Կրիոհրաբուխ (երբեմն նաև անվանում են սառցե հրաբուխ), հրաբուխների տեսակ, որը ի տարբերություն հրաբուխների, որոնք ժայթքում են հալված քարեր, արտանետում է ցնդող նյութեր, օրինակ ջուր, ամոնիակ կամ մեթան[2]։ Արտանետվող նյութերը անվանում են կրիոլավա, կրիոմագմա կամ հրաբխային սառույցի հալոցք[2], այս նյութերը սովորաբար հեղուկներ են, որոնք արտանետման պահին իրենցից ներկայացնում են շիթեր, երբեմն նաև լինում են գոլորշու տեսքով։ Ժայթքումից հետո, կրիոլավան հիմնականում խտանում է պինդ վիճակի, քանի որ այս հրաբուխների շրջապատող ջերմաստիճանը սովորաբար չափազանց ցածր է։ Կրիոհրաբուխներ կարող են առաջանալ հիմնականում այն երկնային մարմինների վրա, որտեղ գոյություն ունի հեղուկի նար սառեցման աստիճանից ցածր վիճակում (օրինակ՝ սառցե արբանյակներ, Պլուտոն, և այլն)[3]։ Պլուտոնի, Տիտանի, Սերեսի, ինչպես նաև մի շարք այլ մարմինների վրա հայտնաբերված բազմաթիվ մակերևույթի առանձնահատկություններ համարվում են հնարավոր կրիոհրաբուխներ։ Այս շարքին են դասվում նաև Էնցելադի և հնարավոր է նաև Տրիտոնի վրա ժայթքող սառցե գեյզերները։

Կրիոհրաբխերի գոյության այս պահին ամենավստահելի օրինակն է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա գտնվող Ճակատագրի լեռները[1]

Կրիոհրաբուխների առաջացման համար բավարար էներգիայի աղբյուր կարող է հանդիսանալ մակընթացային տաքացումը[4]։ Սառեցված նյութերի մասնակի թափանցելություն ունեցող շերտերում ստեղծվում է ընդերքային ջերմոցային էֆեկտ որն էլ առաջացնում է անհրաժեշտ ջերմությունը։

Կոյպերի գոտու մարմին Կվավարի վրա հայտնաբերված տաքացման հետքերը[5] թույլ տվեցին որոշ գիտնականներին ենթադրել, որ այս մարմնի վրա նախկինում գործել են ակտիվ կրիոհրաբուխներ։ Ռադիոակտիվ տրոհումը կարող էր լինել այս ակտիվության համար անհրաժեշտ էներգիայի աղբյուրը։

Դիտարկումներ խմբագրել

 
Էնցելադի շիթերը «սնում» են Սատուրնի E օղակը:

2005 թվականի նոյեմբերի 27-ին Կասինի կայանից կատարվել են Էնցելադի հարավային բևեռի գեյզերների լուսանկարներ[6]։

Կրիոհրաբխային գործունեության ոչ-ուղղակի ապացույցներ են գրանցվել նաև Արեգակնային համակարգի մի շարք այլ սառցե արբանյակների վրա՝ որոնցից են Եվրոպան, տիտանը, Գանիմեդը և Միրանդան։ Կասինի կայանից դիտարկվել են Սատուրնի արբանյակ Տիտանի մի քանի առանձնահատկություններ, որոնք նույնականացվել են որպես կրիոհրաբուխներ[7]։ Համաձայն վարկածներից մեկի, Տիտանի մթնոլորտի մեթանի գոյությունը բացատրվում է հենց կրիոհրաբխային ակտիվ գործունեության[8]։

2007 թվականին Ջեմինի աստղադիտարանից կատարված դիտարկումների արդյունքում հայտնաբերվել են ամոնյակի հիդրատների և ջրային սառույցի կտորների հետքեր Պլուտոնի արբանյակ Քարոնի վրա, որը ցույց է տալիս, որ այնտեղ հնարավոր է կրիոհրաբուխների կամ կրիոգեյզերների գոյությունը[9][10]։ 2015 թվականին Նոր հորիզոններ կայանից կատարված դիտարկումները ցույց տվեցին, որ Քարոնը ունի երիտասարդ մակերևույթ, ինչը նույնպես խոսում է այս վարկածի օգտին[11]։ Ինքը Պլուտոնը ունի երկու մակերևույթի առանձնահատկություն, որոնք նույնպես ճանաչվել են որպես հնարավոր կրիոհրաբուխներ[12]։

Կրիոհրաբուխներ Էնցելադի վրա
 
Էնցելադի կրիոհրաբխային գործունեության հնարավոր գործընթաց
Էնցելադի կրիոհրաբխային գործունեության հնարավոր գործընթաց  
 
Արտանետումների մեջ մեթանի գոյության հնարավոր բացատրություններից մեկը ընդերքային օվկիանոսն է
Արտանետումների մեջ մեթանի գոյության հնարավոր բացատրություններից մեկը ընդերքային օվկիանոսն է  
 
Էնցելադի արտանետումների քիմիական կազմությունը
Էնցելադի արտանետումների քիմիական կազմությունը  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lopes, R. M. C.; Kirk, R. L.; Mitchell, K. L.; և այլք: (2013). «Cryovolcanism on Titan: New results from Cassini RADAR and VIMS» (PDF). Journal of Geophysical Research: Planets. 118 (3): 416–435. Bibcode:2013JGRE..118..416L. doi:10.1002/jgre.20062.
  2. 2,0 2,1 Darling, David (ed.). «Cryovolcanism». Internet Encyclopedia of Science.
  3. Witze, Alexandra (2015). «Ice volcanoes may dot Pluto's surface». Nature. doi:10.1038/nature.2015.18756.
  4. Greenberg, Richard (2002). «Tidal-tectonic processes and their implications for the character of Europa's icy crust». Reviews of Geophysics (անգլերեն). 40 (2). doi:10.1029/2000rg000096. ISSN 8755-1209.
  5. Jewitt, D.C.; J. Luu (2004). «Crystalline water ice on the Kuiper belt object (50000) Quaoar». Nature. 432 (7018): 731–3. Bibcode:2004Natur.432..731J. doi:10.1038/nature03111. PMID 15592406.. Reprint on Jewitt's site (pdf)
  6. Chang, Kenneth (2015 թ․ մարտի 12). «Suddenly, It Seems, Water Is Everywhere in Solar System». The New York Times. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  7. "Cassini Spots Potential Ice Volcano on Saturn Moon". NASA, December 14, 2010
  8. Media Relations Office: Cassini Imaging Central Laboratory For Operations (2009). «Cassini Finds Hydrocarbon Rains May Fill The Lakes». Space Science Institute, Boulder, Colorado. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  9. «Charon: An ice machine in the ultimate deep freeze». Gemini Observatory. 2007. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.
  10. Cook; Desch, Steven J.; Roush, Ted L.; Trujillo, Chadwick A.; Geballe, T. R.; և այլք: (2007). «Near-Infrared Spectroscopy of Charon: Possible Evidence for Cryovolcanism on Kuiper Belt Objects». The Astrophysical Journal. 663 (2): 1406–1419. Bibcode:2007ApJ...663.1406C. doi:10.1086/518222.
  11. Beatty, Kelly (2015 թ․ հոկտեմբերի 2). «Charon: Cracked, Cratered, and Colorful». Sky and Telescope. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. Witze, A. (2015 թ․ նոյեմբերի 9). «Icy volcanoes may dot Pluto's surface». Nature News. doi:10.1038/nature.2015.18756. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիոհրաբուխ» հոդվածին։