Կրոն և համասեռականություն

Այս հոդվածում ներկայացվում է տարբեր կրոնների վերաբերմունքը համասեռականությանը։

Համասեռական հարաբերությունները դիտվում են որպես մեղք հուդայականության, քրիստոնեության և իսլամի ավանդական դավանանքներում։ XIX դարի երկրորդ կեսին, հասարակական գիտակցությանը հակառակ, հուդայականների և քրիստոնյաների մեջ սկսել է ընթանալ համասեռականության հանդեպ վերաբերմունքի ազատամիտ վերանայում։ Ներկայումս քրիստոնեական եկեղեցիների և հուդայականության ուղղությունների մի մասը (և նույնպես ազատամիտ իսլամում շարժումների չնչին մասը) հրաժարվել են համասեռականության հանդեպ ավանդական տեսակետից։ Դասական բուդդայականության մեջ համասեռականությունն ընդունվում է որպես սխալ սեռական պահվածք[1]։

Տեսակետ դավանանքների համաձայն խմբագրել

Քրիստոնեություն խմբագրել

 
Սան Ֆրանցիսկոյում կայացած բողոքի ակցիաներ համասեռականության դեմ

Քրիստոնեության գրեթե ամբողջ պատմության ընթացքում համասեռական հարաբերությունները դիտվել են որպես մեղք, իսկ դրա պատճառը (ինչպես նաև յուրաքանչյուր մեղքի պատճառը) բացատրվում էր մարդկային բնության վնասվածքով և դրա հակմամբ մեղքի հանդեպ մեղսագործությունից հետո։ Համասեռական հարաբերությունների վրա այդպիսի հայացքն աջակցում են նաև Կաթոլիկ եկեղեցու[2], Ուղղափառ եկեղեցու[3], Հինարևելյան եկեղեցիների և Բողոքական եկեղեցիների պաշտոնական դիրքերը։ Ուղղափառության[4] և հատկապես կաթոլիկության[5][6][7][8][9] մեջ կան աստվածաբաններ, որոնք վիճարկում են համասեռական հարաբերությունների եկեղեցական քննադատողությունը։

Ներկայումս բողոքական դավանանքների մեջ չկա միություն համասեռական պահվածքի և հակումների մասին հարցերի հանդեպ։ Բողոքական եկեղեցիների մեծամասնությունը, այդ թվում նաև Յոթերորդ օրվա ադվենտիստները, Բապտիստական, Հոգեգալստականներ և Մեթոդիստական եկեղեցիները[10], քրիստոնեության համար ավանդական կարծիքի են համասեռականության հանդեպ որպես մարդկային բնության մեղք։ Մի քանի բողոքական կրոնական կազմակերպություններ Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Օկանիայում հայտնել են, որ չեն համարում համասեռական պահվածքը մեղսական։

Տարբեր կրոնական միություններ չեն համարում համասեռականությունը մեղք։ Դրանցից են Շվեդիայի եկեղեցին[11], Դանիայի եկեղեցին[12], Իսլանդիայի եկեղեցին[13], Նիդեռլանդների բողոքական եկեղեցին[14], Գերմանիայի եկեղեցին[15], Կանադայի միացված եկեղեցին[16], ԱՄՆ-ի եպիսկոպոսական եկեղեցին[17], լյութերական եկեղեցին ԱՄՆ-ում[18], Քրիստոսի Միացված եկեղեցին[19], հինկաթոլիկ[20][21] և լյութերական[22] եկեղեցիների մեծամասնությունը և այլն[23][24][25]։ Գոյություն ունեն նաև այդպիսի առանձին եկեղեցիներ բապտիստների[26][27], հոգեգալստականների[28][29] և այլ դավանանքների մեջ։

Իսլամ խմբագրել

Համասեռականությունն իսլամում, համաձայն աստվածաբանների ժողովային կարծիքին, արգելված է համարվում։ Այդպիսի որոշման համար հիմք է ծառայում ղուրանի առակ Լուտ (Սոդոմ և Գոմոր) ժողովրդի մասին, որը զայրացրել է Ալլահին այն պատճառով, որ կրքերում կանանց փոխարեն տղամարդկանց է օգտագործել։ Դրա հետ մեկտեղ, իսլամում բացակայում է ամբողջովին համասեռականության կոնցեպցիան, որն իր մեջ է ներառում ոչ միայն արվագիտությունն, այլ նաև պլատոնական հարաբերությունները։ Համասեռականությունը հաճախ դիտվում է իր առանձին հայտնումների տեսքով։ Իսլամում արգելվում է սրբանային սեքսը, անկախ այն բանից, կրում է դա համասեռական, թե հետերոսեքսուալ բնույթ[30]։

