ՀՑԱՄ-ի ռազմագործողությունների ցանկ
1975 թվականից մինչև 1983 թվականը Հայկական ցեղասպանության նկատմամբ արդարության համար մարտիկները տասնյակ հարձակումներ են գործել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում թուրք դիվանագետների վրա՝ որպես Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների։
Նախապատմություն խմբագրել
ՀՑԱՄ-ը՝ որպես հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն ստեղծվել է 1972 թվականին Հայ Յեղափոխական Դաշնակցության 20-րդ համագումարում, որը կայացել է Վիեննայում (Ավստրիա)[1][2]։ Գործել է 1975-1983 թվականներին, հիմնական նպատակը եղել է թուրք պաշտոնյաների դեմ ահաբեկչական գործողությունների օգնությամբ համաշխարհային հանրության ուշադրությունը դարձնելու Հայկական հարցի վրա, Թուրքիային ստիպել ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը, բանակցություններ սկսել հայերի հետ և վերադարձնել Արևմտյան Հայաստանի բռնագրավված հողերը Հայաստանին[3]։
Գործունեության հիմնական շրջանները եղել են Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Կազմակերպությունը հարձակումներ է գործել թուրք դիվանագետների վրա նրանց համարելով պաշտոնական Թուրքիայի ներկայացուցիչներ։ Հնարավոր է, որ ՀՑԱՄ-ն ուղիղ կապ է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հետ[4]։
Ցանկ խմբագրել
Ամսաթիվ | Տարածաշրջան | Գործողություն | Գործողությանը մասնակից այլ խմբավորումներ |
---|---|---|---|
Թուրք դեսպան Իսմայիլ Էրեզի, ինչպես նաև նրա վարորդ Թալիփ Եների սպանությունն իր սեփական մեքենայում, երբ նրանք կանգնած էին խցանման մեջ։ | |||
Թուրք դեսպան Դանիշ Տունալիգիլայի և նրա վարորդի սպանությունն իր սեփական գրասենյակում։ Վրիժառուները, որոնց հաջողվել էր թաքնվել, զինված են եղել ավտոմատ զենքերով՝ արտադրված Իսրայելում, Մեծ Բրիտանիայում և Հունգարիայում։ | |||
Թուրք դեսպանի սպանությունը։ | |||
Թուրքական «Գրանտի» բանկի շվեյցարական մասնաճյուղի և շենքի պայթյունը, որտեղ գտնվում էր աշխատանքի հարցերով թուրքական կցորդը։ Թուրքիայի զբոսաշրջության բյուրոյի հիմնարկում տեղադրված 3-րդ ռումբը վնասազերծվել է նախքան պայթյունը։ | |||
Հռոմում հարձակում Վատկիանում թուրքիայի դեսպանի վրա, որը ստացված վնասվածքներից ավելի ուշ մահացել է։ | |||
Հարձակում թուրքական դեսպանի ավտոմեքենայի վրա։ Հարձակման ժամանակ սպանվել են դեսպանի կինը և թոշակի անցած դեսպանը։ Ազգությամբ իսպանացի վարորդը վնասվածքներ է ստացել և մահացել է հիվանդանոցում։ | |||
Պայթյուն British Airways և TWA շենքերում։ | |||
Անցկացվել են թուրքական 4 հաստատությունների պայթյուններ՝
|
|||
Թուրքական դեսպանի որդու սպանությունը։ | |||
Զբոսաշրջության հարցերով թուրքական կցորդի սպանությունը։ | |||
Պայթյուն Turkish Airlines-ի շենքում։ | |||
Պայթյուններ British Airways, TWA, Swissair և Sabena Airlines շենքերում։ | |||
Հարձակում թուրքական դեսպանի վրա, որի արդյունքում դեսպանը ստացել է թեթև վնասվածքներ։ | |||
Հարձակում թուրքական դեսպանի վրա, որի արդյունքում դեսպանը ստացել է թեթև վնասվածքներ։ | |||
Բևեռլի Հիլզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի նստավայրի գնդակոծությունը բռնկվող խառնուրդներով, ինչը հանգեցրել է այդ շենքի աննշան վնասվածքների։ | |||
Հոլիվուդի ճանապարհորդության գործակալության շենքում պայթյուն, որը ղեկավարում էր ծագումով թուրք ամերիկացին։ | |||
Պայթյուն ՄԱԿ-ում թուրքական դիվանագիտական առաքելության գրասենյակում պայթյուն, որի հետևանքով 4 ամերիկացիներ վիրավորվել են, զգալի վնասներ են հասցվել հարևան շենքերին։ | |||
Պայթյուններ British Airways, Lufthansa և Sabena Airlines շենքերում։ | |||
Թուրքական գլխավոր հյուպատոսի և նրա թիկնապահի սպանություն։ | |||
Հարձակում Թուրքիայի դեսպանատան աշխատանքի հարցերով կցորդի վրա, որը մի շարք վիրահատություններից հետո ապաքինվել է։ | |||
Պայթյուն համաժողովների կենտրոնում։ | |||
Բևեռլի Հիլզում թուրքական հյուպատոսության շենքում պայթյուն։ | |||
Թուրքական գլխավոր հյուպատոսի սպանությունը[5][6][7]։ | |||
Պատվավոր թուրքական հյուպատոսի նվերային խանութի պայթյունը։ | |||
Հարձակում առևտրական հարցերով թուրքական կցորդի վրա, որը լուրջ վնասվածքներ է ստացել հայերի կողմից։ | ՀԱՀԳԲ և Հայկական ազատագրական ճակատ | ||
60-ամյա պատվավոր թուրքական հյուպատոսի սպանությունը[8]։ Դրանից երկար ժամանակ առաջ ՀՑԱՄ-ը պահաջում էր հյուպատոսի հրաժարական տալ, հակառակ դեպքում նա կգնդակահարվի։ | |||
Ռազմական հարցերով թուրքական կցորդի սպանությունը։ | |||
Թուրքական կցորդի սպանությունը նրա տան մոտակայքում, երբ նա վերադառնում էր տուն՝ ճաշի[9]։ Նրա հետ վիրավորվել է նրա կինը, ով 8 ամիս կոմայից հետո հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով[10]։ | |||
Ռազմական հարցերով թուրքական կցորդի սպանությունը։ | |||
Հարձակում թուրքական դեսպանի վրա, որը մահացել է հարձակումից երեք օր անց[11][12]։ | |||
Բելգիայում Թուրքիայի դեսպանատան կցորդի սպանությունը։ | ՀԱՀԳԲ, Հայկական հեղափոխական բանակ |
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Terrorist Group Profiles. DIANE Publishing, 1989. ISBN 1568068646, 9781568068640, p 52
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Starving Armenians: America and the Armenian Genocide, 1915—1930 and After — Page 166 by Merrill D. Peterson
- ↑ Verluise Armenia in Crisis: The 1988 Earthquake. — 1995. — С. 143.
- ↑ Sassounian Gets Life With Parole for Assassination in Sentencing Deal
- ↑ [1]
- ↑ Assassin Gets Life Term
- ↑ Around the Nation; Slain Turkish Envoy Memorialized in Boston
- ↑ AROUND THE WORLD; Turkish Envoy in Lisbon Is Killed by Gunman
- ↑ Turk Wounded in June Attack By Armenian Terrorists Dies
- ↑ AROUND THE WORLD; Turk Hurt in Belgrade; Armenian Role Claimed
- ↑ AROUND THE WORLD; Turk Dies in Belgrade; Two Gunmen Held
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ՀՑԱՄ-ի ռազմագործողությունների ցանկ կատեգորիայում։ |