Կրթությունը Սինգապուրում
Կրթությունը Սինգապուրում կազմակերպում է կրթության նախարարությունը՝ իրականացնելով ղեկավարումը հատուկ կրթական քաղաքականությամբ։ Նախարարությունը կարգավորում է պետական դպրոցների ղեկավարումը և նաև իրականացնում խորհրդատվական և կարգավորիչ դեր մասնավոր դպորցում։ Պետական և մասնավոր դպրոցների միջև կան ինքնավարության և կրթական ծրագրերի ընտրության, պետական աջակցության և ֆինանսավորման, աշակերտների ծանրաբեռնվածության և ընդունելության կարգերի տարբերություններ[1]։
Սինգապուրի կրթության նախարարություն | |
---|---|
Բյուջե | 6,966 մլրդ Ս$ |
Ընդհանուր տվյալներ | |
Հիմնական լեզուները | անգլերեն, չինարեն, մալայերեն, թամիլերեն |
Համակարգի տեսակը | պետական |
Գրագիտության մակարդակը | |
Ընդհանուր | 96,1% |
Տղա | 98,1 % |
Աղջիկ | 94,1 % |
Ֆիզիկական խնդիրներով երեխաները այցելում են հատուկ դպրոցներ, որոնք ևս վերահսկվում են Սինգապուրի կրթության նախարարության կողմից։ Կրթական ծախսերը սովորաբար կազմում են ազգային բյուջեի 20 տոկոսը, որը հովանավորում է պետական և կառավարության կողմից օժանդակող մասնավոր կրթական հաստատություններին։ Ամեն դեպքում Սինգապուրի քաղաքացիություն չունեցողների համար ուսման վարձը ավելի շատ է, քան քաղաքացիների համար։
2000 թվականին Սինգապուրի խորհրդարանը օրենք է ընդունում, որը կարգավորում է դպրոցական հասակի երեխաների պարտադիր կրթությունը, ինչպես նաև պատասխանատվության է ենթարկում ծնողներին, եթե նրանք անհրաժեշտ ձևով չեն ապահովում իրենց երեխաների դպրոց հաճախելը[2]։ Բացառություններ լինում են այն դեպքերում, երբ երեխան սովորում է տանը, կամ մասնագիտացված կրոնական դպրոցում։
Սինգապուրի կրթական հաստատություններում առարկաների մեծ մասի ուսուցումը իրականացվում է անգլերեն լեզվով[3]. սա հատկապես վերաբերում է մաթեմատիային և բնական գիտություններին։ Սինգապուրի նախկին կրթության նախարարը՝ Լի Կուան Յուն առաջարկում էր օգտագործել անգլերեն լեզուն որպես առօրյա հաղորդակցման լեզու, որն ավելի հեշտ կդարձներ տարբեր կրոնական և էթնիկական խմբերի շփումը, ինչպես նաև կպարզեցներ Սինգապուրի միջազգային տնտեսությանը ինտեգրման գործընթացը։
Ուսուցման աստիճանավորում
խմբագրելՈւսումնական տարին բաժանվում է երկու կիսամյակի։ Առաջինը սկսվում է հունվարի սկզբին և վերջանում հունիսին, իսկ երկրորդն սկսվում է հուլիսին և վերջանում դեկտեմբերին։
Մակարդակը | Տարիքը աշակերտ | ||
---|---|---|---|
Նախադպրոցական կրթություն | Միջին մասնագիտաան կրթական հաստատություն կամ բուհ | տարիքը տատանվում է |
Տարրական կրթություն
խմբագրելՏարրական կրթությունը բաղկացած է քառամյա հիմնարար ուսուցումից և երկամյա մասնագիտացված ուսուցումից։ Նախանական կրթությունը պարտադիր է և անվճար, սակայն կա ոչ մեծ ամսական վճար 13S$ տեսքով, որը վճարվում է դպրոցական տարբեր ծախսերի համար։
Հիմնարար ուսուցում
խմբագրելՀիմնարար պատրաստման շրջանում դասավանդվում է անգլերեն, մայրենի լեզու (չինարեն, մալայերեն կամ թամիլերեն), ինչպես նաև մաթեմատիա։ Բացի այդ, դպորցական ծրագրի մեջ են մտնում էթիկան, կերպարվեստը, երաժշտությունը և ֆիզկուլտուրան։
Մասնագիտացված ուսուցում
խմբագրելՄասնագիտացված ուսուցման շրջանում, որը հաջորդում է ոսուցանման առաջին չորս տարիներին, սովորողները բաժանվում են խմբերի, որտեղ անգլերենը, մայրենի լեզուն և մաթեմատիան դասավանդվում են սովորղների հնարավորություններին համապատասխան։ Դպրոցներին տրվում է ազատություն մշակելու այնպիսի քննական համակարգը, որը լավագույն ձևով ցույց կտա յուրաքանչյուր աշակերտի գիտելիքները։ Անգլերեն և մայրենի լեզվի համար գործում են բարձր, ստանդարտ և սկզբնական մակարդակները, բնական գիտությունների համար՝ ստանդարտ և սկբզնական։
Ավարտական քննություն
խմբագրելՏարրական դպորցի ավարտին կազմակերպվում են համապատասխան ավարտական քննություններ (Primary School Leaving Examination (PSLE))։ Այդ քննության առաջնային նպատակն է որոշել աշակերտի հետագա դերը միջին դպրոցում։
Միջնակարգ կրթություն
խմբագրելPSLE քննությունների հիման վրա աշակերտները բաշխվում են միջնակարգ դպրոցի տարբեր ուղղություններում՝ հատուկ, էքսպրես, ստանդարտ-ակադեմիական և ստանդարդ-տեխնիկական։
Հատուկ և էքսպրես դասընթացները իրենց մեջ ներառում են ուսուցանման քառամյա դասընթաց, որը ավարտվում է Օ (General Certificate of Education Ordinary-level exam) մակարդակի քննությունների հանձմամբ։ Այս երկու դասընթացների տարբերությունն այն է, որ հատուկ աշակերտները մայրենի լեզուն ուսուցանում են ավելի խորացված մակարդակով։ Հնարավոր է ընտրել օտազ լեզվի ուսուցում (ֆրանսերեն գերմաներեն կամ ճապոներեն) մայրենի լեզվի հետ կամ մայրենի լեզվի փոխարեն։ Վերջինը ավելի շատ բնորոշ է ծնունդով օտար երրների աշակերտեներին։ Միջնակարգ դպորցի ստանդարտ դասընթացը տևում է 4 տարի և ավատվում է N մակարդակի (Normal-level) քննությունների հանձմամբ, որը հնարավորություն է տալիս սովորել և մեկ տարի և ստանալ Օ մակարդակ։ Ստանդարտ տեխնիկական դասընթացում ավելի խորն են ուսումնասիրում տեխնիկական ուղղվածության առարկաները, իսկ ակադեմիական դասընթացքում խորապես ուսումնասիրում են ակադեմիական գիտակարգը (օրինակ հաշվապահական գիտությունը)։ 2004 թվականին Սինգապուրի կրթության նախարարություն հայտարարեց, որ ընտրյալ աշակերտները, ովքեր սովորում են ստանդարտ դասընթացում կարող են հանձնել քննություններ և ստանալ О մակարդակ առանց N մակարդակի քննություններ հանձնելու։
Բացառությամբ որոշ ուսումնական հաստատությունների, որոնք առաջարկվում են հատուկ ինտեգրված ծրագրեր (Integrated Programme) A- մակարդակի (Advanced-level) հավաստագիր ստանալու համար, աշակերտների մեծ մասը երկրորդ կիսամյակի վերջում ընտրում են 6-10 առարկաներ, որոնցից նպատակ ունեն ստանալ О մակարդակ։ Ամեն դեպքում անգլերենը, մայրենի լեզուն, մաթեմատիկան և մեկ բնագիտական առարամ պարտադիր են այդ ցանկում։ Օ մակարդակի առարկաներին կարող են պատկանել հետևյալ գիտակարգերը
- անգլերեն
- մայրենի լեզու (չինական, մալայերեն եւ թամիլերեն)
- ոչ թամիլական հնդկական լեզուները (հինդի, ուրդու և այլն)
- մայրենի լեզվի խորացված ուսուցում (չինական, մալայերեն, թամիլերեն)
- օտար լեզու (ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն)
Հումանիտար գիտություններ
- պատմություն
- աշխարհագրություն
- անգլիական գրականություն
- չինական գրականություն
- մալայական գրականություն
- թամիլական գրականություն
- արվեստ ու երաժշտություն
Մաթեմատիկական և բնական գիտություններ
- մաթեմատիկա
- ֆիզիկա եւ քիմիա
- քիմիա և կենսաբանություն
- կենսաբանություն և ֆիզիկա
- ֆիզիկա
- քիմիա
- կենսաբանություն
Գնահատման համակարգը
խմբագրելՇատ ուսումնական հաստատություններում առաջադիմության աստիճանը գանահատվում է 9 բալանոց համակարգով (A1 - ամենաբարձր գնահատականը , F9- ամենացածր գնահատականը)։
- A1/A2 (գերազանց)
- B3/B4 (լավ)
- C5/C6 (բավարար)
- D7 (նվազագույն հաշվով զորահավաք առարկայի)
- E8/F9 (անբավարար)
Սովորողների ընդհանուր ակադեմիական առաջադիմությունը չափվում է միավորների հաշվարկման տարբեր համակարգերով(օրինակ L1R5, L1B5 կամ L1R4), կախված նրանից, թե ինչ ուսումնական հաստատություն է մտադիր ընունվել աշակերտը միջնակարգ կրթություն ստանալուց հետո։ Որքան քիչ է ուսանողի ստացած միավորների գումարային արժեքը, այնքան բարձր է նրա վերջնական վարկանիշը ։ Օրինակ L1R5 հաշվարկման համակարգը ենթադրում է, որ վերջնական գնահատականը անգլերներից (L1 - language 1), և ևս հինգ համապատասխանաբար ընտրված առարկաներիից (R5 - relevant 5) (որոնց թվում պետք է անպայման լինի գոնե մեկ մաթեմատիկական / բնական և հումանիտար առարկա) ստացած միավորների գումարն է։ Ուսումնական հաստատություններ առաջարկում են ինտեգրված համակարգ, կարող են օգտագործել գնաահատման GPA (Grade Point Assessment) համակարգ։
