Հագնված մախա (նկար, Գոյա)

Ֆրանցիսկո Գոյայի նկար

«Հագնված մախա» (իսպ.՝ La maja vestida), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարն է, վրձնել է 1800-1805 թվականներին։ Համարվում է «Մերկ մախա» նկարի զույգ նկարը։ Երկու նկարները պատկանել են Իսպանիայի առաջին նախարար, հայտնի կնամոլ Մանուել Գոդոյին, հանդիսացել են նրա մերկ բնորդներով նկարների հավաքածուի մի մասը, ընդ որում, «Մերկ մախա» նկարը ծածկված է եղել «Հագնված մախա» նկարով, այնպես, որ ցանկացած պահի հնարավոր լինել հանդիսատեսին ներկայացնել հատուկ տեխնիկայի օգնությամբ։ Իսպանական ինկվիզիցիայի կողմից Գոդոյի հավաքածուն բռնագրավելուց հետո երկու նկարները պահպանվել են Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, իսկ 1901 թվականից կողք կողքի ցուցադրվում են Պրադո թանգարանում[4]։

Հագնված մախա
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա[1]
տարի1800[2]
բարձրություն95 սանտիմետր[3]
լայնություն190 սանտիմետր[3]
ստեղծման երկիր Իսպանիա
ժանրդիմապատկեր
նյութկտավ[1] և յուղաներկ[1]
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան[1] և Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
սեփականատերManuel Godoy?
ներշնչված էՄերկ Մախան
կայք
Ծանոթագրություններ
 La Maja vestida Վիքիպահեստում

Մախա անվանել են 18-19-րդ դարերի ցածր խավի իսպանացի քաղաքաբնակ կանանց, որոնք հայտնի էին իրենց պճնամոլությամբ և ուրախ բնավորությամբ, սակայն սկզբում նկարներն անվանվել են «Գնչուհիները», դա երևում է Գոդոյի գույքի 1808 թվականի գույքացուցակից[5]։ Ավելի վաղ համարվել է, որ նկարներում պատկերված է Մարիա Կաետանա Դե Սիլվան, 13-րդ դքսուհի Ալբան, սակայն հիմա արվեստաբաններն ավելի հավանական են համարում, որ որպես մոդել է հանդես եկել Պեպիտա Տուդոն՝ Գոդոյի սիրուհին, որը հետո դարձել է նրա կինը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել