ՀԽՍՀ Տեղական արդյունաբերության նախարարություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Տեղական արդյունաբերության մինիստրություն ՀԽՍՀ, ժողովրդական սպառման ապրանքների, կուլտուր-կենցաղային և տնային գործածության իրերի, գեղարվեստական արհեստագործության, հուշանվերների արտադրությունը, տեղական հումքային ռեսուրսների ու արտադրության թափոնների վերամշակումն ու օգտագործումը կազմակերպող ու ղեկավարող հանրապետական մարմին։ Ստեղծվել է 1934 թվականին, որպես ՀԽՍՀ տեղական արդյունաբերության ժողկոմիսարիատ (1946 թվականից՝ ՀԽՍՀ տեղական արդյունաբերության մինիստրություն)։ 1957 թվականին մինիստրությունը լուծարքվել է, 1960 թվականին կազմակերպվել որպես ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տեղական արդյունաբերության և բնակչության կենցաղային սպասարկման վարչություն։ Վերջինիս հիմքի վրա 1965 թվականին ստեղծվել է ՀԽՍՀ Տեղական արդյունաբերության մինիստրությունը։ Մինիստրությունն ունի արտադրատեխնիկական վարչություն և 13 բաժին (պլանատնտեսական, կապիտալ շինարարության, գլխավոր մեխանիկի և էներգետիկի, նյութական ֆոնդերի, գնագոյացման և այլն), իրականացնում է 3 արտադրամասերի և 1 գիտաարտադրամասերի միավորման, 4 կոմբինատի, 3 գործարանի, 1 ֆաբրիկայի, շինվերանորոգման վարչության և ավտոտնտեսության ղեկավարումը։ Տեղական արդյունաբերության ժողկոմ են եղել Ա. Հովսեփյանը, Ա․ Եսայանը, Խ․ Հովսեփյանը (1934-1937), Ռ․ Ազիզբեկյանը (1937-1939), Գ․ Չոլախյանը (1939-1941 և 1942-1945), Լ․ Խաչատրյանը (1941-1942), Ա․ Փիրուզյանը (1945 թվականին, 1946-1948 թվականներին՝ մինիստր), մինիստր՝ Ի․ Սոչինսկին (1948-1957), Դ․ Դանիելյանը (1965-1970)։ 1970 թվականից մինիստրն է Մ․ Զուրաբյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 646)։ ![]() |