ՀԽՍՀ նախագծային և կոնստրուպտորական հիմնարկներ

Նախագծային և կոնստուպտորական հիմնարկներ՝ ՀԽՍՀ–ում ժողովրդական տնտեսության բոլոր բնագավառների համար նախագծային և կոնստրուկտորական աշխատանքներ են կատարվում հանրապետության տեղական ու միութենական ենթակայության նախագծային և կոնստրուկտորական կազմակերպություններում։ ՀԽՍՀ պետշինի «Հայպետնախագիծ» ինստիտուտում մշակվում են հանրապետության քաղաքների (Երևանից բացի), շրջկենտրոնների, բանավանների գլխավոր հատակագծեր, կառուցապատման, զանգվածային շինարարության, կարևորագույն շենքերի և համալիրների նախագծեր։

«Հայարդնախագիծ» խմբագրել

ՀԽՍՀ–ում արդիական ձեռնարկությունների և քաղաքացիական օբյեկտների նախագծման առաջատար հիմնարկներից է ՀԽՍՀ պետշինի «Հայարդնախագիծ» պետական տերիտորիալ նախագծային ինստիտուտը, որի հիմնական խնդիրն է հանրապետության արդիական նոր ձեռնարկությունների նախագծումը, դրանց վերակառուցումն ու ընդլայնումը։

Մշակվում են նաև քաղաքացիական բարդ շենքերի նախագծեր։

«Հայպետգյուղնախագիծ» խմբագրել

ՀԽՍՀ պետագրոարդի համակարգում գործող «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտը զբաղվում է ագրոարդիական համալիրների, կաթնաանասնապահական ֆերմաների, ջերմատների, նոր բնակավայրերի, հանրապետության գյուղերում անհատական բնակելի տների և կուլտուրկենցաղային օբյեկտների նախագծմամբ։

«Հայպետհողշիննախագիծր»

ՀԽՍՀ պետագրոարդի կազմում գործող մյուս ինստիտուտը՝ «Հայպետհողշիննախագիծր», կատարում է ՀԽՍՀ կոլտնտեսությունների, խորհրդային տնտեսությունների և պետական մյուս ձեռնարկությունների միջտնտեսային և ներտնտեսային հողաշինարարությունը ցանքաշրջանառությունների կիրառմամբ, հհղերի արդյունավետ օգտագործման և գյուղատնտեսական արտադրության առանձին ճյուղերի հեռանկարային զարգացման գլխավոր սխեմաների մշակում։

«Հայպետագրոնախագիծ»

ՀԽՍՀ պետագրոարդի «Հայպետագրոնախագիծ» ինստիտուտը կատարում է գյուղական բնակավայրերի, կոլտնտեսությունների, խորհրդային տնտեսությունների և գյուղատնտեսական այլ օբյեկտների հատակագծման և կառուցապատման նախագծերի մշակում, արտադրական, վարչական, կուլտուր–կենցաղային և այլ կառույցների նախագծում, ՀԽՍՀ պետագրոարդի օբյեկտների զարգացման հեռանկարային պլանների մշակում։

«Համջրնախագիծ»

ՀԽՍՀ–ում ջրամբարների, պոմպակայանների, ոռոգման և չորացման համակարգերի, ոռոգվող նոր զանգվածներում կառուցվելիք ավանների համար արտադրական, կուլտուր–կենցաղային և բնակելի շենքերի նախագծմամբ է զբաղվում ԽՍՀՄ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության «Համջրնախագիծ» համամիութենական միավորման «Հայպետջրնախագիծ» հայկական նախագծային ինստիտուտը։

«Հայկոմուննախագիծ»

Ջրամատակարարման և կոյուղու օբյեկտների նախագծման գլխավորող կազմակերպությունը ՀԽՍՀ բնակարանային–կոմունալ տնտեսության մինիստրության «Հայկոմուննախագիծ» ինստիտուտն է, որի գործունեությունն ընդգրկում է քաղաքների, ավանների, պուրակների, զբոսայգիների, մարզահրապարակների և այլ օբյեկտների բարեկարգման, ջրամատակարարման, կոյուղու, գազիֆիկացման, ջերմամատակարարման նախագծերի կազմումը։

«Հայնորոգնախագիծ»

Նույն մինիստրության «Հայնորոգնախագիծ» ինստիտուտի հիմնական խնդիրներն են հանրապետության բնակելի–քաղաքացիական, կոմունալ և կուլտուր–կենցաղային նշանակության օբյեկտների նորոգման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, նշված օբյեկտների տիպային նախագծերի տեղայնացումը ևն։ ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության մինիստրության «Հայպետտրանսնախագիծ» հայկական պետական նախագծահետախուզական ինստիտուտը լուծում է տրանսպորտային շինարարության կոմպլեքսային խնդիրներ, որոնք ընդգրկում են երկաթուղիների, մետրոպոլիտենների և ավտոճանապարհների նախագծումը։

Ինստիտուտի նախագծերով կառուցվում են խոշոր կամուրջներ, թունելներ, հակասողանքային և հակափլուզումային կառույցներ, ինչպես նաև տրանսպորտային շինարարության այլ օբյեկտներ։

«Երևաննախագիծ»

Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական–հատակագծման գլխավոր վարչության «Երևաննախագիծ» պետական նախագծային ինստիտուտում մշակվում են Երևանի գլխավոր հատակագծի, բնակելի շրջանների և տների, հասարակական, վարչական, մանկական, ուսումնական, առողջապահական, կոմունալ կառույցների ու բարեկարգումների նախագծեր։

«Երքաղնորոգնախագիծ»

Նույն ենթակայության «Երքաղնորոգնախագիծ» ինստիտուտի գործունեության ոլորտն ընդգրկում է Երևանի կառուցապատման բարեփոխման, արդիականացման և կապիտալ նորոգման, ինչպես նաև հին Երևանի պատմամշակութային օբյեկտների վերականգնման և վերակառուցման նախագծումը։

միջգերատեսչական գլխավորող կազմակերպություն խմբագրել

Ծածկերի բարձրացման եղանակով կառուցվող շենքերի նախագծման, կառուցման, այդ եղանակի կոմպլեքսային հետազոտման միութենական միջգերատեսչական գլխավորող կազմակերպությունը՝ ԽՍՀՄ արդիական շինարարության մինիստրության Համամիութենական նախագծափորձարարական կոնստրուկտորական և տեխնոլոգիական ինստիտուտը, ծածկերի և հարկերի բարձրացման մեթոդով շենքերի կառուցման գիտատեխնիկական ծրագրի լուծման գծով միջգերատեսչական գլխավորող կազմակերպությունն է ԽՍՀՄ–ում։

Գործունեություն խմբագրել

Ինստիտուտը կատարում է նոր տիպի շենքերի և կառույցների, շենքերի բարձրացման նոր եղանակների մշակման և ներդրման աշխատանքներ։

Երևանի պետական միութենական նախագծային ինստիտուտ խմբագրել

ՀԽՍՀ–ի և ԽՍՀՄ այլ հանրապետությունների համար արդիական օբյեկտների նախագծմամբ է զբաղվում Երևանի պետական միութենական նախագծային ինստիտուտը։

«Ատոմէներգանախագիծ» խմբագրել

ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի մինիստրության «Ատոմէներգանախագիծ» համամիութենական պետական գիտահետազոտական նախագծակոնստրուկտորական և հետախուզական ինստիտուտի Երևանի բաժանմունքը, որպես գլխավորող կազմակերպություն, զբաղվում է ԽՍՀՄ–ում և արտասահմանյան երկրներում ատոմակայանների տեղի ընտրության, սեյսմոլոգիական պայմանների որոշման, սեյսմակայունության խնդիրների լուծման և սեյսմիկ պաշտպանության հարցերով։

Կենցաղսպասարկման մինիստրության նախագծային կոնստրուկտորատեխնոլոգիական ինստիտուտ խմբագրել

ՀԽՍՀ կենցաղսպասարկման մինիստրության նախագծային կոնստրուկտորատեխնոլոգիական ինստիտուտը կատարում է հանրապետության կենցաղսպասարկման ոլորտի օբյեկտների կառուցման և վերակառուցման նախագծային աշխատանքներ։

Կոնստրուկտորատեխնոլոգիական և նախագծային ինստիտուտ խմբագրել

ՀԽՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորման գլխավորող կազմակերպությունը՝ Կոնստրուկտորատեխնոլոգիական և նախագծային ինստիտուտը, կատարում է հանրապետության տեղական արդյունաբերության գործող ձեռնարկությունների վերակառուցման և տեխնիկական վերազինման, ինչպես նաև նոր օբյեկտների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։

ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացման մինիստրության «Հիդրոնախագիծ» համամիութենական նախագծահետախուզական և գիտահետազոտական ինստիտուտի «Հայհիդրոնախագիծ» հայկական բաժանմունքի աշխատանքներն ուղղված են ՀԽՍՀ–ի հիդրոէներգետիկական բազայի ստեղծմանն ու զարգացմանը։

«Հայհիդրոնախագիծ» խմբագրել

Հանրապետության ջրատնտեսական շինարարության հիմքում դրված է «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի մշակած՝ ջրային ռեսուրսների կոմպլեքսային օգտագործման և պաշտպանության գլխավոր սխեման։

«էներգացանցնախագիծ» խմբագրել

Նույն մինիստրության «էներգացանցնախագիծ» համամիութենական պետական նախագծահետախուզական և գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնագիտացված բաժանմունքը կատարում է հայկական էներգահամակարգի հեռանկարային սխեմաների, հակավթարային ավտոմատիկայի, ռելեային պաշտպանության, հեռուստամեխանիկայի, ավտոմատ կառավարման և կապի միջոցների նախագծման աշխատանքներ, ինչպես նաև նորոգման արտադրական բազաների հետախուզական և նախագծային մշակումները։

Կապի բնագավառ խմբագրել

Կապի բնագավառում կատարվող նախագծային աշխատանքները ՀԽՍՀ–ում տարվում են ՀԽՍՀ կապի մինիստրության էլեկտրակապի և ռադիոֆիկացման հանրապետական հանգույցի նախագծակոնստրուկտորական բաժնում, որտեղ իրականացվում են հանրապետությունում գործող կապի ձեռնարկությունների ու կառույցների տեխնիկական վերազինման, կապի կաբելային մագիստրալային գծերի կառուցման նախագծային աշխատանքներ։ ՀԽՍՀ–ի և միության այլ հանրապետությունների համար կապի մինիստրության օբյեկտների (ռադիոհեռուստատեսային հաղորդող կայաններ, «Օրբիտա», «Մոսկվա» տիպի տիեզերական կապի կայաններ, ռադիոռելեային գծեր, ռադիոկենտրոններ) Հեռուստատեսության ու ռադիոյի պետական կոմիտեի օբյեկտների (ապարատաստուդիական համալիրներ և ռադիոտներ) նախագծմամբ զբաղվում է ԽՍՀՄ կապի մինիստրության պետական միութենական նախագծային ինստիտուտի Երևանի բաժանմունքը։

Էլեկտրատեխնիկական արդյունաբերության խմբագրել

ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության մինիստրության էլեկտրատեխնիկական արդյունաբերության պետական նախագծային ինստիտուտի Երևանի մասնաճյուղը մշակում է ՀԽՍՀ և ԽՍՀՄ մյուս հանրապետությունների էլեկտրատեխնիկական արդյունաբերության նոր ձեռնարկությունների և միավորումների կառուցման, վերակառուցման, ընդլայնման և տեխնիկական վերազինման նախագծեր։

«Սոյուզսպորտպրոյեկտ» խմբագրել

Հայկական ԽՍՀ և մյուս հանրապետությունների համար սպորտային կառույցների (մարզադաշտեր, սպորտային համալիրներ) նախագծման աշխատանքներ են կատարվում ԽՍՀՄ ֆիզիկ, կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի «Սոյուզսպորտպրոյեկտ» համամիութենական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։

«Ցենտրոսոյուզպրոյեկտ» խմբագրել

ԽՍՀՄ սպառողական ընկերությունների միության «Ցենտրոսոյուզպրոյեկտ» նախագծային ինստիտուտի Երևանի մասնաճյուղի նախագծման հիմնական օբյեկտներն են հասարակական սննդի, առևտրի, հացաթխման, պահածոների արտադրության, պահեստավորման և կուլտուր–կենցաղային ձեռնարկությունները հանրապետության գյուղերում և շրջկենտրոններում։

«Գիպրոտորգ» Առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների նախագծմամբ է զբաղվում նաև ԽՍՀՄ առևտրի մինիստրության «Գիպրոտորգ» պետական միութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղը, որի գործունեության ոլորտն ընդգրկում է առևտրի և հասարակական սննդի օբյեկտների, պահեստային տնտեսությունների, առևտրի և հասարակական սննդի նյութատեխնիկական ապահովման ձեռնարկությունների և դրանց համար սարքավորումների նախագծումը, ինչպես նաև տիպային նախագծերի մշակումը։

«էլեկտրանախագիծ» ԽՍՀՄ–ում և արտասահմանում ժողովրդական տնտեսության ճյուղերի նոր ձեռնարկությունների, շենքերի և կառույցների շինարարության, գործող օբյեկտների ընդլայնման, վերակառուցման և տեխնիկական վերազինման էլեկտրատեխնիկական մասի նախագծանախահաշվային փաստաթղթերի կոմպլեքսային մշակումն իրականացվում է ԽՍՀՄ մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների մինիստրության «էլեկտրանախագիծ» պետական նախագծային ինստիտուտի հայկական բաժանմունքում։

«Գիպրոտեխմոնտաժ» խմբագրել

Նշված մինիստրության «Գիպրոտեխմոնտաժ» արդիական սարքավորումների մոնտաժման տեխնոլոգիայի պետական նախագծային կոնստրուկտորական ինստիտուտի Երևանի բաժնում մշակվում են ՀԽՍՀ արտադրական օբյեկտների տեխնոլոգիական սարքավորումների և մետաղակոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքների կատարման նախագծեր։

«Մոնտաժհատուկշին» խմբագրել

Նույն ենթակայության «Մոնտաժհատուկշին» համամիութենական նախագծային տեխնոլոգիական ինստիտուտի Երևանի բաժինը զբաղվում է ՀԽՍՀ մոնտաժային կազմակերպություններում ձեռքի աշխատանքի կրճատման կոմպլեքսային նախագծի մշակմամբ, շինարարական մոնտաժային աշխատանքների կատարման ինժեներական նախապատրաստմամբ։

«Սոյուզգիպրոլեսխոզ» ԽՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեի «Սոյուզգիպրոլեսխոզ» համամիութենական պետական նախագծահետախուզական ինստիտուտի Երևանի մասնաճյուղը մշակում է անտառների վերականգնման, դրանց վերարտադրության, անտառային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, արդյունաբերական կենտրոնների, քաղաքների և այլ բնակավայրերի շուրջը կանաչ գոտիների ստեղծման, ինչպես նաև անտառային նոր զանգվածների հիմնադրման նախագծեր։ Ժողովրդական տնտեսության մեջ հաշվառման և հաշվետվության մեքենայացման ու ավտոմատացման համամիութենական գիտահետազոտական և նախագծատեխնոլոգիական ինստիտուտի հայկական մասնաճյուղը (ԽՍՀՄ կենտրոնական վիճակագրական վարչության) զբաղվում է ժողովրդական տնտեսության ճյուղերում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեքենայացման ու ավտոմատացման, հաշվապահական հաշվառման կոմպլեքսային մեքենայացման տիպային նախագծերի տեղայնացման և ներդրման աշխատանքներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 13, էջ 439