Հազվագյուտ գրքերի թանգարան
Հազվագյուտ գրքերի թանգարան, Ղազախստանի գիտության ազգային ակադեմիայի թանգարանը, որը գտնվում է «Գալիմ օրդասի» համալիրում (Ալմա Աթա, Ղազախստան)։
Հազվագյուտ գրքերի թանգարան | |
---|---|
Երկիր | Ղազախստան |
Տեղագրություն | Ալմա Աթա |
Հիմնադրվել է | 2010 |
Պատմություն
խմբագրելՀամաձայն Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 35-ՇԿ հրամանի՝ թանգարանների և հավաքածուների պահպանման, ուսումնասիրության և հանրայնացման, գիտական, պատմական և մշակութային ժառանգության լայն տարածման և «Գալիմ օրդասի» կենտրոնի տնօրինության ներքո գիտահետազոտական և մշակութային-լուսավորչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծվել է հազվագյուտ գրքերի թանգարան[1]։
Հավաքածուի ձևավորումը տևել է երկու տարի։ Թանգարանի ֆոնդում տեղ են գտել շուրջ 500 ցուցանմուշներ, կան լուսավորական գիտնականների աշխատությունների առաջին հրատարակությունները և ղազախական բանավոր ստեղծագործության առաջին տպագիր գրքերը։ Թանգարանն իր դռները բացել է 2012 թվականին Ղազախստանի գիտությունների ակադեմիայի շենքում[2]։
Հազվագյուտ գրքերի թանգարանի աշխատակիցները հետազոտություններ են իրականացնում այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են ձեռագիր ժառանգությունը և հոգևորականությունը, ձեռագիր գրքերի ուսումնասիրության արդի խնդիրները և 20-րդ դարի առաջին կեսի ղազախական գրքային մշակույթը։ Հազվագյուտ գրքերի ֆոնդերի հետ աշխատանքի արտասահմանյան փորձն ուսումնասիրելու նպատակով թանգարանի աշխատակիցները 2012 թվականի նոյեմբերին այցելել են Գերմանիա՝ Բեռլինի ազգային գրադարան, և Լայպցիգի պետական գրադարան[3]։
Էքսպոզիցիա
խմբագրելԹանգարանի էքսպոզիցիան հիմնված է հին և հազվագյուտ ձեռագրերի Կենտրոնական գիտական գրադարանի ֆոնդի վրա։ Այն պարունակում է պատմական, մշակութային և գիտական ձեռագրեր և գրքեր, որոնք ստեղծվել են ղազախական տափաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս։ Նպատակն է ցույց տալ 13-20-րդ դարերի պատմամշակութային ժառանգությունը, որն ունի սոցիալ-պատմական նշանակություն։ Թանգարանում կան նաև «Ալաշ» մտավորականության առաջին հրատարակության գրքեր[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Приказ Комитета по науке Министерства образования и науки Республики Казахстан от 1 июня 2010 года № 35-ПР
- ↑ Музеи «Гылым ордасы» встречают гостей в обновленном виде
- ↑ «Исследования редких книг и рукописей в Казахстане». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Роза Кәрібжанова, «Ғылым ордасы» РМК бас директоры: Отандық ғылымды қаржыландыру ұлғайып келеді». Արխիվացված է օրիգինալից 2019-03-21-ին. Վերցված է 2020-08-22-ին.