ՀՀ նախագահի ընտրություններ 1998
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՀՀ Նախագահի 1998 թվականի ընտրություններ, ՀՀ Նախագահի 3-րդ (արտահերթ) ընտրություններ։ Դրանց անցկացման անհրաժեշտությունը առաջացավ 1998 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական ներկայացնելու և ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն 1998 թ. փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հրաժարականն ընդունելու հետ կապված։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի, ընտրություններն անցկացվեցին հրաժարականի ընդունման օրվան հաջորդող 40-րդ օրը՝ 1998 թ. մարտի 16-ին։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ իր կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարումը հնարավոր չէ, ուստի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն 1998 թ. փետրվարի 4-ից ապրիլի 9-ը ՀՀ Նախագահի պաշտոնակատարն էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը։
ՀՀ նախագահի ընտրություններ 1998 | ||||
---|---|---|---|---|
Քաղաքականություն |
Հայաստան |
![]() պետական համակարգը» շարքի մաս է կազմում |
Գործադիր իշխանություն Օրենսդիր իշխանություն Իրավական համակարգ Վարչական համակարգ Ընտրություններ և քաղաքական համակարգ |
Ընտրության կարգըԽմբագրել
ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1996 թ. մայիսի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով, որը կիրառվեց վերջին անգամ, քանի որ 1999 թ. ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունմամբ ճանաչվեց ուժը կորցրած։
ԹեկնածուներԽմբագրել
Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները՝
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։
«Ազգային առաջադիմություն» և «Ազգային պետություն» կուսակցությունները հայտարարեցին Վազգեն Մանուկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։
Ընտրություններից առաջ թեկնածու Լենսեր Աբգարի Աղալովյանը հայտնեց ինքնաբացարկ։ Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 12 թեկնածու։
Քվեարկության արդյունքներԽմբագրել
1 | Սերգեյ Գրիգորի Բադալյան | ||||
2 | Աշոտ Շամխալի Բլեյան | ||||
3 | Արտաշես Մամիկոնի Գեղամյան | ||||
4 | Կարեն Սերոբի Դեմիրճյան | ||||
5 | Հրանտ Հրաչի Խաչատրյան | ||||
6 | Վիգեն Սուրենի Խաչատրյան | ||||
7 | Պարույր Արշավիրի Հայրիկյան | ||||
8 | Վազգեն Միքայելի Մանուկյան | ||||
9 | Յուրի Դավթի Մկրտչյան | ||||
10 | Դավիթ Գուրգենի Շահնազարյան | ||||
11 | Արամ Գասպարի Սարգսյան | ||||
12 | Ռոբերտ Սեդրակի Քոչարյան | ||||
Անվավեր քվեաթերթիկներ | |||||
Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|
Մասնակցություն |
Այսպիսով, թեկնածուներից և ոչ մեկը չստացավ վավեր ձայների կեսից ավելին։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, քվեարկության օրվան հաջորդող 14-րդ օրը՝ մարտի 30-ին, անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլ։
Երկրորդ փուլԽմբագրել
Հիմնական հոդված՝ ՀՀ Նախագահի 1998 թվականի ընտրությունների երկրորդ փուլ