Իսլամում ազատամիտ շարժումների մի քանի հետևորդներ հանդես են գալիս ավանդական հայացքների վերանայման համար և պնդում են Ղուրանի ժամանակակից ընթերցման վրա, ներառյալ համասեռականության հանդեպ վերաբերմունքը։ Նրանք կարծում են, որ համասեռականությունը չպետք է դիտվի որպես մեղք, հանդես են գալիս համասեռականների իրավաբանական հետապնդումների դեմ։ Համաձայն նրանց պատկերացումների, հնարավոր է լինել իրական մուսուլման և դրա հետ մեկտեղ բացահայտ գեյ կամ լեսբուհի[31][32]։

Հուդայականություն խմբագրել

Հուդայականության մեջ համասեռականության թեման առաջանում է Աստվածաշնչի Ղևտական գրքից, որը սպառնում է մահապատժի ենթարկել այն տղամարդուն, ով «կպառկի տղամարդու հետ, ինչպես կնոջ հետ»։ Տալմուդի կրոնուսույցները պարզել են, որ տաճարի կործանումից հետո, Սինեդրիոնը կորցրել է մահապատժի ենթարկելու իրավունքը[33]։

Հուդայականության հետևորդների մոտ գերազանցող տեսակետը համասեռականության հարաբերությունների նկատմամբ, դա մեղք համարելն է։ Ավանդականորեն Թորայի տեքստը պարզաբանվում էր, որպես արգելք յուրաքանչյուր համասեռական ակտիվության վրա։ Սակայն այդ տեսակետը վերջերս սկսել է կասկածի ենթարկվել հուդայականության շատ «արդիականացված» ուղղություններում[34][35][36][37]։

Հինդուիզմ խմբագրել

Հինդուիստական օրենքները հանդես են գալիս համասեռականության դեմ։ Հինդուիզմի մի քանի ուղղություններ շատ դաժան պատժում են արվագիտության համար[38]։

2009 թվականին, Ինդիայում համասեռական հարաբերությունների օրինականացումից հետո, Մեծ Բրիտանիայի հինդուիստական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որ «հինդուիզմը չի քննադատում համասեռականությունը»[39]։

Բուդդայականություն խմբագրել

Բուդդայականության դասական դիրքերում համասեռականությունը բացատրվում է որպես սխալ սեռական պահվածք[1]։

Դալայ լամա Տենզին Գյամցխոն, ով հաճախ անդրադառնում էր այն հարցին իր գրքերում և հարցազրույցներում, լիովին աջակցում է համասեռական սեքսի ավանդական գնահատականը, այն կարծիքի լինելով, որ սեռական հարաբերությունների բոլոր ձևերը, բացի «առնանդամ-հեշտոց» հերթականությունից, լինի դա սրբանային, օրալ սեքս կամ ձեռնաշարժություն, վատ հետևանքներ կունենան[40][41][42]։

Համասեռական հարաբերությունները պատմականորեն են հատուկ էին Ճապոնիայի և Չինաստանի բուդդայական մշակույթների համար[43]։ Ժամանակակից բուդդայական ուսուցիչները, որպես կանոն, կոչում են համասեռականների հանդեպ հանդուրժողականության։ Մի շարք ուսուցիչներ աջակցում է միասեռական հարաբերությունների թույլատրելիությանը համասեռականների համար[44][45]։

Տարածաշրջանային տարբերություններ խմբագրել

Համասեռականության հանդեպ վերաբերմունքը հավատացյալների մեջ տարբեր երկրներում կարող է տարբեր ձև արտահայտել։ Առավել ինտենսիվ հասարակագիտական ուսումնասիրություններ այդ շրջանում անցկացվում են ԱՄՆ-ում, որտեղ վերջին տարիներին կայանում են բուռն քննարկումներ համասեռականության հանդեպ վերաբերմունքի հարցով, և հատկապես, միասեռական ամուսնությունների արգելման կամ թույլտվության խնդրով։

Այստեղ ներկայացված են 2007 թվականի ԱՄՆ-ում տարբեր կրոնական կոնֆեսիաների ներկայացուցիչների կարծիքների ուսումնասիրության արդյունքները[46]։ Հետազոտությունը անկացվել է Pew Research Center հետազոտական կենտրոնի կողմից։ Հարցման մասնակիցներին հարց էր տրվում․ «Ո՞ր պնդումն է ավելի համապատասխանում ձեր անձնական տեսակետին։

  • «Այո»՝ Համասեռականների ապրելակերպը պետք է ընդունվի հասարակության կողմից։
  • «Ոչ»՝ Համասեռականների ապրելակերպը վհատեցնում է (պետք է դրանից խուսափել)։
  • Այլ՝ Ոչ այն, ոչ մյուսը / Երկուսը միասին / Առաջարկվածներից բացի այլ պատասխաններ։
  • Պ․Չ․՝ Պատասխան չկա / «Չգիտեմ»
  • Բաժին՝ կրոնական ավանդույթի բնակչության բաժինը (աղբյուր՝ www.america.gov)
Կոնֆեսիաներ
Այո Ոչ Այլ Պ․Չ․ Բոլորը միասին Բաժին
Միագումար 50 40 5 5 100 99,2
Ավետարանչական քրիստոնյաներ 26 64 5 5 100 26,3
Բողոքական մեյնսթրիմ (ԱՄՆ) 56 34 6 5 100 18,1
Սևամորթների եկեղեցիներ 39 46 6 8 100 6,9
Կաթոլիկություն 58 30 5 7 100 23,9
Մորմոնիզմ 24 68 5 3 100 1,7
Ուղղափառություն 48 37 7 8 100 0,6
Եհովայի վկաներ 12 76 6 5 100 0,7
Այլ քրիստոնյաներ 69 20 6 5 100 0,3
Հուդայականություն 79 15 3 3 100 1,7
Իսլամ 27 61 5 7 100 0,6
Բուդդայականություն 82 12 2 4 100 0,7
Հինդուիզմ 48 37 3 11 100 0,4
Այլ կոնֆեսիաներ 84 8 4 3 100 1,2
Կոնֆեսիաներից դուրս 71 20 5 5 100 16,1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Берзин Александр. Проблематика буддийской сексуальной этики // Буддийская библиотека д-ра Александра Берзина
  2. Катехизис Католической церкви пп. 2357—2359, «Целомудрие и гомосексуализм»
  3. «Основы социальной концепции РПЦ» Արխիվացված 2013-09-06 Wayback Machine, XII.9 // Патриархия.ру
  4. * AXIOS — Eastern and Orthodox Gay and Lesbian Christians Արխիվացված 2010-04-01 Wayback Machine (անգլ.) // Сайт организации AXIOS
  5. Bishops Lead Assault on Church Teaching (անգլ.) // Catholic World News, 20 марта 1997
  6. Charles E. Curran. Loyal dissent: memoir of a Catholic theologian. — Georgetown University Press, 2006. — P. 72. — 297 p. — ISBN 1589010876, ISBN 978-1-58901-087-1 (անգլ.)
  7. James Alison. On Being Liked. — Darton,Longman & Todd Ltd, 2003. — P. 106. — 208 p. — ISBN 023252517X, ISBN 978-0-232-52517-5(անգլ.)
  8. Gareth Moore. A question of truth: Christianity and homosexuality. — London: Continuum International Publishing Group, 2003. — 320 p. — ISBN 0826459498(անգլ.)
  9. New Ways Ministry (անգլ.) // Сайт движения New Ways Ministry
  10. Resolution On Homosexuality Արխիվացված 2013-11-09 Wayback Machine (անգլ.) // Сайт Южной баптистской конвенции, июнь 1988
  11. Церковь Швеции дала добро на однополые браки // Lenta.ru, 22 октября 2009
  12. The Road to Recognition // The Harvard International Review, 7 мая 2006
  13. First Lesbian Couple in Iceland «Marries» in Church Արխիվացված 2016-01-28 Wayback Machine // Iceland Review, 2 июля 2008
  14. The Uniting Protestant Churches in the Netherlands and homosexuality Արխիվացված 2011-07-24 Wayback Machine (անգլ.) // Website of the Protestant Church in the Netherlands
  15. EKD-Stellungnahme «Verläßlichkeit und Verantwortung stärken» Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
  16. Same-Sex Marriage Legislation a Win-Win Solution, Says United Church Արխիվացված 2011-05-26 Wayback Machine (անգլ.) // Сайт Объединённой церкви Канады, 1 февраля 2005
  17. Епископальная Церковь США будет благословлять однополые союзы // Благовест-Инфо, 16 июля 2009
