2011 թվականի սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրություններին։ Նա հայտարարել է, որ կանանց մասնակցությունը 2011–ի ընտրություններին «ցույց կտա, որ Սաուդյան Արաբիան լուրջ է վերաբերվում բարեփոխումների իր պահանջներին»[6]։ Նկարագրել է, որ իշխանությունների որոշումը՝ չընդունել կանանց մասնակցությունը ընտրություններին «արհամարհական սխալ է, որը կատարում է թագավորությունը»[7]։

Ալ–Ֆասսին հայտարարել է, որ կանայք որոշել են ստեղծել իրենց քաղաքային խորհուրդները՝ միայն տղամարդկանց ընտրություններին զուգահեռ, և որ կանայք սեփական քաղաքային խորհուրդներ են ստեղծում կամ մասնակցում են «իրական ընտրություններին», սաուդյան օրենսդրության համաձայն՝ օրինական են։ Ընտրական հանձնաժողովի ղեկավար ալ–Դահմաշը համաձայնել է[8]։

Ապրիլին, Ալ–Ֆասսին նշել է, որ մինչ սեպտեմբերի ընտրությունները դեռ ժամանակ կա, որպեսզի կանանց թույալտրվի մասնակցել։ Ասել է․ «Մենք մեր ողջ ուժերի ճնշումն ենք գործադրում»՝ նկատի ունենալով, որ Սաուդյան Արաբիայի նման երկրում, որտեղ հավաքների ազատությունը չի թույլատրվում, և քաղաքացիական հասարակությունը դեռ լիարժեք չէ, դա այդքան էլ հե՛տ չէ[21]։

2015 թվականի ավագանու ընտրություններ խմբագրել

Ալ–Ֆասսին հայտարարել է, որ Բալադին մտադիր էր դասընթացներ կազմակերպել ընտրողների կրթության համար 2015թվականի դեկտեմբերի 12-ին կայացած համայնքային ընտրություններում, բայց արգելափալվել է քաղաքապետարանի և գյուղական գործերի նախարարության կողմից[9]։

2018 ակտիվիստների ճնշում խմբագրել

Ալ–Ֆասսին ձեռբակալվել էր հունիսի վերջին, կանանց իրավապաշտպանների դեմ ճնշման շրջանակներում[10], որը մայիսին ներառում էր Ազիզա ալ–Յուսեֆի, Լոուջան Հատլուլի, Էման ալ-Նաֆջանի, Այշա ալ–Մանայի և Մադեհա ալ–Աջրուշի ձեռբակալությունները[11]։ Նրա ձեռբակալությունը տեղի է ունեցել կանանց՝ ավտոմեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում վերացնելուց օրեր առաջ[10]։ 2019 թվականի հունվարի 16-ին, Խալեդ Աբու Էլ Ֆադլը, Նոամ Չոմսկին և 213 այլ ակադեմիկոսներ դիմում էին ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ–Սաուդին՝ նկարագրելով ալ–Ֆասսի ակադեմիական և կանանց իրավունքների նվաճումները, և կոչ անելով ազատել իրեն և մյուս ազատազրկված կանանց իրավապաշտպաններին[22]։

Լրատվամիջոցներ խմբագրել

Ալ–Ֆասսին արաբալեզու «ալ-Ռիադ» թերթի սյունակագիր է[23]։ Նա նկարահանվել է և հարցազրույցներ է վերցրել ազգային, տարածաշրջանային և միջազգային խոշոր լրատվամիջոցների բազմաթիվ վավերագրական ֆիլմերում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիայի կանայք, պատմություն, հնագիտություն, համայնքային ընտրություններ[փա՞ստ]։

Պարգևներ խմբագրել

2018 թվականի նոյեմբերին, մինչ նա դեռ բանտում էր, արժանացել է MESA ակադեմիական ազատության մրցանակ 2018–ի[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 al-Fassi, Hatoon Ajwad (2009 թ․ հոկտեմբեր). «Dr Hatoon Ajwad al-Fassi's CV - October 2009». King Saud University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Interview Dr. Hatoon al-Fassi». PBS. 2004 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  3. al-Fassi, Hatoon Ajwad (2011). «Dr Hatoon Ajwad al-Fassi هتون أجواد الفاسي». King Saud University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Hammond, Andrew; Sara Ledwith (2008 թ․ ապրիլի 30). «Saudi scholar finds ancient women's rights». Thomson Reuters. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  5. 5,0 5,1 Abou-Alsamh, Rasheed (2004 թ․ դեկտեմբերի 2). «Saudi women cast a long shadow». Al Ahram. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  6. 6,0 6,1 Abu-Nasr, Donna (2011 թ․ մարտի 28). «Saudi Women Inspired by Fall of Mubarak Step Up Equality Demand». Bloomberg L.P. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  7. 7,0 7,1 «Vote ban angers Saudi women in era of change». Al Arabiya. 2011 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  8. 8,0 8,1 «In aim to start casting their votes Saudi women aim to create their own municipal council». Al Arabiya. 2011 թ․ մարտ. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  9. 9,0 9,1 «First Saudi women register to vote». Al Jazeera English. 2015 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Saudis arrest another women's right activist». Al Jazeera English. 2018 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  11. 11,0 11,1 Turner, Karen (2018 թ․ մայիսի 25). «Women who fought to lift the women's driving ban in Saudi Arabia are getting arrested». Vox. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  12. Saudi authorities temporarily release four female activists, Tamara Qiblawi, CNN, May 2, 2019
  13. 13,0 13,1 Middle East Scholars Give Academic Freedom Award to Saudi Scholar, Writer, and Women’s Rights Advocate, Dr. Hatoon Ajwad Al Fassi, November 17, 2018, MESA
  14. 14,0 14,1 Saudi Arabia: Detained Women Reported Tortured, Alleged Electric Shocks, Whippings by Masked Interrogators, November 20, 2018, HRW
  15. 15,0 15,1 15,2 «Muslim dignitary to visit Sri Lanka». Daily News (Sri Lanka). 2004 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  16. 16,0 16,1 16,2 al-Fassi, Hatoon Ajwad (2004 թ․ հունվարի 3). «The history of Al Fassiyyah and Shazuliya Tariqah». Daily News (Sri Lanka). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  17. «Fassy - The II Shazuli». Fassiyathush Shazuliya. 2011 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  18. Aboulola, Maha Sami (2010 թ․ փետրվարի 28). «Story of Success - History inspires her to work for change». Saudi Gazette. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  19. al-Fassi, Hatoon (2007 թ․ հուլիսի 15). Women in Pre-Islamic Arabia: Nabataea. British Archaeological Reports International Series. British Archaeological Reports. էջ 129. ISBN 978-1-4073-0095-5.
  20. al-Fassi, Hatoon (2006 թ․ օգոստոսի 30). «The Rights of Women in the Grand Mosque». Arab News. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  21. «Voters register for Saudi municipal elections». Al Jazeera English. 2011 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  22. Abbattista, Guido; El Fadl, Khaled Abou; 39 others; Chomsky, Noam; 173 others (2019 թ․ հունվարի 18). «More than 200 sign letter supporting Hatoon al-Fassi». Middle East Studies Association of North America. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել