Կրիայով ապուր, կրիայի մսով, սովորաբար կանաչ, կոկորդիլոսատիպ, մեծ գլխով կամ հեռավոր արևելյան կրիաների մսով։

Բաղադրությունը խմբագրել

Սա ծանր, թանձր ապուր է շագանակագույն գույնով։ Կրիայի միսը՝ շերտերի կտրտած, եփել 3-4 ժամ աղաջրի մեջ։ Ռուսաստանում, ստացված արգանակը համադրում են տավարի, հորթի, հավի մսի հետ, կամ էլի ավելացնում են կրիայի միս։ Ապուրին ցանկալի թանձրություն տալու համար օգտագործում են կարտոֆիլի օսլա։

Ասիական երկրներում, ինչպիսիք են Սինգապուրը, կրիայի ապուրը համարվում է դելիկատես չինական խոհանոցի համար և ունի հարուստ բուսական բուրմունք։

Պատմություն խմբագրել

Կրիայով ապուրը շատ իրավասություններում անօրինական է, քանի որ կրիայի շատ տեսակներ վտանգված են, ուստի արգելվում է որսալ։

Կեղծված կրիայով ապուր խմբագրել

Անգլիախոս երկրներում տարածված է կրիայի ապուրի իմիտացիան (անգլ. ՝ Mock turtle ապուր), այն պատրաստվում է հորթի մորթուց (ուղեղից, սմբակներից, ներքին օրգաններից)։

Պատմական փաստեր խմբագրել

ԱՄՆ նախագահ Ուիլյամ Հովարդ Թաֆթը կրիայով ապուրի մեծ երկրպագու էր և նույնիսկ ուներ խոհարար ՝ այս ուտեստի պատրաստման մասնագետ։

Պատկերասրահ խմբագրել