Ինտեգրված կրթության ծրագիր
խմբագրել- Ինտեգրված կրթության ծրագիրը (Integrated Programme, IP) հնարավորություն է տալիս Սինգապուրի էլիտար դպրոցների աշակերտներին հանձնել A մակարդակի քննություններ, միջնակարգ կրթության 6 տարիներից անմիջապես հետո՝ 16 տարեկանում, առանց O մակարդակի պարտադիր հանձման նախապայմանի
Քանի որ IP ծրագիրը թույլ է տալիս չհանձնել Օ մակարդաի քննություն, սովորողները ավելի շատ ժամանակ են ունենում ավելի լայն գիտելիքներ ստանալու համար, որպես հետո հանձնեն A մակարդակի քննություններ։ Բացի այդ աշակերտները ունեն ավելի մեծ ազատություն ընտրելու այս կամ այն առարկաները, որոնք մտադրված են սովորելու, քան իրենց հասակակիցները ովքեր ներառված չեն IP ծրագրում։ Որպես կանոն միայն լավագույն աշակերտները (հիմնականում միջնակարգ դպրոցի հատուկ և էքսպես ուղղությունների աշակերտները) ունեն հնարավորության ուսուցանվել IP ծրագրով։
Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումնառության շարունակությունը
խմբագրելՔառամյա կամ հնգամյա ուսումնառությունից հետո (բացառությամբ IP ծրագրի) աշակերտները քննություններ են տալիս Օ մակարդակի միջնակարգ կրթության (Singaporean GCE 'O' Level) հավաստագրերի համար, ինչ հնարավորություն է տալիս որոշել նրան ներկայիս գիտելիքի չափը և նախահամալասարանական ու մասնագիտական տեխնիկական հաստատությունների այն շրջանակը, որտեղ նա կարող է ընդունվել։ Նախահամալսարանական հաստատությունների շրջանակը ներառում է փորք քոլեջներ երկամյա կամ եռամյա ուսուցանման ծրագրով, որոնք ավարտում են A մակարդակի քննությունների հանձմամբ։ Աշակերտները, ովքեր ցանկանում են ստանալ մասնագիտական-տեխնիկական կրթություն, կարող են ուսուցումը շարունակել ճարտարագիտական համալսարանում կամ տեխնիկական կրթության ինստիտուտում (Institute of Technical Education, ITE)։
Քոլեջների երկամյա դասընթացների ընդունելությունը իրաանցվում է Լ1R5 (O մակարդակ ստանալու համար ընտրված յուրաքանչյուր առարկա գնահատվում է A1-ից (ամենաբարձր) մինչև F9 (ամենացածր) գնահատականներով) հաշվարկային համակարգով ստացված արդյունքների հիման վրա։ Գումարային արժեքըս տացվում է վեց տարբեր առարկաների գնահատականների գումարից․ լեզու (անգլերեն կամ այլ լեզու ըստ ցանկության), հումանիտար, հումանիտար/բնգիտական, մաթեմատիկական/բնագիտական/մաթեմատիկաան գիտակարգ և երկու ցանկացած առարկա նախընտրելի գիտակարգից։ Այդպիսիով, ամենաբարձր հնարավոր միավորը L1R5 համակարգով 6-ն է(A1 գնահատական բոլոր 6 առարկաներից)։
Ընդհանուր առմամբ, քոլեջ ընդունվելու համար անհրաժեշտ է հավաքել 20 միավոր։ Բացի այդ անգլերեն լեզվից և մաթեմատիկայից անհրաժեշտ է ստանալ C6-ից ոչ ցածր գնահատական։
Եռամյա դասընթացին մասնակցելու համար օգտագործվում է միավորների հաշվարկման Լ1R4 համակարգը, և աշակերտի ընդհանուր միավորների գումարը չպետք է լինի 20-ից ցածր։
Ճարտարագիտական ուսումնարաններ ընդունվելու համար օգտագործվում է գնահատման L1R2B2 (երկու պարտադիր գիտակարգեր և երկու գիտակարգեր, որոնցից աշակերտը ստացել է ամենաբարձր գնահատականը)։ Մինչդեռ տարբեր ճարտարագիտական ուսումնարաններ աշակերտներին ներկայացնում են լրացուցիչ պահանջներ, որոնց նրանք պետք է բավարարեն, որպեսզի ընդունվեն տվյալ ուսումնական հաստատությունը։
Նախահամալսարանական կրթություն
խմբագրելՍինգապուրում նախահամալսարանական կրթությունը նախատեսված է այն աշակերտների համար, ովքեր լավ են սովորում (աշակերտների մոտավոր 20-25 տոկոսը) և ցանկանում են ստանալ համալսարանական դիպլում 2-3 ամյա նախահամամալսարանական կրթությունից հետո և ոչ թե մնալ կրթության մասնագիտական մակարդակի վրա։ Ներկայումս Սինգապուրում կա 18 փոքր քոլեջ և «կենտրոնական ինստիտուտներ», Միլենիայի համալսարանը, Ազգային փոքր քոլեջը, որը Սինգապուրի ամենահին քոլեջն է և Իննովա քոլեջը (Innova Junior College) որը հիմնվել է 2005 թվականին։
Սկզբում քոլեջները ստեծվեցին որպես ավանդական եռամյա քոլեջների արագացված այլընտրանքային տարբերակ, բայց վերջիններիս երկայմա ուսոցման ծրագիրը նորմա դարձավ այն ուսանողների համար, ովքեր ցանկանում էին ստանալ բարձրագույն կրթություն։ Նրանք նաև հոմանիշ դարձան բարձրորակ կրթությանը։ Քոլեջները ընդունում են աշակերտներին Օ մակարդակի GCE-ի (ընդհանուր գիտելիքի հավաստագիր) հիման վրա։ Ընդունվելու համարա L1R5-ը պետք է լինի 20 կամ ավելի քիչ։ Երկամյա ուսուցումը վերջնաում է Singapore-Cambridge GCE Advanced Level քննությամբ, որը հաճախ անվանվում է A մակարդակ։«Կենտրոնական ինստիտուտները» աշակերտներին ընդունում են նույն սկզբունքների հիման վրա։ Միլենիայի համալսարանն առաջարկում է եռամյա կրթական ծրագիր, որը վերջանում է A մակարդակի քննություններով։
Ֆինանսավորում և կրթաթոշակներ
խմբագրելՔոլեջների և «կենտրոնական ինստիտուտների» ուսանողները վճարում են ամսական 6-ից 22 դոլար սարքավորումներից օգտվելու և հստակ ծրագրով կրթություն ստանալու համար։ Ուսման վարձը կախված է աշակերտի կարգավիճակից և համալսարանի կողմից առաջարկվող ծրագրի տեսակից։ Ի դեպ, որոշ մասնավոր քոլեջների ուսանողներ վճարում են ամսական մինչև 300 դոլար։ Կրթաթոշակները տրվում են այն ուսանողներին, որոնց արդյունք ուսումնառության մեջ Օ մակարդակից 95 տոկոսի սահմաններում է և այն աշակերտներին, ովքեր իրավունք ունեն ֆինանսական աջակցություն ստանալու։ Այդ սկզբունքով նրանք միայն պետք է վճարեն այնքան գումար, ինչքան ամսական վճարում են պետական քոլեջների ուսանողները։ Այն ուսանողները, որոնք ստանում են դրամաշնորհներ, պետք է ամեն ասմիս վճարեն ստանդարդ ուսման վարձի հստակ մասը։ Այդ մասի չափը կախված է ուսանողի ընտանիքի ընդհանուր եկամուտներից։
Ընդունելության քննություններ
խմբագրելԿա քոլեջ ընդունվելու երկու ճանապարհ։ Առաջին դեպքում աշակերտները հայտ են ներկայացնում՝ օգտագործելով իրենց O մակարդակի քննությունների արդյունքները, իսկ երկրորդ դեպքում դիմումները ներկայացվում են կես տարի առաջ և հիմնված են լինում աշակերտների ունեցած տարբեր տաղանդների վրա, որոնք կարող են լինել ինչպես ակադեմիական, այնպես էլ մշակութային, գեղարվեստական կամ սպորտային։ Այսպիսի աշակերտներն ընդունվում են քոլեջ անկախ նվազագույն անցողիկ միավորից։ Սակայն ամեն դեպքում ուսանողները պետք է ստանան 20 կամ ավելի քիչ L1R5 համակարգում, չնայած շատ քոլեջներ պահանջում են 15 և ավելի քիչ։ Ընդունելության առաջին տարբերակում ուսանողները կարող են մրցակցել միմյանց մեջ ազգային մակարդակով։
Ուսումնական ծրագիր, A մակարդակի քննություն
խմբագրելՀամաձայն նոր ուսումնական ծրագրի, որը ներդրվել է 2006 թվականի հունվարին, ուսումնական առարկաները բաժանվում են երեք կատեգորիայի Н1, Н2 և Н3։ Առաջին կատեգորիայի (H1) առարկաները ունեն մեկ ակադեմիական միավորի արժեք, երկրորդ կատեգորիայինը (H2) երկու և երրորդինը երեք (H3)[4]: Ընդհանուր աշակերտները պետք է ստանան (3Н2 +1 Н1) 10 ոչ պակաս և 12-ից ոչ ավել ակադեմիական միավոր, ներառյալ մայրենի լեզուն և նախագծային աշխատանքը։ Այն աշակերտները ովքեր մայրենի լեզվի Օ մակարդակի քննությունից ստացել են D7-ից բարձր գնահատական, ազատվում են մայրենի լեզվի դասերից և քննությունից, բայց նրանք պարտավոր են ներկա լինել դասաժամի ընթացքում և չեն կարող մայրենի լեզվի փոխարեն ուրիշ առարկա անցնել, քանի որ վերջինս պարտադիր առարկա է։
Առաջին և երկրորդ կատեգորիաների առարկաները լրացնում են իրար։ Սովորաբար, եթե առարկան դասավանդվում է որպես երկրորդ կատեգորիայի առարկա, ապա այն ներառում է երկու անգամ ավելի քիչ նյութ, քան երկրորդ կատեգորիայի նմանատիպ առարկան, սակայն բարդության և խորության մակարդակները նույնն են։ Օրինակ ուսանողները, ովքեր ուսումնասիրում են մաթեմատիկան որպես առաջին կատեգորիայի առարկա, ավելի քիչ մաթեմատիկական թեմաներ են անցնում, քան նրանք ովքեր ուսումնասիրում են մաթեմատին որպես երկրորդ կատեգորիայի առարկա։ Սակայն այն թեմաները, որոնք երկու խմբում էլ համընկնում են, դասավանդվում են նույն խորությամբ։ Ինչպես նաև պատմությունը՝ որպես H1 առարկա անցնող ուսանողները համաշխարհային պատմության քննություն կհանձնեն 1945-2000 թվականների վերաբերյալ, իսկ H2 կատեգորիայում սովորողները 1945-2000 թվականների համաշխարհային պատմությանի բացի քննություն կհանձնեն նաև Հյուսիսային Ասիայի 1900-1997 թվականների պատմությունից։
Նոր կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի շատ համատեղել առարկաները, հիմա ուսանողները պետք է ընտրեն գոնե մի առարկա, որը հակադրություն կկազմի այլ ընտրովի առարկայի հետ։ Օրինակ, ուսանողները, որոնք ուսումնասիրում են ճշգրիտ գիտություններ, պետք է ընտրեն գոնե մեկ հումանիտար առարկա, իսկ հումանիտար հոսքի աշակերտները գոնե մեկ ճշգրիտ գիտություն։
Երրորդ կատեգորիայի առարկաները (Н3) ավելի պրագմատիկ են և զարգացնում են քննադատական մտածելակերպը։ Թարմացված կրթական համակարգում երրորդ կատեգորիայի առարկաները իրենցից ներկայացնում են գիտահետազոտական աշխատանքներ, գիտական հոդվածի կամ բարձրագույն համալսարանների մոդուլների կազմման ձևով։ Այդ պատճառով էլ, այն աշակերտներտ ովքրե կատարում են գիտական աշխատանք, կարող են ստանալ լրացուցիչ միավորներ, և բաց թողնել մի քանի մոդուլ իրենց համալսարանում։ Առարկան H3 կատեգորիայում ուսումնասիրելու համար աշակերտը այդ առարկան նախ պետք է անցնի H2 կատեգորիայում։
Ճշգրիտ գիտություններ
- H1 և H2․ մաթեմատիա, կեսաբանություն, քիմիա, ֆիզիկա
- H2․ համակարգչային գիտություններ
Լեզվային գիտակարգեր
- H1: չինարեն, մալայերեն, թեմիլերեն
- H1 և H2․ ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն
Ծանոթագրություն․ այն լեզուները, որոնք առաջակվում են H1 մակարդակում, չեն հակադրվում բնական գիտությունների հետ։ Երկրորդ մակարդակի լեզուն թույլատրվում է սովորել միայն այն աշայերտենրին, ովքեր անցել են հատուկ ընտրություն։
Հումանիտար գիտություններ
- H1․ չինարենի ընդհանուր գիտելիքներ
- H1 և H2․ տնտեսագիտություն, աշխարհագրություն, պատմություն, անգլերեն գրականություն, պատմություն չինարեն լեզվեվ, չինական մշակույթի ուսումնասիրությունները անգլերեն և չինարեն լեզուներով։
- H2․ չինարեն լեզու և գրականություն, մալայերեն լեզու և գրականություն, թամիլերեն լեզու և գրականություն, թատերական արվեստ, կերպարվեստ, երաժշտություն (երաժշտության և կերպարվեստի խորացված ուսուցում կարող են անցնել միայն հատու ընտրություն անցած ուսանողները)
Ֆինանսներ (միայն Կ«ենտրոնական ինստիտուտներ»ի համար):
- H2․ հաշվապահական գործի հիմունքներ, գործարարության կառավարում
- H1 և H2․ տնտեսություն
Այլ առարկաներ
H3 մակարդակի առարկաներ․
- Գիտահետազոտական աշխատանքներ․ աշխատանքները առաջարկվում են Քեմբրիջի կողմից, բոլոր հիմնական առարկաների համար ինչպիսին է օրինա բժշկական քիմիան
- Գիտահետազոտական ծրագրեր Սինգապուրի կողմից առաջարկվող գիտահետազոտական ծրագրեր հումանիտար, սոցիալակական և ճշգրիտ գիտություններից
- Համալսարանական մոդուլներ, ինչպիսին է օրինակ աշխարհաքաղաքականությունը․ պատերազմի և խաղաղության աշխարհրագրությունը , այն ուսանողների համար ովքեր ուսումնասիրում են պատմություն և աշխարհագրություն և մենեջեմենթի էկոնոմիկան այն ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են տնտեսագիտություն։ Մոդուլները առաջարկվում են Սինգապուրի պետական համալսարանի կողմից։
H1 մակարդակի առարկաներ․ նախագծային աշխատանք H2 մակարդակի առարկաներ․ գիտելիք և հետազոտություն
Տեղական համալսարաններ ընդունվելու համար աշակերտները պետք է հանձնեն «Գիտելիքի և հետազոտության» (Knowledge & Inquiry) ընդհանուր քննություն կամ թեստ , կամ էլ հանձնեն H1 քննություն մայրենի լեզվից։ Օ մակարդակը կարող է օգտագործվել որպես H1 առարկայի քննություն։ 2008 թվականից սկսած, աշակերտների H2 մակարդակի երեք առարակների, մեկ H1 առարկայի և ընդհանուր քննության գնահատականները գումարվում են և օգտագործվում համալսարան ընդունվելու ժամանակ։
Դիպլոմային կրթություն
խմբագրելՃարատարագիտական ուսումնարաններր
խմբագրելՍինգապուրի ճարտարագիտական համալսարաններն առաջարկում են եռամյա կրթություն։ Ուսումնարաններ կարող են ընդունվել Օ, N կամ A մակարդակի, կամ Տեխնիկական կրթության համալսարանի քննությունները հանձնած աշակերտները։
Ճարտարագիտական ուսումնարաններն առաջարկում են առարկաներ տարբեր բնագավառների՝ մեքենաշինություն, հաշվապահական աշխատանք, զբոսաշրջության մենեջմենթ, հանրային հաղորդակցություն, կենսատեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Կան նաև ծովային մեքենաշինության, հիվանդների խնամքի հատուկ դասընթացներ։ Այդ հաստատությունները ապահովում են արդյունաբերական ուղղվածության կրթությամբ և համարվում են այլընտրանք քոլեջների համար։ Ճարտարագիտական ուսումնարաններ են ընդունվում դպրոցի շրջանավարտների մոտ 40 տոկոսը։ Սինգապուրում ընդհանուր առմամբ կա 5 ճարտարագիտական ուսումնարան[5]։
Ճարտարագիտական ուսումնարանների այն ուսանողները, ովքեր ունեն բարձր գնահատականներ,իրենց ուսումը կարող են շարունակել համալսարաններում։ Շատ համալսարաններ՝ մասնավորապես Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի համալսարանները ազատում են աշակերտներին այն առարկաներից, որոնք նրանք արդեն ուսումնասիրել են Սինգապուրի ճարտարագիտական ուսումնարաններում։
Տեխնիկական կրթության ինստիտուտներ
խմբագրելՏեխնիկական կրթության ինստիտուները ուսանողներին ընդունում են Օ կամ N մակարդակի քննությունների հիման վրա և առաջակում են երկամյա կրթություն, որը վերջում ուսանողները ստանում են «Տեխնիկական կրթության ինստիտուտի ազգային հավաստագիր», որը ընդունվում է միայն Սինգապուրում։ Սինգապուրում գործում է տեխնիկական կրթության տասը ինստիտուտ։ Տեխնիկական կրթության ինստիտուտի շրջանավարտները կարևոր տեղ են զբաղեցնում աշխատանքի շուկայում, նրանք ունեն արտադրության տարբեր բնագավառներին անհրաժեշտ հմտություններ և կարող են մասնագիտորեն կատարել տարբեր աշխատանքներ։ Որոշ շրջանավարտներ կրթությունը շարունակում են ճարտարագիտական ուսումնարաններում և համալսարաններում, բայց նրանց թիվը շատ փոքր է։ Կա սոցիալական նախատրամադրվածություն տեխնիկական կրթության ինստիտուտների շրջանավարտների դեմ։ Համարվում է, որ նրանք ավելի քիչ ընդունակ են և նաև ավելի քիչ հաջողակ։ Վերջերս, Սինգապուրի վարչապետը և կրթության նախարարը բարձրացրին այդ հարցը, սակայն հիմնականում բառերը որևէ ազդեցություն չունեցան և շատ քիչ գործնական քայլեր ձեռնարկվեցին տեխնիկական կրթության ինստիտուտների հեղինակությունը բարձրացնելու և առկա նախատրամադրվածության դեմ պայքարելու համար։
Համալսարաններ
խմբագրելՀամալսարանը բարձրագույն ուսումնական հաստատություն է, որտեղ կատարվում են գիտական հետազոտություններ և ուսանողներին տրվում են գիտական աստիճաններ։ Համալսարնները առաջարկում են և՛ դիպլոմային, և՛ հետդիպլոմային կրթություն։
Սինգապուրում այսօր գործում է 6 համալսարան, այդ թվում նաև Սինգապուրի պետական համալսարանը և Ազգային տեխնոլոգիական ինստիտուտը և երկու մասնավոր համալսարաններ՝ Սինգապուրի կառավարման ինստիտուտը (SMU) և UniSIM-ը։ Հարկ է նշել, որ UniSIM-ը ընդունում է միայն չափահասներին։ Այդ պատճառով, A մակարդակի քննություններ հանձնած աշակերտները կարող են ընդունվել պետական ինստիտուտներից որևէ մեկը, մի քանի արտասահմանյան համալսարննր կամ երրորդ աստիճանի տաս հաստատություններից որևէ մեկը, որոնք առաջարկում են դիպլոմային և հետդիպլոմային կրթություն։
Ազգային տեխնոլոգիական համալսարանը և Սինգապուրի ազգային համալսարանը, որոնիցից յուրաքանչյուրում սովորում է մոտ 20000 ուսանող, առաջարկում են դիպլոմային և հետդիպլոմային կրթական ծրագրերի լայն շրջանակ, ներառյալ դոկտորական աստիճանի ստացումը։ Երկու համալսարաններն էլ ունեն նաև հզոր հետազոտական ստորաբաժանումներ։
Պետական քաղաքականությունը կրթական բնագավառում
խմբագրելՄերիտոկրատիա
խմբագրելՄերիտոկրատիան (կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից[6]) Սինգապուրի կրթական համակարգի գլխավոր սկզբունքն է։ Չափազանց մեծ ուշադրություն է դարձվում աշակերտների և ուսանողների առաջադիմության վրա, տալով հնարավորություններ մասնակցելու տարբեր կրթական ծրագրերի և ընդունվելլու տարբեր համալսարաններ։ Առաջադիմությունը դիտարկվում է որպես ուսանողի կամ աշակերտի ուժերի և հնարավորությունների սուբյեկտիվ գնահատական, անկախ հասարակությունում նրանց ունեցած դիրքից։ Ոսւման առաջադիմությունը դիտարկվում է որպես ապագայում կարիերայի հեռանկարների և նյութական դիրքի որոշման ամնեակարևոր գործոն[7]։
Կախված սրանից, կրթական ծրագրերը առավելապես կենտրոնացած են ուսուցանելու այն ամենը, ինչի հիման վրա անցկացվում են քննությունները, իսկ կրթության բնագավառում բարձր մրցակցությունը հանգեցրեց այսպես կոչված «տասնամյա շարքի» տարածմանը, այսինքն նախորդ տարիներին անկացված քննությունների առաջադրանքների հավաքածուներ։
Երկլեզու ուսուցում
խմբագրելԵրկլեզու ուսուցումը Սինգապուրի կրթական համակարգի կարևորագույն հատկանիշներից է[8]։ Չնայած անգլերենը առաջին լեզուն է, որը սկսում են դասավանդել դպրոցներում և որով իրականացվում է մյուս առարկաների ուսուցումը, աշակերտների մեծամասնությունից պահանջվում է սովորել նաև «մայրենի լեզու», որը կարող է լինել չինարեն, մալահերեն և թամիլերեն լեզուներից որևէ մեկը։ Մայրենի լեզվից քննություն հանձնելը տարրական դպրոցի ավարտական քննության, N, O, A մակարդակների հավաստագրերի քննությունների անհրաժեշտ բաղադրիչ է։Մայրենի լեզվի բարձր մակարդակի իմացությունը Սինգապուրի համալսարններ ընդունվելու կարևոր նախապայման է, սակայն օտարերկրյա ուսանողների համար երբեմն արվում են բացառություններ[9]։
Երլեզու կրթութան համակարգը ներդրվել է 1966 թվականին[10]։ Վերջինիս գլխավոր նպատակներից է զարգացնել անգլերենը՝ որպես Սինգապուրի էթնիկական և մշակութային տարբեր խմբերի միջև շփման չեզոք լեզու։ Անգլերեն լեզվի ընդունումը որպես առաջին լեզու նաև նպատակ ունի արագացնել Սինգապուրի միջազգային տնտեսությանը միանալու գործընթացը[11]։
Երկրում մշակութային և լեզվային բազմազանության ընդունումը նաև նպատակ ունի հնարավորություն տալ աշակերտներին և ուսանողներին սովորել իրենց մայրենի լեզուն, չմոռանալ իրենց էթնիկ արմատների մասին և իրենց ասոցացնել այն մարդկանց հետ, ովքեր նույնպես պահպանում են իրենց սեփական մշակութային առանձնահատկությունները[10]։
Ֆինանսական աջակցություն
խմբագրելՍինգապուրի կրթական համակարգը երաշխավորում է, որ ոչ մի երեխա չի զրկվի կրթություն ստանալու հնարավորությունից, անգամ եթե նա չունի դրա համար անհրաժեշտ ֆինանսական հնարավորությունները։ Այդ նպատակով պետական դպրոցներն ակտիվորեն սուբսիդավորվում են ինչպես պետության, այնպես էլ տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից։ Գործում են «Ֆինանսական աջակցության սխեմա» (Financial Assistance Scheme (FAS)) և Edusave ծրագրերը հատուկ չքավոր ընտանիքների համար։
Ֆինանսական աջակցության սխեման օգնություն է տրամադրում այն ընտանիքներին, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 1500 կամ 1800 սինգապուրյան դոլլարը (կախված ընտանիքում երեխաների թվից)։ Այն սովորոները, որոնք դառնում են FAS ծրագրի մասնակից, ազատվում են կրթության համար բոլոր անհրաժեշտ վճարներից, ինչպես նաև մասնակիորեն սուբսիդավորվում է ազգային քննություններ կազմելիս[12]։ 2005 թվականին այդ համակարգով օգնություն է ստացել 1500 աշակերտ և ուսանող։
Edusave ծրագրի շրջանակներում աջակցություն է ստանում առաջադիմության բարձր ցուցանիշ ունեցող մոտ 40000 աշակերտ և ուսանող, որոնք քիչ կամ միջին եկամուտ ունեցող ընտանիքներից են։
Աշակերտների փոխանակման ծրագիր
խմբագրելՍինգապուրի 353 դպրոցներից 120-ը ունեն այս կամ այն ձևաչափով աշակերտների փոխանակման ծրագիր։ 2005 թվականին Սինգապուրի կրթության նախարարությունը սահմանեց հատուկ դրամական ֆոնդ 4,5 միլլիոն սինգապուրյան դոլարի չափով, հիմնականում ասիական երկերների (ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը) հետ աշակերտենրի փոխանկման ծրագրերի զարգացումը խթանելու համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Singapore: Organisation and control of education system». National Foundation for Educational Research in England and Wales. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Compulsory Education Act (Chapter 51)». Singapore Statutes Online. 2000. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «'Going back to the basics of effective English-language teaching'». The Straits Times. 2009 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Singapore's junior colleges». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «The Desired Outcomes of Education». Ministry of Education, Singapore. 1998 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Mika Yamashita (2002). «Singapore Education Sector Analysis». Education Resources Information Center. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Goh Chok Tong (2000). «National Day Rally Speech».
- ↑ «Система образования Сингапура». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Returning Singaporeans - Mother Tongue Policy». Ministry of Education, Singapore. 2006 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 10,0 10,1 «Interview: Chinese Language education in Singapore faces new opportunities». People's Daily Online. 2005 թ․ մայիսի 13.
- ↑ Anne Pakir (1999). «Bilingual education with English as an official language: Sociocultural implications» (pdf). Georgetown University Press. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Financial Assistance and Bursary Schemes». Ministry of Education Singapore. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.