  18. «ELCA Assembly Opens Ministry to Partnered Gay and Lesbian Lutherans» (անգլ.) // Сайт ELCA, 21 августа 2009
  19. «Stances of Faiths on LGBT Issues: United Church of Christ» Արխիվացված 2013-11-09 Wayback Machine (անգլ.) // Human Rights Campaign
  20. 136. Nationalsynodesession 9./10. Juni 2006 in Aarau Արխիվացված 2012-02-07 Wayback Machine (գերմ.) // Католическая церковь Швейцарии, июнь 2006
  21. Dr. Meinrad Schumacher. Wir Altkatholiken — eine staatlich anerkannte Kirche Արխիվացված 2009-05-25 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ) (գերմ.) // Католическая церковь Австрии
  22. www.elca.org. «Part Two: The Church and Homosexuality»
  23. «Quakers said same-sex couples „miss the public recognition of their partnership in a religious ceremony“» (անգլ.) // Guardian.co.uk, 31 июля 2009
  24. Metropolitan Community Church and homosexuality Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Religoous Tolerance Org (անգլ.)
  25. Quaker Lesbian & Gay Fellowship Արխիվացված 2019-09-21 Wayback Machine (անգլ.)
  26. The Alliance of Baptists and homosexuality Արխիվացված 2011-10-17 Wayback Machine (անգլ.) // Religious Tolerance Org
  27. The Association of Welcoming and Affirming Baptist (անգլ.)
  28. Homosexuality and the Pentecostal movement Արխիվացված 2013-11-09 Wayback Machine // Religion Tolerance Org
  29. «Apostolic Intercessory Ministry». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  30. «Matters pertaining to Sex». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  31. Quranic Values as an Inspiration for Gay Marriage Արխիվացված 2012-07-02 Wayback Machine // The Washington Post, 14 декабря 2008
  32. «Do homosexual Muslims deserve happiness?»(չաշխատող հղում) // IrshadManji.com For Muslim Reform and Moral Courage, 11 апреля 2010
  33. Талмуд, Санхедрин 52б; Ктубот 30а
  34. «Гомосексуальность и иудаизм». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  35. Иудаисты-консерваторы разрешили геям все, кроме анального секса
  36. Reform’s Position On…Homosexuality
  37. В семинарии консервативных иудеев впервые появились гомосексуальные студенты
  38. Дхармашастра Ману XI 68.
  39. Hinduism does not condemn homosexuality
  40. (Dalai Lama, at a meeting with lesbian and gay Buddhists, June 11, 1997). Reported widely, including in: Dalai Lama Speaks on Gay Sex — He says it’s wrong for Buddhists but not for society. By Don Lattin, Chronicle Religion Writer, Tuesday, June 11, 1997, San Francisco Chronicle. Text online
  41. Dalai Lama says 'oral and anal sex' not acceptable, Jack Nichols, May 13, 1997. Text online
  42. Dalai Lama urges 'respect, compassion, and full human rights for all,' including gays, by Dennis Conkin, Bay Area Reporter, June 19, 1997. Text online Արխիվացված 2006-04-23 Wayback Machine
  43. Boxer, C.R. The Christian Century in Japan 1549—1650. University of Californian Press, Berkeley, 1951. p 69.
  44. Walter L. Williams Hsing Yun (Translated by Tom Graham) Buddhism Pure and Simple Weatherhill, Inc. 2001 Արխիվացված 2012-11-25 Wayback Machine // International Gay & Lesbian Review
  45. Лама Оле Нидал «Будда и любовь. Как любить и быть счастливым» Издательство: Алмазный путь, 2008 г. ISBN 978-5-94303-027-7
  46. PEW FORUM ON RELIGION & PUBLIC LIFE RELIGIOUS LANDSCAPE STUDY (RLS) FINAL TOPLINE May 8 — August 13, 2007 N=35,556 (см. стр. 10)