Կարլեն Աբգարյան (մաթեմատիկոս)

հայ խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ
(Վերահղված է Կ. Աբգարյանից)

Կարլեն Արամի Աբգարյան (սեպտեմբերի 4, 1928(1928-09-04)[1][2], Ամասիա, Շիրակի մարզ, Հայաստան[1][2] - փետրվարի 4, 1995(1995-02-04), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3]), հայ խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1987)։

Կարլեն Աբգարյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1928(1928-09-04)[1][2]
Ամասիա, Շիրակի մարզ, Հայաստան[1][2]
Մահացել էփետրվարի 4, 1995(1995-02-04) (66 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և մեքենագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ[1], ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ
Գործունեության ոլորտԿիբեռնետիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[2]
Ալմա մատերՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1952)[1] և ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ (1964)[1]
Կոչումպրոֆեսոր և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
Տիրապետում է լեզուներինռուսերեն և հայերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ամասիա գյուղում (այժմ՝ Շիրակի մարզ)։ Ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1952), Մոսկվայի պետական համալսարանը (1964)։ 1977-1979 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, 1979-1986 թթ.՝ ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ հաշվողական կենտրոնի տնօրեն։ 1986-1994 թթ. աշխատել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտում։

Աշխատանքները վերաբերում են մատրիցաների տեսությանը, դիֆերենցիալ և ինտեգրալ-դիֆերենցիալ հավասարումների ասիմպտոտիկ ինտեգրման և մեխանիկայի տարբեր խնդիրներում (շարժման կայունություն և կառավարվող համակարգերի դինամիկա) դրանց կառավարման հարցերին։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում[4]։

Ընտանիք խմբագրել

  • Դուստր՝ Կարինե Աբգարյան, Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի դոցենտ[5]
  • Որդի՝ Վարդան Աբգարյան (1958), ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1980), Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի գիտաշխատող[6]
  • Որդի՝ Արամ Աբգարյան (1955), ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1978)[7]

Երկեր խմբագրել

  • Абгарян К. А. и Рапопорт И. М. Динамика ракет, М., 1969
  • Матричные и асимптотические методы в теории линейных систем, М., 1973.
  • Опыт моделирования уровня эстетической культуры студентов - 82 с ил. 22 см, М. Изд-во Моск. ун-та, 1979.
  • Введение в теорию устойчивости движения на конечном интервале времени - М : Наука, 1992.
  • Матричное исчисление с приложениями в теории динамических систем - М.: Вуз. книга, 2004. - 543 с.

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 10.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 10.
  5. Абгарян Каринэ Карленовна на сайте МАИ
  6. Абгарян Вартан Карленович Արխիվացված 2014-07-31 Wayback Machine на сайте МАИ
  7. Абгарян Арам Карленович на сайте АИН
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 19