Հայաստանի պետական սահման, գիծ և այդ գծով անցնող ուղղաձիգ հարթություն, որը սահմանում է Հայաստանի պետական տարածքը (ցամաք, ջուր, ընդերք և օդային տարածություն)։ Սահմանից ներս ընկած տարածքի ղեկավարումը բաժին է ընկած Հայաստանի Հանրապետությանը։

Հայաստանի քարտեզը

Ցամաքային սահմաններԽմբագրել

Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է ՄԱԿ-ի անդամ 4 պետությունների և դեռևս միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Բացառությամբ ԼՂՀ հետ սահմանի՝ մնացած սահմանները կարելի է հատել՝ դրա համար նախատեսված հատուկ հսկիչ անցագրային կետերով։


ՀՀ պետական սահմանին մոտ գտնվող Անի քաղաքի ավերակները


Սահմանների պահպանությունԽմբագրել

ՀՀ պետական սահմանի պահպանությունը իրականացնում են ՀՀ սահմանապահ ուժերը, ինչպես նաև ռուսական զորքերը։ Ցամաքային բոլոր սահմանները համարվում են հսկելի։ Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանները պահպանում են ռուս զինվորականները՝ համագործակցելով հայկական զիված ուժերի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ ՀՀ սահմանը հսկում են հայ սահմանապահները և զինվորները։

Սահմանների երկարությունըԽմբագրել

Պետություն
(ժամ սլաքի ուղղությամբ)
Սահմանի երկարություն (կմ)
Թուրքիա 280
Ադրբեջան 930
Իրան 42
Վրաստան 196
Ընդամենը 1448[1]

Հեռավորությունը համաշխարհային օվկիանոսիցԽմբագրել

Համաշխարհային օվկիանոս
Ամենակարճ հեռավորությունը (կմ)
Մինչ Սև ծով 163
Մինչ Կասպից ծով 193
Մինչ Միջերկրական ծով 750
Մինչ Պարսից ծոց 1000

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Книга-Программа по опустыниванию в Армении, 2002