Հայաստանի Լոռու մարզում պետական կառավարումը իրականացվում է Հայաստանի Լոռու մարզպետի կողմից, մարզպետարանի միջոցով, իրագործում է Հայաստանի կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։

Հայաստանի Լոռու մարզպետարանի կառուցվածքը խմբագրել

Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից։ Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (6 վարչություններ, 6 բաժիններ և քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները։ Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։

Հայաստանի Լոռու մարզպետարանի հաստիքները խմբագրել

Մարզպետարանն ունի 145 հաստիքներ, որոնցից՝ 128-ը քաղաքացիական ծառայողներ, 7-ը մարզպետի աշխատակազմ և 10-ը տեխնիկական աշխատողներ։ Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

Ղեկավարությունը խմբագրել

Մարզպետ՝

  • Արամ Խաչատրյան

Տեղակալ՝ Գոռ Ասրյան

Հայաստանի Լոռու մարզի մարզպետները խմբագրել

  1. Հովհաննես Մատինյան 1996-1997 թվականներ
  2. Վիգեն Խաչատրյան 1997-1997 թվականներ
  3. Ստեփան Այվազյան 1997-1998 թվականներ
  4. Հենրիկ Քոչինյան 1998-2006 թվականներ
  5. Արամ Քոչարյան 2006-2011 թվականներ
  6. Արթուր Նալբանդյան 2011-2018 թվականներ։
  7. Հրանտ Մարգարյան 2018-2018 թվականներ