Տատրակ

բույսերի տեսակ
(Վերահղված է Հազի խոտից)
Տատրակ
Տատրակ
Տատրակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Senecioneae
Ցեղ Tussilago
Տեսակ Տատրակ (T. farfara)
Միջազգային անվանում
Tussilago farfara

Տատրակ (Խոճիկ, հազի խոտ, լատին․՝ Tussilágo), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ունի մեկ տեսակ՝ տատրակ սովորական (T․ farfara

Անվանում խմբագրել

Գիտական (լատիներեն) լատին․՝ tussilago, inis f անվանումը ծագել է լատին․՝ tussis, is («հազ») և ago, egi, actum, ere («հետապնդել») բառերից։ Այս անվանումը կապված է բույսի բժշկական կիրառության հետ, որպես հազի դեմ միջոց[1]։

Պլինիոս Ավագը (մ.թ.ա. 23-79), Գասպար Բաուհին (1560-1624) և Ռեմբերտ Դոդունսը (1517-1585) օգտագործել են ՛՛farfara՛՛ բառը որպես բույսի անվանում։

Տեսակի գիտական անվանումը Tussilago farfara ռուսերենից բառացի թարգմանած նշանակում է «Мать-и-мачеха-Муконосница»: Հետաքրքիր իմաստ ունի мать-и-мачеха անվանումը, քանի որ տերևների վերին երեսը մերկ է և սառը, կոչել են «խորթ մայր», իսկ տակի երեսը՝ փափուկ է ու տաք՝ «մայր»։

Հայկական տարանուններն են՝ դդմաճ, իշատոտիկ, խոճիկ, խոճկորիճ, հազի խոտ, ձիու եղունգ, փուղր։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Տերևները

Ցողունի բարձրությունը 5-25 սմ է, վերջանում է ծաղկի զամբյուղով։ Տերևները թեփուկանման, կարմրամանուշակագույն, խոշոր։ Կոճղարմատը՝ սողացող, ճյուղավոր։ Ծաղկում է վաղ գարնանը, մինչև կանաչ տերևների դուրս գալը։ Եզրային ծաղիկները լեզվակավոր են, վարսանդով, կենտրոնականը՝ խողովակավոր, երկսեռ (անպտուղ)։

Տարածում խմբագրել

Աճում են Եվրասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում տարածված է Սևանի, Իջևանի, Վայքի, Աշտարակի, Ստեփանավանի և այլ շրջաններում։

Քիմիական կազմ խմբագրել

 
Ծաղկաբույլը

Ծաղկազամբյուղներում հայտնաբերված են ֆարադիոլ, արնիդիոլ, տարաքսանտին, ստիգմաստերին, սիտոստերին, հեպտակոզան, դեղին պիգմենտ և դաբաղանյութեր, տերևներում` մինչև 2.63% դառը գլիկոզիդներ (որոնցից ամենաբնորոշը` տուսսիլագինն է), սիտոստերին, ինուլին, դեքստրան, եթերայուղ, գալաթթու, խնձորաթթու, գինեթթու, սապոնիններ, կարոտինոիդներ, C վիտամին, ռուտին, լորձ և այլն։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Պարունակում է ալկալոիդներ, վիտամին C:

Դեղաբույս է։ Տերևները պարունակում են լորձանյութեր, գլիկոզիդ տուսիլագին, ինուլին։ Տերևների թուրմն ունի խորխաբեր, լեղամուղ, քրտնամուղ հատկություն։ Կիրառվում է շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։

Բուժական կիրառություններ խմբագրել

Դեղաբույսը օգտագործում են նաև ստամոքսաաղիքային տրակտի կատառի, նեֆրիտների, ցիստիտների, թոքաբորբերի, բրոնխիտների, հատկապես ձգձգվող հազի ժամանակ, արտաքին ձևով՝ գլխի քորի և թեփոտության, իսկ թարմ տերևահյութը հարբուխի ժամանակ տամպոնների ձևով դնում են քթանցքերի մեջ։ Թարմ տերևները՝ տրորելով, դնում են բորբոքական ուռուցքներին և գլխին՝ գլխացավերի ժամանակ։

Լեհաստանում և Գերմանիայում տատրակի պատրաստուկներն օգտագործում են բրոնխիալ ասթմայի, պլևրիտների, կոկորդի բորբոքումների և մարսողական տրակտի մի շարք խանգարումների ժամանակ։ Տրորված թարմ տերևը դնում են այրվածքների, ուռուցքների և արյունահոսող օջախների, իսկ խյուսի ձևով՝ նաև բորբոքված կրծքագեղձի և երակների վրա։ Տատրակի թարմ տերևահյութը՝ ֆիզիոլոգիական լուծույթով կիսով չափ նոսրացրած ինհալացիայի ձևով մենք օգտագործել ենք սուր տրախեաբրոնխիտով հիվանդների բուժման համար։

Դասակարգում խմբագրել

 
Տատրակի ծաղիկը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Каден Н. Н., Терентьева Н. Н. Этимологический словарь латинских названий растений, встречающихся в окрестностях агробиостанции МГУ «Чашниково» / Под ред. В. И. Мирошенковой. — М.: Изд-во МГУ, 1975. — С. 66, 158. — 204 с. — 2050 экз.

Գրականություն խմբագրել

  • Кирпичников М. Э. Семейство сложноцветные, или астровые (Asteraceae, или Compositae) // Жизнь растений. В 6-ти т. / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 462—476. — 300 000 экз.
  • Ребристая О. В. Род 20. Tussilago L. — Мать-и-мачеха // Арктическая флора СССР, вып. X. Семейства RubiaceaeCompositae / Под ред. Б. А. Юрцева. Сост. В. Н. Гладкова и др.. — М.: Наука, 1987. — С. 54—61, 179. — 411 с. — 900 экз.
  • Баркалов В. Ю. Род Мать-и-мачеха — Tussilago L. // Сосудистые растения советского Дальнего Востока : в 8 т. / отв. ред. С. С. Харкевич; ред. тома А. Е. Кожевников. — СПб. : Наука, 1992. — Т. 6. — С. 214. — 428 с. — 850 экз. — ISBN 5-02-026590-X. — ISBN 5-02-026725-2 (т. 6).
  • Губанов, И. А. и др. 1441. Tussilago farfara L. — Мать-и-мачеха обыкновенная // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2004. — Т. 3. Покрытосеменные (двудольные: раздельнолепестные). — С. 505. — ISBN 5-87317-163-7.
  • Мать-и-мачеха / Т. В. Егорова // Большая советская энциклопедия : в 30 т. / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — 632 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։