Կրիտիկական օպալեսցենցիա

Կրիտիկական օպալեսցենցիա (օպա և լատիներեն լատին․՝ escentia - վերջածանց, որ նշանակում է թույլ ազդեցություն), լույսի ցրման կտրուկ ուժեղացումը մաքուր նյութերում՝ կրիտիկական վիճակներում, ինչպես նաև հեղուկների կամ գազերի լուծույթներում, երբ դրանք հասնում են լուծելիության կրիտիկական կետերին։

Երևույթը
Սև օպալի օպալեսցենցիան
Լույսի տակ ապակու արտացոլանքը դեղնավուն է, իսկ ապակին իրականում կապույտ գույնի է[1]

Երևույթ խմբագրել

Երևույթը բացատրել է լեհ ֆիզիկոս Մ․ Սմոլուխովսկին (M․ Smoluchowski, 1872-1917), 1908 թվականին։ Նա ցույց է տվել, որ կրիտիկական ջերմաստիճանում նյութի սեղմությունը խիստ մեծանում է, որի հետևանքով մասնիկների ջերմային շարժման էներգիան բավարար է դառնում խտության ֆլուկաուացիաների թվի «հանկարծակի» կտրուկ աճի համար։

Յուրաքանչյուր այդպիսի ֆլուկտուացիա նշանակում է միջավայրի օպտիկական համասեռության խախտում, այսինքն՝ տվյալ միկրոծավալում միջավայրի բեկման ցուցչի փոփոխություն։ Կրիտիկական օպալեսցենցիայի դեպքում ֆլուկտուացիաների թվի կտրուկ աճը գործնականում թափանցիկ միջավայրը դարձնում է պղտոր միջավայր։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Словарь по геологии нефти, 1952
  • Большой словарь иностранных слов (А. Ю. Москвин. 2003)
  • Большой энциклопедический словарь
  • СТБ 1650—2008 «Винодельческая промышленность. Термины и определения»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Blue & red | Causes of Color». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 551