Հայ ազգային ճակատ

(Վերահղված է ՀԱՃից)

Հայ ազգային ճակատ (ՀԱՃ), հայ հայրենասերների հակաֆաշիստական ընդհատակյա կազմակերպություն (1942–1945 թվականներին)։ Ստեղծվել է ֆրանսահայ կոմունիստների նախաձեռնությամբ։ Միավորում էր ֆրանսահայ համայնքի հայրենասերներին։ Կազմակերպիչներն էին Հանրի Մարմարյանը, Մեսրոպ Ասատուրյանը, Դավիթ Դավթյանը, Շահե Տատուրյանը, Սիրակ Բաղդասարյանը, Մելքոն Գեղունին, Կարապետ Քյուրեջյանը, Սարգիս Ալթունյանը և ուրիշներ։ Գերմանական օկուպացիայից Ֆրանսիայի ազատագրման պահին ՀԱՃ թվականի շարքերում կար ավելի քան 10 հզ հայ հայրենասեր։ 1943 թվականին ՀԱՃ թվականի նախաձեռնությամբ ստեղծվել է Երիտասարդ ֆրանսահայ հայրենասերների ճակատը։ Հայ հայրենասերները գերմանական օկուպանտների դեմ պայքարում էին մատչելի բոլոր միջոցներով։ ՀԱՃ ընդհատակում հրատարակել է թերթեր, թռուցիկներ, Սովինֆորմբյուրոյի հաղորդագրություններ ևն։ Ֆրանսիական և հայկական պարբերականներն իրենց էջերում ընդգծում էին այն միտքը, որ հայ հայրենասերները, մասնակցելով և օգնելով ֆրանսիական Դիմադրության շարժմանը, դրանով իսկ կատարում են իրենց պարտքը հեռավոր հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ։ ՀԱՃ կազմակերպել է նաև նյութական օգնություն Ֆրանսիայի ազատագրման ֆոնդին (միայն 1943–1944 թվականներին՝ 7 միլիոն ֆրանկ)։ Զգալի գումար է հանգանակել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կազմակերպման ֆոնդին։ 1944 թվականի ամռանը, Ֆրանսիայում Ազգային ապստամբության օրերին, ՀԱՃ աջակցել է հայ պարտիզանական և հայրենասիրական միլիցիայի ջոկատների ստեղծմանը։ Ակտիվորեն մասնակցել է Փարիզի և Ֆրանսիայի այլ քաղաքների ու շրջանների ազատագրմանը։ ՀԱՃ թվականի նման կազմակերպություններ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել են նաև հայկական այլ համայնքներում (ԱՄՆ, Անգլիա, Ռումինիա, Բուլղարիա, Եգիպտոս, Սիրիա, Կիպրոս և այլն)։ Իրենց գործունեությամբ այդ կազմակերպությունները զգալի ավանդ են մուծել հակաֆաշիստական պայքարի ընդհանուր գործում։

Գրականություն խմբագրել

  • Դրամփյան Տ. Ս., Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին, 1941–1944 թթ., Երևան, 1967։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 121