Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաանյա (այլ կիրառումներ)

Հաանյա բարձրավայր (էստ․՝ Haanja kõrgustik), Էստոնիայի հարավ-արևելքում գտնվող բարձրավայրերից։ Երկրի «ամենաբարձր» բարձրավայրն է։ Կրում է նույն անունը ինչ և այստեղ գտնվող Վիրումաա նահանգի Հաանյա շրջանը և Հաանյա գյուղը։ Այս բարձրավայրում է գտնվում Էստոնիայի և ամբողջ Մերձբալթիկայի ամենաբարձր կետը՝ 318 մ ծովի մակերևույթից, Սուուռ Մունամյագի (էստ․՝ Suur-Munamägi) սարը[1][2][3]։

Հաանյա բարձրավայրի տեսքը Սուուռ Մունամյագիից

Հաանյա բարձրավայրի հարավային մասը մասնակիորեն անցնում է Լատվիայի տարածք, որտեղ անվանվում է Ալուկսենյան բարձրավայր։ Լատվիական մասի առավելագույն բարձրության կետն ունի 271, 5 մ ծովի մակերևույթից՝ Դելինկալնս (լատիշ․՝ Dēliņkalns) բլուր։ Բարձրավայրի հարավարևելյան մասը գտնվում է Ռուսաստանի Պսկովի մարզի Պեչորսկի շրջանի տարածքի մեջ, այսպիսով այս բարձրավայրում է գտնվում երեք երկրների սահմանների հատման կետը[2]։

Հաանյա բարձրավայրի վրա գտնվող այլ բարձր կետերից են Վալամյագին (էստ․՝ Vällamägi, 304 մ), Կեռեկունուն (էստ․՝ Kerekunnu 296 մ) և Ցյալբամյագի (էստ․՝ Tsälbamägi 293 մ)։ Բարձրավայրից սկիզբ են առնում մի քանի գետեր, որոնք հոսում են երեք տարբեր ուղղություներով՝ Չուդյան լիճ, Պսկովյան լիճ և Ֆիննական ծոց[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տառմիստո Վ. Յու. (1978), Էստոնական ԽՍՀ. III. Բնությունը, vol. 30 (Մեծ սովետական հանրագիտարան, 3-րդ հր. ed.), Մոսկվա: Սովետական հանրագիտարան, էջ 631
  2. 2,0 2,1 2,2 «Haanja kõrgustik» (էստոներեն). Entsüklopeedia Eestist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. Hanijos aukštuma, vol. IV: Gariga-Jančas (Lietuviškoji tarybinė enciklopedija ed.), Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 1978