Հայաստանի գրողների միության յոթերորդ համագումար

(Վերահղված է ՀԳՄ 7-րդ համագումարից)

Հայաստանի գրողների միության յոթերորդ համագումարը տեղի է ունեցել 1976-ի ապրիլի 27-29-ը։

ՀԳՄ վարչության կազմը՝ ընտրված յոթերորդ համագումարումԽմբագրել

ՀԳՄ վերաստուգիչ հանձնաժողովի կազմըԽմբագրել

ԽՍՀՄ գրողների 6-րդ համագումարի պատգամավորներ՝ ընտրված ՀԳՄ 7-րդ համագումարումԽմբագրել

  • Սուրեն Աղաբաբյան
  • Գուրգեն Առաքելյան
  • Վիկտոր Բալայան
  • Վահագն Դավթյան
  • Ռազմիկ Դավոյան
  • Գևորգ Էմին
  • Հրանտ Թամրազյան
  • Սերո Խանզադյան
  • Սիլվա Կապուտիկյան
  • Ստեփան Կուրտիկյան
  • Հրաչյա Հովհաննիսյան
  • Հրանտ Մաթևոսյան
  • Լևոն Մկրտչյան
  • Վազգեն Մնացականյան
  • Հովհաննես Շիրազ
  • Վարդգես Պետրոսյան
  • Համո Սահյան
  • Մկրտիչ Սարգսյան
  • Կարեն Սիմոնյան
  • Գրիգոր Տեր-Գրիգորյան
  • Բագրատ Ուլուբաբյան

ՀԳՄ վարչության պլենումըԽմբագրել

1976-ի ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀԳՄ նորընտիր վարչության պլենումը, որը քննարկեց կազմակերպական հարցեր։ Պլենումը ՀԳՄ վարչության առաջին քարտուղար ընտրեց Վարդգես Պետրոսյանին, երկրորդ քարտուղար՝ Լևոն Մկրտչյանին, քարտուղարներ՝ Մկրտիչ Սարգսյանին, Պերճ Զեյթունցյանին, Լևոն Կարագյոզյանին։

Հաստատվեց ՀԳՄ վարչության օրգանների խմբագիրները։ «Գրական թերթի» խմբագիր հաստատվեց Սաղաթել Հարությունյանը, «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր՝ Ստեփան Կուրտիկյանը, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Սիմոնյանը, «Գարուն» ամսագրի խմբագիր Անժիկ Հակոբյանը։

Պլենումին մասնակցում էին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Կարլեն Դալլաքյանը, ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար Ն. Ֆեդորենկոն, ՀԿԿ Կենտկոմի կուլտուրայի բաժնի վարիչ Գուրգեն Առաքելյանը։

Տեղի ունեցավ ՀԳՄ վերաստուգիչ հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Կարենցը։

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 587-588։