ՀԽՍՀ Ավտոմոտոսիրող ընկերություն

ՀԽՍՀ ավտոմոտոսիրող ընկերություն ստեղծվել է 1974 թվականին։

ՀԽՍՀ Ավտոմոտոսիրող ընկերություն

Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1974 թվականին), գործադիրը՝ ընկերության նախագահությունը։ ՀԽՍՀ կուսակցական, խորհրդային, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների, պետավտոտեսչության մարմինների համագործակցությամբ նպաստել է անձնական օգտագործման ավտոմեքենաների վթարայնության նվազեցման, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման միջոցառումների իրականացմանը, հետիոտներին սովորեցնում ճանապարհային երթևեկության կանոնները։

Անձնական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման համար ընկերությունը ստեղծել է կայաններ, պահպանման համար՝ կայանատեղեր։ Ունեցել է ուսանողական բազա (տարեկան պատրաստել է շուրջ 4,5 հազար վարորդ), ինքնաշեն և հնագույն մեքենաների ակումբ։ Կազմակերպել է ձևավոր վարման և ավտոմրցումներ։

Հանրապետության շրջաններում գործել են ընկերության շրջանային խորհուրդներ, հիմնարկ-ձեռնարկություններում և ուսումնական հաստատություններում՝ սկզբնական կազմակերպություններ (1500)։ 1986 թվականի դրությամբ ունեցել է 175 հազար անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։