ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահներ

Շմավոն Մինասի Առուշանյան, (հունվարի 2 (15), 1903, գյուղ Մինքենդ (այժմ Հակ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում) - հունվարի 25, 1982, Երևան), ՀԽՍՀ ԳԽ

Նախագահության նախագահ՝ 1954-1963 թվականներին, ՀամԿ(բ)Կ անդամ՝ 1926 թվականից։ Ավարտել է Մոսկվայի Սվերդլովի անվան բարձրագույն գյուղատնտեսական կոմունիստական համալսարանը (19351937-1938 թվականներին՝ ՀԽՍՀ հողժողկոմ, 1938-1946 թվականներին՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, 1948-1953 թվականներին՝ ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարար, 1953-1954 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար։ ԽՍՀՄ (1937-1950, 1954-1966) և ՀԽՍՀ (1947-1967) ԳԽ-ների պատգամավոր։

Նագուշ Խաչատուրի Հարությունյան, (նոյեմբերի 10 (23), 1912, Երևան - հունվարի 18, 1993, Մոսկվա), ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ՝ 1963-1975 թվականներին։ Տեխնիկական գիտական դոկտոր (1950), պրոֆեսոր (1950), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի (1950)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ Ավարտել է Մոսկվայի ռազմաինժեներական ակադեմիան (19361960-1961 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ, 1961-1963 թվականներին՝ ԵՊՀ ռեկտոր։ 1975-1993 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտի առաձգամածուցիկության տեսության բաժնի գիտական ղեկավար, 1977-1988 թվականներին, միաժամանակ՝ ԽՍՀՄ ԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտի բաժանմունքի վարիչ։ ժամանակակից մեխանիկայի հայկական գիտական դպրոցի հիմնադիրներից է։ Մշակել է ծերացող նյութերի մաթեմատիկական տեսությունը, որը հայտնի է Մասլով-Հարությունյանի տեսություն անվամբ։ «ՀԽՍՀ ԳԱ տեղեկագիտական Մեխանիկա» ամսագրի պատասխանատու խմբագիր (1952-1986)։ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1962-1979)։

Բաբկեն Եսայու Սարկիսով, (դեկտեմբերի 8, 1913, Շուշի - փետրվարի 2, 1999, Երևան), ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ՝ 1975-1985 թվականներին։ Ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտը (1938), ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը (Մոսկվա, 1944)։ 1955 թվականին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 1966-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարար, 1970-1975 թվականին՝ Նախարարների խորհրդի Գների պետական կոմիտեի Նախագահ, 1977-1985 թվականներին՝ նաև ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նախագահի տեղակալ։ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1981-1985), ՀԿԿ կենտկոմի բյուրոյի անդամ (1955-1961 և 1975-1985)։ ՀԽՍՀ (1959-1985) և ԽՍՀՄ ԿԿ (1974-1989) ԳԽ-ների պատգամավոր։

Հրանտ Մուշեղի Ոսկանյան, (մայիսի 15, 1924, գյուղ Առաջաձոր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - հոկտեմբերի 20, 2005, Երևան), ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ՝ 1985-1990 թվականներին։ Ավարտել է ԵՊՄԻ-ն (1953, հեռակա), ԽՍՀՄ Պետպլանին առընթեր բարձրագույն տնտեսագիտական դասընթացները (19681967-1973 թվականներին աշխատել է ԽՄԿԿ ԿԿ-ում, 1975-1985 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար։ ԽՍՀՄ (1966-1970, 1984-1991) և ՀԽՍՀ (1971-1990) ԳԽ-ների, ՀՀ Աժ-ի (1999-2003) պատգամավոր։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային 1049 կարմիր դրոշի 4 և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։