Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդ

(Վերահղված է ՀԱՄԽից)

Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդ, (ՀԱՄԽ), Հայաստանի արհեստակցական միությունների ղեկավար մարմին։ Ընտրվում է Հայաստանի արհմիությունների համագումարում (5 տարին մեկ) և իր գործունեությամբ հաշվետու է նրան։ Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարում է ՀՀ արհմիությունների գործունեությունը։ ՀԱՄԽ պլենումներ է հրավիրում 6 ամիսը մեկ։ Պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում արհմիութենական աշխատանքները կազմակերպելու համար ՀԱՄԽ ընտրում է նախագահություն և քարտուղարություն։ Ղեկավարում է արհմիությունների ճյուղային հանրապետ․ կոմիտեների գործունեությունը, լսում նրանց հաշվետվությունները։ ՀԱՄԽ օժտված է օրենսդրական նախաձեռնության իրավունքով, մասնակցում է պետական որոշումների պատրաստմանն ու քննարկմանը, վերահըսկում աշխատանքի վարձատրման գործող համակարգի ճիշտ և արդյունավետ կիրառումը, խրախուսման ֆոնդերի ծախսումը, արտադրության նորմերի վերանայումը և այլնն։ Պարտականությունների մեջ է մտնում տեղական արհմիութենական կազմակերպությունների կողմից բանվոր-ծառայողների պետական-սոցիալական ապահովագրության աշխատանքի կազմակերպման և բնակելի ֆոնդի բաշխման վերահսկողությունը։ Հանրապետության սահմաններում միջազգային տուրիզմի կազմակերպումը և սպասարկումը կատարվում է ՀԱՄԽ-ի ղեկավարությամբ։ ՀԱՄԽ կապեր ունի արտասահմանյան շատ երկրների արհմիութենական կազմակերպությունների հետ։

Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 136