Հայաստանի նախագահի ընտրություններ 1996
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի ունեցան 1996 թվականի սեպտեմբերի 22-ին[1]։ Արդյունքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց հավաքելով ձայների 51.3%-ը։ Մասնակցությունը 60.3% էր[2]։
Հայաստանի նախագահի ընտրություններ 1996 | ||||
---|---|---|---|---|
![]() |
![]() |
|||
Թեկնածու | Լևոն Տեր-Պետրոսյան | Վազգեն Մանուկյան | ||
Կուսակցություն | ՀՀՇ | ԱԺՄ | ||
Ձայներ | 646,888 (51.75%) |
516,129 (41.29%) |
Ընտրության կարգըԽմբագրել
ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1996 թ. մայիսի 30-ին ընդունված «ՀՀ Նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով։
ԹեկնածուներԽմբագրել
Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները՝
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հայտարարեցին Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։
«Ազգային առաջադիմություն» և «Ազգային պետություն» կուսակցությունները հայտարարեցին Վազգեն Մանուկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։
Ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում ձևավորվեց ազգային համաձայնության դաշինքը, որին մաս կազմեցին «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային առաջադիմություն», «Ազգային պետություն», «Սահմանադրական իրավունք միություն», «Արցախ-Հայաստան» կուսակցությունները, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև ընդհատակում գործող Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Դաշինքի կողմից միասնական թեկնածու հայտարարվեց Վազգեն Միքայելի Մանուկյանը, ինչի հետ կապված թեկնածուներ Պարույր Արշավիրի Հայրիկյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, ինչպես նաև Լենսեր Աբգարի Աղալովյանը հայտնեցին ինքնաբացարկ։ Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 4 թեկնածու։
ԱրդյունքներԽմբագրել
Թեկնածու[3] | Կուսակցություն | Ձայներ | % | |
---|---|---|---|---|
4 | Լևոն Տեր-Պետրոսյան | Հայոց համազգային շարժում | 646,888 | 51.75 |
2 | Վազգեն Մանուկյան | Ազգային ժողովրդավարական միություն | 516,129 | 41.29 |
1 | Սերգեյ Բադալյան | Հայաստանի կոմունիստական կուսակցություն | 79,347 | 6.34 |
3 | Աշոտ Մանուչարյան | Գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն | 7,529 | 0.62 |
Բոլորին դեմ | 10,012 | |||
Անվավեր քվեաթերթիկներ | 48,681 | – | ||
Ընդհանուր | 1,333,204 | 100 | ||
Գրանցված ընտրողներ/մասնակցություն | 2,210,189 | 60.32 |
Միջազգային արձագանքԽմբագրել
ԱՄՆ պետդեպարտամենտի առաջին արձագանքում, հիմնված սեպտեմբերի 23-ի՝ ԵԱՀԿ նախկնական գնահատակի վրա, նշվում էր ընտրությունների կազմակերպման առումով բարելավումների փաստը, ինչպես նաև նշվում էր, որ արձանագրված խախտումները էականորեն չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատում էր նաև ընդդիմության կողմից Ազգային ժողովի գրավումը՝ նշելով, որ բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ։ Սակայն հոկտեմբերի 1-ին ու վերջնական հոկտեմբերի 14-ի զեկույցի հիման վրա ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է պաշտոնապես շնորհավորել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նշելով միայն, որ Հայաստանի պաշտոնական աղբյուրների համաձայն նա վերընտրվել է։ Նշվել է, որ ընդդիմությունը հավաքել է 41% ձայն, ինչպես նաև այն, որ ԵԱՀԿ զեկույցի համաձայն լրջագույն բացթողումները խաթարել են ընտրությունները։ Կոչ է արվել հարգելու միջազգային մարդու իրավունքները ու թույլատրել Կարմիր խաչի ներկայացուցիչներին այցելելու բախումների արդյունքում ձերբակալվածներին։ հաղորդագրության մեջ նշվել է, որ ընտրակեղծիքներ հանդիսանում են լուրջ մտահոգության պատճառ[4]։
Նոյեմբերի կեսերին Երևան այցելեց ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ հանձնակատար Ջեյմս Քոլինսը, ով ըստ Հայաստանի Հանրապետություն թերթի Լևոն Տեր-Պետրոսյանին հանձնել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի կողմից շնորհավորական նամակ։ Սակայն նոյեմբերի վերջին Պետդեպարտամենտը պաշտոնապես հերքեց փաստը, որ Քլինթոնը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Dieter Nohlen, Florian Grotz & Christof Hartmann (2001) Elections in Asia: A data handbook, Volume I, p329 0-19-924958-X
- ↑ Nohlen et al., p336
- ↑ «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10
- ↑ 4,0 4,1 «Report on Armenia's presidential election of September ... 4.SE 2:AR 5/2.»։ ԵԱՀԿ։ Դեկտեմբեր 1996։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 6