ՀՀ Սյունիքի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականից «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն։ Սյունիքի մարզպետարանը ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացնում է պետական կառավարում։ Ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում պետական կառավարումն իրականացնում է Սյունիքի մարզպետը՝ մարզպետարանի միջոցով։ Մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։

ՀՀ Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը խմբագրել

Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից և մարզպետարանի աշխատակազմից։ Աշխատակազմը բաղկացած է 6 վարչությունից, քարտուղարությունից, 7 ինքնուրույն բաժնից և 4 առանձնացված ստորաբաժանումներից։ Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային կազմակերպություններ և մարզային ենթակայության փակ բաժնետիրական ընկերություններ։ Մարզպետարանի կանոնադրության համաձայն՝ կանոնակարգվել են մարզպետի տեղակալների և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։

ՀՀ Սյունիքի մարզպետարանի հաստիքները խմբագրել

Աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններին ու աշխատանքային ծրագրերին համապատասխան։ 2013 թվականին մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար սահմանվել է 144 հաստիքային միավոր, որից քաղաքացիական ծառայության պաշտոն է 115-ը։

Ղեկավարությունը խմբագրել

Մարզպետ՝

Տեղակալ՝

ՀՀ Սյունիքի մարզի մարզպետները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում. Կարեն Համբարձումյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնում հնարավոր նշանակման մասին - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.