Հաբլի հաջորդականություն

(Վերահղված է Հաբլի դասակարգումից)

Հաբլի հաջորդականությունը գալակտիկաների դասակարգումն է, որն առաջարկվել է 1936 թվականին Էդվին Հաբլի կողմից։ Դրանից հետո ավելի մանրամասն դասակարգումներ են առաջարկվել, բայց Հաբլի դասակարգումը դեռևս արդիական է։

  • E0E7 — էլիպսաձև գալակտիկաներ, ունեն աստղերի համեմատաբար հավասար բաշխվածություն, առանց ակնհայտ միջուկի։ Թիվը ցույց է տալիս էքսցենտրիսիտետը. E0 գալակտիկաները գործնականում գնդաձև են, աճող թվով զարգանում է հարթեցումը։ Թիվը ցույց է տալիս պրոեկցիայի ձևը դիտման հարթության վրա, այլ ոչ թե գալակտիկայի իրական ձևը, որը դժվար է որոշել։
  • S0 — ոսպնյակաձև գալակտիկաները սկավառակաձև են՝ ընդգծված կենտրոնական ուռուցիկությամբ, բայց առանց դիտելի թևերի։
  • Sa, Sb, Sc, Sd — պարուրաձև գալակտիկաներ, որոնք բաղկացած են ուռուցիկությունից և թևեր պարունակող արտաքին սկավառակից։ Տառը ցույց է տալիս, թե որքան խիտ են թևերը։
  • SBa, SBb, SBc, SBd — ձողիկով պարուրաձև գալակտիկաներ, որոնցում կենտրոնական ուռուցիկությունը հատում է վառ բարը (ձողիկ), որից ձգվում են թևերը։
  • Irr — անկանոն գալակտիկաներ, որոնք չեն կարող վերաբերվել թվարկված դասերից որևէ մեկին։ IrrI տիպի գալակտիկաները պարունակում են պարուրաձև կառուցվածքի մնացորդներ, մինչդեռ IrrII-ն ունի բոլորովին անկանոն ձև։
Պարուրաձև գալակտիկաների դեպքում ուռուցիկության չափը և թևերի հաստությունը «ձախից աջ» նվազում են, իսկ փոշու կոնցենտրացիան մեծանում է։

Ինքը՝ Հաբլը, այս հաջորդականությունը էվոլյուցիոն էր համարում։ Նրա կարծիքով, էվոլյուցիան տեղի է ունեցել էլիպսաձև գալակտիկաներից մինչև պարուրաձև գալակտիկաներ (նկարում՝ ձախից աջ)։ Այդ ժամանակից ի վեր էլիպսաձև գալակտիկաները պայմանականորեն կոչվում են վաղ դաս, իսկ պարուրաձև գալակտիկաները՝ ուշ դաս։ Օրինակ, E3-ն ավելի ուշ դաս է, քան E0-ը, բայց ավելի հին է, քան Sa-ը։ Գալակտիկաների առաջացման մասին ժամանակակից պատկերացումներն ասում են հակառակը՝ վաղ Տիեզերքում գերակշռում էին պարուրաձև և անկանոն գալակտիկաները, իսկ հսկա էլիպսաձև գալակտիկաները առաջացել են ավելի ուշ՝ միաձուլելով մեծ թվով պարուրաձև գալակտիկաներ։

Գալակտիկաների հայտնի հատկությունները
Գալակտիկայի տեսակ Զանգված
(M-ում)
Լուսատվություն
(L☉-ում)
Տրամագիծ
(կիլոպարսեկ)
Աստղային բնակչություն Տոկոսը դիտարկելի
գալակտիկաների միջև
Պարուրաձև (S и SB) 109—1011 108—1010 5—250 սկավառակ։ Բնակչություն I
հալո։ Բնակչություն II
77 %
Էլիպսաձև (E) 105—1013 105—1011 1—205 Բնակչություն II 20 %
Անկանոն (Irr) 108—1010 107—109 1—10 Բնակչություն I 3 %

Պատմություն խմբագրել

Հաբլի հաջորդականությունը առաջարկվել է Էդվին Հաբլի կողմից 1926 թվականին[1] և փոփոխվել նրա կողմից 1936 թվականին։ 1936 թվականին ավելացվել է ոսպնյակաձև գալակտիկաների դասը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hubble, E. P. Extragalactic nebulae(անգլ.) // Astrophys. J. — 1926. — Т. 64. — С. 321—369.
  2. Hubble, E. P. Realm of the Nebulae. — New Haven: Yale University Press, 1936.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաբլի հաջորդականություն» հոդվածին։