Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն
Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն (ԿՅՀ), նաև հայտնի որպես դասական Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն, գլխուղեղի մահացու դեգեներատիվ հիվանդություն[2][3]։ Վաղ ախտանիշներից են հիշողության հետ կապված խնդիրները, վարքի փոփոխությունները, վատ կողմնորոշումը և տեսողական խնդիրները[2]։ Ավելի ուշ դիտվում են թուլամտություն, ոչ կամային շարժումներ, կուրություն, թուլություն և կոմա[2]։ Հիվանդների շուրջ 90%-ը մահանում է ախտորոշումից 1 տարի հետո[2]։
Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն | |
---|---|
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Պրիոններ |
Հիվանդության ախտանշաններ | դեմենցիա[1] և Միոկլոնուս[1] |
Բուժաքննություն | անամնեզ[1], neurological diagnostic techniques?[1], մագնիսառեզոնանսային շերտագրություն[1], Էլեկտրաուղեղագրություն[1], Դիահերձում[1], neurological examination? և histopathology? |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն և վարակաբանություն |
Անվանվել է | Hans Gerhard Creutzfeldt? և Alfons Maria Jakob? |
Ախտորոշում | Կենսազննում, ՄՌՇ |
Բուժում | անհայտ և Պալիատիվ օգնություն |
Հաճախություն | 1:1000000 |
Սկիզբը | 45-65 |
Տևողություն | 1-2,5 տարի |
Կանխատեսում | անբարենպաստ |
Creutzfeldt–Jakob disease Վիքիպահեստում |
Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը համարվում է, որ հարուցվում է հատուկ սպիտակուցներով, որոնք կոչվում են պրիոններ[2]։ Վարակիչ պրիոնները սխալ ֆոլդավորված սպիտակուցներ են, որոնք կարող են նորմալ ֆոլդավոված սպիտակուցներին սխալ ֆոլդավորվել[2]։ Հիվանդությունը հիմնականում առաջանում է սպոնտան, իսկ դեպքերի 7,5%-ը ժառանգվում է ծնողներից աուտոսոմ դոմինանտ տիպով[2]։ Ուղեղի կամ ողնուղեղի հյուսվածքի հետ շփումը ևս նպաստում է տարածմանը[2]։ Չկան ապացույցներ, որ պրիոնները տարածվում են անմիջական շփման կամ արյան փոխներարկման միջոցով[2]։ Ախտորոշումը ներառում է այլ հնարավոր պատճառների ժխտումը[2]։ Էլեկտրաէնցեֆալոգրամման, ողնուղեղային հեղուկի քննությունը և մագնիսառեզոնանսային շերտագրումը կարող են նպաստել ախտորոշմանը[2]։
Սպեցիֆիկ բուժում չկա[2]։ Օպիատները կարող են օգտագործվել ցավը մեղմացնելու նպատակով, իսկ կլոնազեպամը կամ նատրիումի վալպրոատը կարող են օգնել կառավարելու ակամա շարժումները[2]։ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը ախտահարում է տարեկան մեկին մեկ միլիոն մարդուց[2]։ Սկիզբը հիմնականում 60 տարեկանում է[2]։ Այս վիճակը առաջին անգամ նկարագրվել է 1920 թվականին[2]։ Այն դասակարգվում է որպես փոխանցվող սպունգանման էնցեֆալոպաթիա[4]։ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը տարբերվում է խոշոր եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիայից (խելագար կովի հիվանդություն) և վարիանտային Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունից[5]։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելԱռաջին ախտանշանը առաջընթացող դեմենցիան է, որը բերում է հիշողության վատացման, անձի փոփոխման և պատրանքների։ Միոկլոնուսը դիտվում է 90% դեպքերում, բայց հանկարծակի սկսվելու դեպքում կարող է նաև