ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբերության նախարարություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբաներության նախարարություն, շինանյութերի և ապակու արտադրության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնող պետական մարմին։ Կազմավորման սկիզբը դրվել է 1920-ական թթ․, երբ հանրապետության ԺՏԲԽ-ին առընթեր ստեղծվեց լեռնային բաժին, որն զբաղվում էր նաև շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների կազմակերպմամբ։ Հետագայում շինանյութերի արդյունաբերությունն անցել է տեղական արդյունաբերության ժողկոմատի տնօրինությանը, որի կազմում 1937 թվականին կազմակերպվել է շինանյութերի վարչություն։ 1939 թվականին վերջինս վերածվել է ՀԽՍՀ ժողկոմխորհին առընթեր շինանյութերի գլխավոր վարչության (ժողկոմատի իրավունքներով), որի բազայի վրա 1946 թվականին կազմակերպվել է շինանյութերի արդյունաբաներության նախարարությունը։ 1957 թվականին մինիստրությունը վերակազմվել է վարչության, 1965 թվականին՝ նորից նախարարության։ Ունի (1981) 7 վարչություն և 7 բաժին, ղեկավարում և կազմակերպում է 38 ձեռնարկության և կազմակերպության, այդ թվում՝ 33 արդյունաբերական ձեռնարկության, Քարի և սիլիկատների ԳՀԻ-ի, երկրաբանական-հետազոտական խմբի» շինարարական-նորոգման, «Հայշիննորոգում» և հատուկ աշխատանքների վարչությունների գործունեությունը։
Շինանյութերի արդյունաբերության վարչության պետ են եղել
- Ռ․ Բ․ Ազիզբեկյանը (1937-1942)
- Ա․ Ն․ Դովլաթյանը (1942-1945)
- Ա․ Ա․ Չախկալյանը (1945)
- Ա․ Ա․ Ատեփանյանը (1945-1946)
- Մ․ Լ․ Հովհաննիսյանը (1957-1960)
- Գ․ Հ․ Ջանգիրյանը (1960)
- Տ․ Հ․ Շահբազյանը (1960-1965)
Նախարարներներ՝
- Ա․ Ա․ Ստեփանյանը (1946-1947)
- Ս․ Հ․ Մովսիսյանը (1947-1949)
- Լ․ Կ․ Մրքայելյանը (1949- 1952)
- Ե․ Գ․ Վարդանյանը (1952-1955)
- Մ․ Լ․ Հովհաննիսյանը (1955-1957)
- Վ․ Ս․ Սեկոյանը (1965-1973)
- Դ․ Հ․ Վարդանյանը (1973-1979)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 498)։ ![]() |