Կրիաների լիճ

լիճ Վրաստանում

Կրիաների լիճ, Կրիա լիճ (վրաց.՝ კუს ტბა[1] «Կուստբա»[2], «Կուս-տբա»[3]), լիճ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Վակե Սաբուրտալո շրջանի հարավային մասում գտնվող Մթածմինդա լեռան հյուսիսային լանջին։ Ծովի մակարդակից բարձր է 686,7 մ[4], սնվում է Կուրի վտակ հանդիսացող Վարազիսխևի գետի ջրերով։ Լճի մակերեսը կազմում է 0,044 կմ²[1], առավելագույն խորությունը 2,6 մ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 0,4 կմ²[4]։

Կրիաների լիճ
վրաց.՝ კუს ტბა

Կրիաների լիճ
41°42′01″ հս․. լ. 44°45′15″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Վրաստան Վրաստան
Հայելու բացարձակ բարձրությունը 686,7[1] մ
Երկարություն 0,15[1] կմ
Լայնություն 0,38[1] կմ
Ավազանի մակերեսը 0,044[1] կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 0,95[1] կմ
Ամենամեծ խորությունը 2,6 մ

Լճի անվանումը առաջացել է այդ տարածքում նախկինում ապրող կրիաների ինքնանունից։

Կրիաների լիճը Թբիլիսիի բնակիչների և քաղաքի հյուրերի ամենատարածված հանգստավայրերից է, լճի շուրջ կա բարեկարգված լողափ։ Լճի մոտ կարելի է բարձրանալ ավտոճանապարհով կամ Վակե պարկից ճոպանուղու օգնությամբ։ Արևմուտքից լճին հարում է Թբիլիսիի բացօթյա ազգագրական թանգարանը[5][6]։ Լճում կազմակերպվում է կատամարանների վարձույթ[7], մոտակայքում կան մի քանի սրճարաններ և ռեստորաններ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Данные получены при помощи картографического сервиса на официальном сайте Национального агентства государственного реестра: napr.gov.ge (վրաց.), находящегося в ведении Министерства юстиции Грузии.
  2. Физико-географическая характеристика окрестностей Тбилиси. — Тбилиси: Мецниереба, 1965. — 151 с.
  3. Вахтанг Шалвович Джаошвили Тбилиси : экономико-географический очерк. — Тбилиси: Мецниереба, 1971. — 89 с. — 10 000 экз.
  4. 4,0 4,1 «კურორტი კუს ტბა - Travel in Georgia». კურორტი კუს ტბა - Travel in Georgia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Апхазава, И., «Кус-тба». Грузинская советская энциклопедия, т. 6, стр. 88. Тбилиси, 1983.
  6. Apkhazava, I., "Kus Tba". Georgian Soviet Encyclopedia, vol. 6, p. 88. Tbilisi, 1983.(վրաց.)
  7. 7,0 7,1 «Черепашье озере — изумительное место для отдыха на природе в окрестностях Тбилиси». v-georgia.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.

Քաղվածելու սխալ՝ «karta» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «karta1877» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ «books%google�69» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել: