Կրուգլյակի նրբանցք (Ալուշտա)

փողոց Ալուշտայում

Կրուգլյակի նրբանցք (ռուս.՝ Переулок Кругляка), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է խորհրդային կուսակցական և պետական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Ֆիլիպ Կալենիկովիչ Կրուգլյակի (1905-1970) պատվին։ Սկիզբ է առնում Հոկտեմբերի 50-ամյակի փողոցից և ավարտվում Զարեչնայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 110 մետր է։

Կրուգլյակի նրբանցք
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն110 մետր
Անվանվել էՖիլիպ Կրուգլյակ
Փոստային ինդեքս298500

Նկարագրություն խմբագրել

Ալուշտա քաղաքի Կրուգլյակի նրբանցքը սկսվում է Հոկտեմբերի 50-ամյակի փողոցից և ավարտվում Զարեչնայա փողոցի հետ հատումով։ Նրբանցքում կա համարակալված 5 շինություն` թիվ 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը և թիվ 6-ը։ Շատ կարճ նրբանցք է. երկարությունն ընդամենը 110 մետր է։

Կրուգլյակի նրբանցքի փոստային դասիչն է՝ 298500։

Նրբանցքն անվանվել է խորհրդային կուսակցական և պետական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Ֆիլիպ Կալենիկովիչ Կրուգլյակի (1905-1970) պատվին։ 1943 թվականի հուլիսից նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո, 1944 թվականի նոյեմբերից, զբաղեցրել է կուսակցական բարձր պաշտոններ՝ Ուկրաինական ԽՍՀ կոմկուսի Զապորոժիեի մարզի Օսիպենկովսկի (Բերդյանսկի) շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, նույն մարզի Մելիտապոլի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար (1945-1959)։ Այնուհետև զբաղեցրել է Ղրիմի Ալուշտա քաղաքում գտնվող «Կոլխոզնիկ» հանգստյան տան տնօրենի պաշտոնը։ Թաղված է Ալուշտայի քաղաքային հին գերեզմանատանը[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Кругляк Филипп Каленкович».
  3. «МОГИЛА ГЕРОЯ СОЦИАЛИСТИЧЕСКОГО ТРУДА Ф.К.КРУГЛЯКА».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել