Կ-13/Ռ-13, «օդ-օդ» դասի փոքր հեռավորության հրթիռ, որն ամենատարածվածներից է ամբողջ աշխարհում։ Ստեղծվել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում որպես ամերիկյան ԱԻՄ-9 Սայդվինդեր հրթիռի կրկնօրինակ՝ ուսումնասիրելով Չինաստանի կողմից տրամադրված հրթիռների մնացորդները[1]։ Ընդգրկված է բազմաթիվ պետությունների սպառազինության կազմում։

Կ-13
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակair-to-air missile?
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1960
ԱրտադրողVympel?

Նախագծում խմբագրել

Կ-13 հրթիռի թողարկումն սկսվել է 1958 թվականին։ Նախագծման ընթացքում օգտագործվել են Չինաստանի կողմից տրամադրված ԱԻՄ-9 Սայդվինդեր ամերիկյան հրթիռի նմուշները։ Որպես օրինակ ծառայել է նաև ԱԻՄ-9 հրթիռը, որը չինական Միգ-17 կործանիչը սեփական ֆյուզելյաժում տեղափոխել է օդանավակայան[2]։ Այս հրթիռն արձակվել է թայվանական Ֆ-86 Սաբր ինքնաթիռի կողմից 1958 թվականի սեպտեմբերի 28-ի օդային մարտերի ժամանակ, սակայն չի պայթել։

Շվեդ գնդապետ Ստիգ Վեներստրյոմը մեծապես օգնել է ամերիկյան սպառազինության մոդելն ստեղծելու գործում՝ խորհրդային կողմին փոխանցելով հրթիռի մանրամասն գծագրերը։

Կ-13 հրթիռն իրենից ներկայացնում է ամերիկական հրթիռի գրեթե ամբողջական կրկնօրինակը։ Բացառություն են կազմել ինքնանշանառվող ինֆրակարմիր գլխիկը և հրթիռային վառելիքը, որոնք ստեղծվել են խորհրդային գիտնականների կողմից[1]։ Հրթիռի սերիական արտադրությունն սկսվել է 1960 թվականին։

ՆԱՏՕ-ի կողմից անցկացված հրթիռների այս շարքի ստուգումը ցույց է տվել, որ ԱԻՄ-9-ի դետալները կարող են համատեղելի լինել Կ-13-ի սարքավորումների հետ և նման համադրությունը կարող է աշխատել[3]։

Տեսակներ խմբագրել

  • Ռ-3Ս
  • Ռ-3Ռ — կիսաակտիվ ռադիոլոկացիոն ինքնանշանառվող մարտագլխիկով տարբերակ։
  • Ռ-13Մ — արդիականացված տարբերակ, որը ստեղծվել է 1969 թվականին և ընդգրկվել սպառազինության կազմում 1974 թվականի հունվարի 3-ին։
  • Ռ-13Մ1 —արդիականացված տարբերակ, որը տարբերվում է ընդլայնված կրկնակի սլաքաձև թևերով։
  • Կ-13ՎՎ —պարզեցված տարբերակ։
  • ՌԼ-2 — Ռ-3Ս հրթիռի չինական տարբերակ։
  • Ա-91 — Ռ-3Ս հրթիռի ռումինական տարբերակ։

Մարտական կիրառություն խմբագրել

Ռ-3/13 հրթիռները կիրառվել են բազմաթիվ զինված հակամարտություններում, որտեղ զգալի հաջողությունների են հասել։

  • Վիետնամի պատերազմի ժամանակ ՄիԳ-21 օդաչուները, օգտագործելով Ռ-3Ս հրթիռներ, խոցել են նվազագույն հաշվարկներով 76 ամերիկյան ինքնաթիռներ։ Հատկանշական է, որ սրանք միայն հայտնի դեպքերն են, իրական թիվը կարող է էապես ավելի մեծ լինել։ Նաև մեծ թվով թռչող սարքեր են զգալի վնաս կրել, բայց կարողացել են վերադառնալ բազա[4][5]։
  • 1967 թվականի իսրայելական ներխուժման ժամանակ եգիպտական ՄիԳ-21 օդաչուները խոցել են առնվազն 3 իսրայելական կործանիչ։
  • Հետագա պատերազմի ընթացքում ՄիԳ-21 օդաչուները խոցել են առավելագույնը 4 իսրայելական ինքնաթիռ։
  • 1971 թվականի հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ հնդկական ՄԻԳ-21ՖԼ-ն Ռ-3Ս հրթիռների օգնությամբ գնդակոծել է 3 պակիստանյան Ֆ-104Ա՝ առանց կորուստներ կրելու[6]։
  • 1973 թվականի պատերազմի ժամանակ եգիպտական օդաչուները գնդակոծել են առնվազն 10 իսրայելական «Ֆանտոմներ» և «Միրաժներ»։ Սիրիացիները Ռ-3-ի օգնությամբ նվաճել են առնվազն 25 օդային հաղթանակ։ Սրանք միայն հայտնի դեպքերն են. իրական թիվը կարող է լինել զգալիորեն կամ էապես ավելի մեծ։ Նաև մեծ թվով թռչող սարքեր զգալի վնաս են կրել Ռ-3 հրթիռներից, բայց կարողացել են վերադառնալ բազա[7]։
  • 1974-ին Հերմոնի լեռան համար մղվող մարտերի ժամանակ սիրիական ՄիԳ -21-ը Ռ-3-ի օգնությամբ նվաճել են առնվազն 2 օդային հաղթանակ։
  • 1981 թվականին սիրիական ՄԻԳ-23 ինքնաթիռը Ռ-13 տիպի հրթիռների օգնությամբ խոցել է իսրայելական Ա-4 երկու գրոհիչ ինքնաթիռ։
  • 1982 թվականին Լիբանան իսրայելական ներխուժման ժամանակ սիրիական ՄիԳ -21-ի կողմից արձակված Ռ-13 հրթիռը խոցել է իսրայելական Ֆ-4 կործանիչը[8]։
  • Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրաքյան ՄԻԳ-21 և ՄԻԳ-23-ը Ռ-13 հրթիռներն օգտագործել են պատերազմի առաջին հատվածում։ Դրանց օգնությամբ նրանք կարողացել են առնվազն 13 օդային հաղթանակ տոնել, հավանաբար այս թիվը կարող է զգալիորեն կամ էապես ավելի մեծ լինել[9]։
  • Հրթիռներն օգտագործվել են նաև խաղաղ ժամանակաշրջանի միջադեպերում։ 1964-ի սեպտեմբերի 26-ին Չեխոսլովակիայի ՄԻԳ-21 կործանիչը խոցվել է ԳԴՀ-ի տարածքում խորհրդային կործանիչի կողմից՝ օգտագործելով Ռ-3Ս[10]։

Ընդհանուր առմամբ, ոչ լիարժեք տվյալներով, Ռ-3/13 հրթիռների օգնությամբ խոցվել է մոտ 170 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Տակտիկատեխնիկական բնութագրիչներ[11] խմբագրել

Ձևափոխված տարբերակ Ռ-3Ս Ռ-3Ռ Ռ-13Մ Ռ-13Մ1
արտադրանք 310 արտադրանք 320 արտադրանք 380 արտադրանք 380М
Սպառազինության ընդունումը 1962 1967 1974 1976
Փոխադրող ինքնաթիռ / լրակազմ ՄիԳ-19/2, ՄիԳ-21/2, ՄիԳ-23/4, Յակ-25/4 Միգ-21/2, Միգ-21ՍՄ/4, Միգ-21бիս, միգ-23/4 միգ-21бիս/4, Միգ-23Մ/4, Միգ-23ՄԼ/4,

Միգ23ՄԼԱ/4, Միգ-23Պ/4

Միգ-21бիս/4, Միգ-23մ4, Միգ-23ՄԼ/4,

Միգ 23ՄԼԱ/4, Միգ-23Պ/4

Առավելագույն հեռավորություն, կմ 7,6 8 15 15
Նվազագույն հեռավորություն, կմ 0,9 1,5 0,9 0,3
Հրթիռի երկարությունը մմ 2838 3417 (3120) 2875 2876
Կորպուսի տրամագիծ, մմ 127
Թևի բացվածք, մմ 528 632 651
Ղեկի պտույտ, մմ 127 420 453
Մեկնարկային քաշ, կգ 75,3 83,5 87,7 90,6
Կառավարվող թռիչքի ժամանակ, վրկ. 21 21 54 52
Առավելագույն արագություն, մ/վ 550
Գործարկման պահին թույլատրելի ծանրաբեռնվածություն, գ - - 3,7 5-6
Նշանառված թիրախի գերբեռնվածություն, գ 3 2 7 8
Մարտագլխիկ Օֆ11,3 Կգ Գավազան11,3 կգ
Նշանառության համակարգ Իկ ԳՍՆ

Տգս13Կ

Պարլ գսն

Պարգ13 (10-20 ГГц)

Իկ ԳՍՆ «Ինեյ 70»

ֆրեոնային սառեցմամբ

Իկ ԳՍՆ «Ինեյ-մ»

ֆրեոնային սառեցմամբ

Ապահովիչ ոչ կոնտակտային

օպտիկական454-կ

ոչ կոնտակտային

ռադիոպայթուցիչ «Hawk»

ոչ կոնտակտային

ռադարի «ՏԻՏ»

Շարժիչային համակարգ ՊՐԴ-80Ա ՊՐԴ-80Ա ՊՐԴ-240 ՊՐԴ-240

Արտասահմանյան տարբերակներ խմբագրել

  •   Ինքնանշանառվող ինֆրակարմիր գլխիկով տեսակների լիցենզավորված արտադրությունը Ա90 ինդեքսի տակ 1989 թվականին դրվել է Ռումինիայի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների վրա։ Սերիական առաջին օրինակները ցուցադրվել են 1989 թվականի մայիսի 2—6 Անկարայում անցկացված IDEA ’89 ռազմական ցուցահանդեսում։ Ըստ ռումինական կողմի հաղորդման՝ լրակազմի 90%-ն արտադրվել է տեղում ու միայն 10%-ը ներկրվել է ԽՍՀՄ-ից[12]։

Օգտագործող երկրներ խմբագրել

  Աֆղանստան
  Ալժիր
  Անգոլա
  Բուլղարիա
  Չինաստան
  Կուբա
  Արևելյան Գերմանիա
  Եգիպտոս
  Ֆինլանդիա
  Ինդոնեզիա
  Հնդկաստան
  Իրաք
  Լիբիա
  Հյուսիսային Կորեա
  Լեհաստան
  Ռումինիա
  ԽՍՀՄ
  Սիրիա
  Վիետնամ
  Եմեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Р-13
  2. Р-3С
  3. "Sidewinder Room, " U.S. Naval Museum of Armament and Technology, Naval Air Weapons Station China Lake
  4. Vietnamese Air-to-Air Victories, Part 1
  5. Vietnamese Air-to-Air Victories, Part 2
  6. Indian Air-to-Air Victories since 1948
  7. Egyptian Air-to-Air Victories since 1948
  8. Syrian Air-to-Air Victories since 1948
  9. Iraqi Air-to-Air Victories since 1967
  10. Александр Котлобовский, Ростислав Мараев. Оправдавший предназначение // АиВ, № 5, 2007
  11. Авиация ПВО России и научно–технический прогресс. — Дрофа, 2004. — С. 196. — 816 с. — ISBN 5-7107-8418-4
  12. Beech, Eric. Iran and Romania reveal new weapons. (անգլերեն) // Flight International, 20 May 1989, p. 16

Գրականություն խմբագրել

  • Широкорад, А. Б. История авиационного вооружения. Краткий очерк / Под общей ред. А. Е. Тараса. — Минск: Харвест, 1999. — 560 с. — (Библиотека военной истории). — 11 000 экз. — ISBN 985-433-695-6
  • Марковский В., Перов К. Ракета находит цель. Советские авиационные ракеты «воздух-воздух»(ռուս.) // Крылья Родины. —М., 1995. — № 8. — С. 16-18. — ISSN 0130-2701.
  • Марковский В., Перов К. Ракета находит цель. Советские авиационные ракеты «воздух-воздух»(ռուս.) // Крылья Родины. —М., 1995. — № 9. — С. 23-25. — ISSN 0130-2701.

Հղումներ խմբագրել