Կիտագավա Ուտամարո

(Վերահղված է Կ. Ուտամարոից)

Կիտագավա Ուտամարո (ճապ.՝ 喜多川歌麿, 1753[1][2][3][…] կամ 1754[4], Կավագոե, Սայտամա, Ճապոնիա և Էդո, Ճապոնիա - հոկտեմբերի 31, 1806(1806-10-31)[5][6], Էդո, Ճապոնիա), ճապոնացի նկարիչ, փայտի վրա գունավոր փորագրանկարների վարպետ։ Հարել է Ուկիյո-է դպրոցին։

Կիտագավա Ուտամարո
ճապ.՝ 喜多川 歌麿
Ի ծնե喜多川歌麿
Ծնվել է1753[1][2][3][…] կամ 1754[4]
ԾննդավայրԿավագոե, Սայտամա, Ճապոնիա և Էդո, Ճապոնիա
Վախճանվել էհոկտեմբերի 31, 1806(1806-10-31)[5][6]
Մահվան վայրԷդո, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա[4][4]
Մասնագիտությունukiyo-e artist, նկարիչ և գծանկարիչ
Ոճուկիյո-է
Ժանրbijin-ga?
Ուշագրավ աշխատանքներMoonlight Revelry at Dozo Sagami? և Three Beauties of the Present Day?
ՈւսուցիչՏորիյամա Սեկիեն
ԱշակերտներMaki Bokusen?, Kitagawa Utamaro Ⅱ?, Kitagawa Chiyojo?, Kitagawa Yukimaru?, Michimaro?, Tsukimaro?, Fujimaru?, Kitagawa Hidemaru?, Minemaru?, Kitagawa Konomaru?, Kitagawa Toshimaru? և Kitagawa Takemaru?
Ներշնչվել էTorii Kiyonaga?[7]
ստորագրություն
Изображение автографа
 Kitagawa Utamaro Վիքիպահեստում

Ստեղծագործել է Էդոյում (այժմ՝ Տոկիո)։ Ստեղծել է արհեստավորների կյանքը պատկերող նկարներ, բնանկարներ, բուսական ու կենդանական աշխարհի պատկերներ («Գիրք միջատների մասին» փորագրանկարների ալբոմը, 1788 և այլն), սակայն հռչակվել է Յոսիվարա թաղամասի գեյշաներին նվիրված գործերով («Յոսիվարայի կանաչ գրքերի տարեգիրք» փորագրանկարների ալբոմը, 1804)։ Հմտորեն օգտագործելով թղթի սպիտակ մակերեսի դեկորատիվ հնչեղությունը՝ կանանց դիմանկարներում Ուտամարոն առանձնահատուկ նրբությամբ է արտահայտել բնորդի հոգեվիճակը։ Ուտամարոյի բանաստեղծական արվեստը կարևոր դեր է խաղացել ճապոնական փորագրանկարների նկատմամբ XIX դարի վերջին եվրոպացիների հետաքրքրությունն արթնացնելու համար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտագավա Ուտամարո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։