Կլաուդիա Մորի

(Վերահղված է Կ. Մորիից)

Կլաուդիա Մորի (իսկական անուն ազգանունը Կլաուդիա Մորինի, իտալ.՝ Claudia Moroni), փետրվարի 12, 1944(1944-02-12)[1][2], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի դերասանուհի և երգչուհի։

Կլաուդիա Մորի
իտալ.՝ Claudia Mori
Ծնվել էփետրվարի 12, 1944(1944-02-12)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, երաժիշտ, կինոդերասանուհի, գործադիր պրոդյուսեր, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Ադրիանո Չելենտանո
Երեխա(ներ)Ռոզալինդա Չելենտանո, Giacomo Celentano? և Ռոզիտա Չելենտանո
Պարգևներ և մրցանակներ

Ադրիանո Չելենտանոյի կինը։

Մորին և Չելենտանոն ծանոթացել են 1964 թվականին «Ինչ-որ տարօրինակ կերպար» ֆիլմի նկարահանումների ժամանակ, և ամուսնացել են նույն թվականի հուլիսի 14-ին։ Նրանք ունեն երեք երեխա, երկու աղջիկ՝ Ռոզիտա (Rosita) և Ռոզալինդա (Rosalinda), և մեկ տղա՝ Ջակոմո (Giacomo)։

Նկարահանվել է ընդհանուր թվով 20-ից ավելի ֆիլմերում։ 1970 թվականին «Chi non lavora non fa l’amore» երգով հաղթել է Սան Ռեմոյի փառատոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134466497 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիա Մորի» հոդվածին։