Կրկնավարակում, ռեինֆեկցիա (լատին․՝ re - Կրկնա..., վերա... և infectio - վարակ), մարդու կամ կենդանիների կրկնակի վարակվելը վարակիչ հիվանդությունների հարուցիչներով։ Կրկնավարակում պետք է տարբերել հիվանդության սրացումից (ռեցիդիվ), որը տեղի է ունենում կարծեցյալ առողջացումից հետո։ Տարբերակումը մեծ նշանակություն ունի բժշկական տակտիկայի ճիշտ ընտրության և համաճարակային օջախի հայտնաբերման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 695