բացակայել[6]։ Այլ հաճախ հանդիպող ախտանիշներից են տագնապային խանգարումը, ընկճախտը, հետապնդման մտքերը, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման նշանները և փսիխոզը[7]։ Այս հիվանդությունը ուղեկցվում է ֆիզիկալ խնդիրներով, ինչպես օրինակ խոսքի խանգարումները, հավասարակշռության և կողմնորոշման խնդիրները (ատաքսիա), քայլքի խանգարումը, ռիգիդ կեցվածքը։ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը բնութագրվում է ակամա շարժումներով և ԷԷԳ-ով ատիպիկ փոփոխություններով։ Հիվանդության տևողությունը կարող է տարբեր լինել, բայց սպորադիկ դեպքերը հնարավոր է մահացու ելք ունենան ամիսների, անգամ շաբաթների ընթացքում[8]։ Հիմնականում այս հիվանդները մահանում են ախտանիշները հայտնվելուց վեց ամիս անց` թոքաբորբի պատճառով։Եվ միայն 15%-ի մոտ ապրելիությունը կարող է գերազանցել երկու տարին[9]։
Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության ախտանիշները պայմանավորված են գլխուղեղի նյարդային բջիջների մահով, որը կապված է ոչ նորմալ պրիոնային սպիտակուցների հետ, վերջիններս առաջացնում են ամիլոիդներ։ Երբ ԿՅՀ ունեցող անձի ուղեղի հյուսվածքը հետազոտում են մանրադիտակի տակ, տեսնում են փոքրիկ ճեղքեր, որտեղ նյարդային բջիջները ամբողջությամբ մահացած են։ Սպունգանման բառը նշմարում է ուղեղի հյուսվածքի սպունգի նման տեսքը հիվանդության ժամանակ։
Պատճառ
խմբագրելՓոխանցվող սպունգանման էնցեֆալոպաթիան հարուցվում է պրիոններով։ Պրիոնները սպիտակուցներ են, որոնք հիմնականում առաջանում են կենտրոնական նյարդային համակարգում։ Այս սպիտակուցների կառուցվածքը, եթե խախտվեց կախտահարվի ազդանշանման համակարգերը, վնասելով նեյրոնները և պատճառ դառնալով դեգեներացիայի՝ սպունգանման ուղեղի առաջացման[10]։
Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը վտանգավոր է, որովհետև չախտահարված պրիոնները ևս ժամանակի ընթացքում ախտահարվում են և դառնում են հիվանդություն հարուցիչներ[11]։ Սխալ ֆոլդավորված պրիոնների քանակը մեծանում է էքսպոնենցիալ աճով և բջիջներում կուտակվում է մեծ քանակի անլուծելի վնասված սպիտակուցային զանգված։ Այդ զանգվածը խոչընդոտում է նեյրոնների նորմալ գործունեությանը և հանգեցնում բջիջների մահվան։ Պրիոնները կոդավորող գենում մուտացիան հանգեցնում է պրիոնի ալֆա պարույրի փոխակերպմանը բետա պարույրի։ Այս փոփոխության պատճառով սպիտակուցները չեն կարողանում մասնակցել մարսողությանը։ Փոխանցվող պրիոնը ախտահարում է գլխուղեղը և ընդգրկում նոր ու նոր պրիոններ։ Այս նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բնութագրելու համար հաճախ օգտագործում են պրիոնային հիվանդություն եզրույթը։
Մարդիկ կարող են նաև ԿՅՀ ունենալ, եթե ունեն մուտացված գեն, որը կոդավորում է պրիոնային սպիտակուցներին (PRNP):Սակայն այն հանդիպում է ԿՅՀ-ով հիվանդների դեպքերի միայն 5-10%-ում։ Սպորադիկ դեպքերում սպիտակուցների սխալ ֆոլդավորումը ի հայտ է գալիս սպոնտան[12]։ ԵՄ-ի հետազոտությունների տվյալներով դեպքերի 87%-ը սպորադիկ են, 8%-ը ժառանգական, 5%-ը յաթրոգեն, 1%-ը վարիանտային[13]։
Փոխանցման ուղիներ
խմբագրելՎնասված սպիտակուցը կարող է փոխանցվել եղջերենու[14], կարծրենու փոխպատվաստուկի[15] կամ էլեկտրոդների[16] և մարդու աճի գործոնի միջոցով[17]։
Հիվանդությունը կարող է լինել ընտանեկան կամ ի հայտ գալ առանց նախորդող ռիսկի գործոնի(սպորադիկ)։ Ընտանեկան ձևերի դեպքում կա մուտացիա PrP գենում։ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը փոխանցվում է բոլոր դեպքերում[18]։
Համարվում է, որ հիվանդությունը կարող է փոխանցվել վարակված խոշոր եղջերավոր անասուններից[19]։
Ոչ նորմալ պրիոնների փոխանցման մեկ այլ ուղի է կանիբալիզմը, որի ժամանակ առաջանում է կուրու հիվանդությունը[20]։ Տղամարդիկ ավելի քիչ էին ախտահարվում, իսկ կանայք և երեխաները ուտում էին մարդու ավելի քիչ ցանկալի մասերը, օրինակ՝ ուղեղը, այդ պատճառով ավելի հաճախ էին ախտահարվում։
Պրիոնները, Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության վարակիչ գործոնները, կարող են չինակտիվալ սովորական ապանեխիչ վիրահատական միջոցառումներով։ Առողջապահության միջազգային կազմակերպությունը և Հիվանդությունների կարգավորման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը խորհուրդ է տալիս միջամտությունից անմիջապես հետո վերացնել բոլոր օգտագործված գործիքները։ Դրա շնորհիվ 1976 թվականից հետո չի եղել յաթրոգեն վարակման դեպքեր[21][22][23]։ Պղնձի հիդրոպերօքսիդը ներկայումս փոխարինել է նատրիումի հիդրօքսիդին և նատրիումի հիպոքլորիդին[24]։ Ջերմային ապապոլիմերացումը ևս ոչնչացնում է պրիոններին, ազդելով մոլեկուլյար մեխանիզմների վրա, կարելի է կիրառել նաև ֆերմենտներ և կենսաբանական լուծիչներ[25]։
Արյան բաղադրամասեր
խմբագրել2018 թվականի հետազոտությունները պնդում են, որ չնայած ախտահարված անձանց արյան մեջ կարող են լինել պրիոններ, սա սպորադիկ դեպքերի հետ կապ չունի[2]։
Ախտորոշում
խմբագրելԿրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության ախտորոշումը դեռ վաղ ժամանակներից խնդրահարույց էր, քանի որ վաղ ախտանիշները ոչ սպեցիֆիկ են և բավականին դժվար է ախտորոշումը և պարտադիր անհրաժեշտ է հաստատել գլխուղեղի կենսազննմամբ։ Անմիջապես պետք է կասկածել Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն, եթե անհատը ունի առաջընթացող թուլամտություն, հատկապես եթե զուգակցվում են այլ նշաններով և ախտանիշներով, ինչպես օրինակ՝ ակամա մկանային կծկումները[26], կողմնորոշման դժվարությունները, քայլքի, հավասարակշռության և տեսողական խնդիրները[27]։ Հետագա ախտորոշման մեթոդներն են՝
- Էլեկտրաէնցեֆալոգրաման– բնութագրական է տարածուն պարբերական պիկ ալիքները։ ԿՅՀ-ի սպորադիկ դեպքերի մոտ կեսի մոտ դիտվում են պարբերական պիկ-ալիք համալիրները[28]։
- Ուղեղ-ողնուղեղային հեղուկի հետազոտությունը արվում է, որ հայտնաբերվի 14-3-3 սպիտակուցի բարձր մակարդակը, որը կարող է օգնել ախտորոշումը հաստատելուն[29][30][31]։
- Գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրումը հաճախ ազդանշանի երկկողմանի բարձր ինտեսնիվություն է հայտնաբերում պոչավոր կորիզի և կճեպի հատվածում T2 ռեժիմով ։
Վերջին հետազոտությունները փաստում են, որ ուռուցքային մարկեր նեյրոն-սպեցիֆիկ էնոլազը հաճախ է բարձրանում Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, բայց դա կարևոր է, եթե զուգահեռ որոշվել է նաև 14-3-3 սպիտակուցը[32]։ 2010 թվականին առաջարկվել է կատարել սկրինինգային հետազոտություն արյան դոնորների շրջանում, բայց դեռ դա հասանելի չէ[33]։
Տեսապատկերում
խմբագրելՏեսապատկերման միջոցները կիրառվում են այլ վիճակները ժխտելու և ախտորոշումը հաստատելու նպատակով։ Տեսապատկերման արդյունքները կարող են տարբեր լինել, տարբեր դեպքերում էլ ունենալ տարբեր զգայունություն և յուրահատկություն[34]։ Չնայած տեսապատկերումը սկզբնական ախտորոշման համար քիչ նշանակություն ունի, այս մեթոդով հայտնաբերած առանձնահատկությունները օգնում են կանխատեսելու հետագա կլինիկական զարգացումները[35]։
Գլխուղեղի ՄՌՇ-ն լավագույնն է ԿՅՀ-ի փոփոխությունները հայտնաբերելու նպատակով։ Բնութագրական նշաններն են՝
- Ուղեղի կեղևի և բազալ հանգույցների տեղային կամ տարածուն ախտահարում։ 24% դեպքերում միայն կեղևի հիպերինտենս ազդանշան է հայտնաբերվում, 68% դեպքերում կեղևային և ենթակեղևային անկանոնություններ, իսկ 5%-ի մոտ միայն ենթակեղևային անոմալիաներ[36]։ Ամենաակնառու նշանը, որ հայտնաբերվում է գլխուղեղում ՄՌՇ-ով կոչվում է «կեղևային ժապավենավորում» կամ «կեղևային ժապավենի ախտանիշ»(cortical ribbon sign)[37]։ Թալամուսի ներգրավումը դիտվում է սպորադիկ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության ժամանակ[38]։
- Տարբեր աստիճանի սիմետրիկ T2 հիպերինտենս ազդանշան բազալ հանգույցներում (պոչավոր կորիզ, կճեպ) և ավելի քիչ դժգույն գնդում և ծոծրակի կեղևում[39]։
- Ուղեղիկային ատրոֆիան
Հյուսվածաախտաբանություն
խմբագրելՀյուսվածաբանական հետազոտությունը շարունակում է մնալ ախտորոշման լավագույն և ամենահավաստի մեթոդը, սակայն անգամ կենսազննումը երբեմն վերջնական չէ։
Սպորադիկ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության 1/3 դեպքերում պրիոնային սպիտակուցների` PrPSc կուտակումներ են հայտնաբերվում կմախքային մկաններում և փայծաղում։ Ախտորոշմանը կարող է օգնել նշիկների բիոպսիան, որտեղ ևս նկարագրվում է մեծ քանակի սպիտակուցային կուտակումներ։ Կենսազննումը, քանի որ ինվազիվ մեթոդ է նախընտրելի չէ, այն դեպքերում, երբ խիստ կասկածում են, կամ շատ վստահ են։ Բիոպսիայի բացասական պատասխանը չի հերքում ախտորոշումը, քանի որ այն կարող է գերակշռել որևէ հատվածում և հենց բիոպտատում ուղղակի չհայտնվել[40]։
Դասական հյուսվածաբանական փոփոխությունը դա գլխուղեղի գորշ նյութի սպունգանման ձևախախտումն է։ Հայտնաբերվում են 50 մկմ չափով կլոր էուզինոֆիլ վակուոլների կուտակումներ գլխուղեղի կեղևի բոլոր շերտերում և անգամ ուղեղիկում[41]։ Հաճախ նկատվում է նյարդային բջիջների կորուստ և գլիոզ[42]։ Ամիլոիդանման նյութի վահանիկներ ևս կարող ենք հայտնաբերել նեյրոկորտեքսում։
Բացի դրանից, հիվանդության ավելի ուշ փուլերում արտանեյրոնալ կուտակումներ ևս հայտնաբերվում են։ Տարածուն կեղևային վակուոլիզացիան դիտվում է Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, իսկ մակերեսային կեղևային վակուոլիզացին հայտնաբերվում է ճակատաքունքային թուլամտության ժամանակ[40]։
Դասակարգում
խմբագրելԿրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության տեսակներն են[43]՝
- Սպորադիկ (սԿՅՀ), առաջանում է պրիոն-սպիտակուցները կոդավորող գեների մուտացիայի արդյունքում[12]։ Դեպքերի մոտ 85%-ը սպոնտան են առաջանում[44]։
- Ընտանեկան(ըԿՅՀ), փոխանցվում է ժառանգաբար, կապված է պրիոնային սպիտակուցները կոդավորող գեների մուտացիայի հետ։ Սա հանդիպում է դեպքերի 15%-ում[43][44]։
- Ձեռքբերովի Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը, որն առաջացել է այլ վարակվածի գլխուղեղի հյուսվածքի հետ անմիջական շփումից, հիմնականում բժշկական միջամտությունից հետո (յաթրոգեն Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն)։ Բժշկական միջամտությունները, որոնց ժամանակ կարող է հիվանդությունը տարածվել արյան փոխներարկումն է, մարդուց ստացված հիպոֆիզի աճի հորմոնների կիրառումը, գոնադոտրոպ հորմոնալ բուժումը և եղջերենու ու կարծրենու փոխպատվաստումը[43][44][45]։ Վարիանտային Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը ձեռքբերովի ԿՅՀ-ի տարատեսակ է, որով վարակվում են եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիա ունեցողներից կամ պրիոններով ախտահարված սննդից[43][46]։
Բնութագրիչներ | Դասական ԿՅՀ | Վարիանտային ԿՅՀ |
---|---|---|
Մահվան միջին տարիքը | 68 տարեկան | 28 տարեկան |
Հիվանդության միջին տևողությունը | 4–5 ամիսներ | 13–14 ամիսներ |
Կլինիկական նշաններ և ախտանիշներ | Թուլամտություն՝
վաղ կլինիկական նշան |
Մշտական հեգաբանական/վարքային ախտանիշներ, ցավոտ դիզեստեզիաներ,
ուշացած նյարդաբանական նշաններ |
Պարբերական սուր ալիքներ ԷԷԳ-ով | Հաճախ դիտվող | Հաճախ բացակա |
Ազդանշանի ինտենսիվացում պոչավոր կորիզի և կճեպի հատվածում | Հաճախ դիտվող | Հաճախ բացակա |
Բարձիկների ախտանիշ։ հետին թալամուսի սագիտալ հատույթում T2ռեժիմով ինտենսիվ ազդանշան | Չի նշվում | Առկա է ավելի քան 75% դեպքերում |
Գլխուղեղի հյուսվածքի իմունահյուսվածաբանական հետազոտություն | Տարբեր չափի կուտակում | Պրոտեազ-ռեզիստենտ պրիոնների արտահայտված կուտակում |
Լիմֆոիդ հյուսվածքի ներգրավում | Չհայտնաբերված | Հայտնաբերված |
Ամիլոիդային վահանիկներ գլխուղեղի հյուսվաշքում | Հնարավոր առկայություն | Հնարավոր առկայություն |
Բուժում
խմբագրել2015 թվականի տվյալերով բուժում չի հայտնաբերված[48]։ Որոշ ախտանիշներ, ինչպես օրինակ ցնցումները կարելի է բուժել դեղորայքով՝ ախտանշանային, կամ պալիատիվ միջամտություններ կատարելով[48]։ Հոգաբանական խնդիրրները, ինչպիսիք են տագնապային խանգարումները և ընկճախտը կարելի է բուժել սեդատիվներով և հակադեպրեսանտներով։ Միոկլոնիկ ցնցումները կարելի է բուժել կլոնազեպամով և նատրիումի վալպրոատով։ Օպիատները օգնում են ցավը մեղմացնելու համար[49]։ Ցնցումային նոպաները շատ հազվադեպ են և կարող են բուժվել հակաէպիլեպտիկ դեղորայքով[50]։
Վերջնարդյունք
խմբագրելՀիվանդության ելքը հիմնականում մահացու է, չեն հայտնաբերվել մարդիկ, ովքեր ախտանշանները հայտնվելուց հետո ապրել են 2,5 տարուց ավելի[51]։
Համաճարակաբանություն
խմբագրելՉնայած ԿՅՀ-ն ամենահաճախ հանդիպող պրիոնային հիվանդությունն է, այն համարվում է հազվադեպ հանդիպող հիվանդություն։Տարեկան գրանցվում է մեկ միլիոնի հաշվարկով մեկ դեպք։ 1989 թվականին կատարված մի հետազոտության տվյալներով Ալցհեյմերի հիվանդություն ախտորոշում ունեցողների 3-13% իրականում ունի Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն[52]։ ԿՅՀ-ն ախտահարում է հիմնականում 46-75 տարեկան անձանց ու ավելի շատ դրսևորվում է 60-65 տարեկանում։ Բացառություն է կազմում վարիանտային Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը, որը հանդիպում է երիտարդների մոտ։
Հիվանդությունների կառավարման կենտրոնի տվյալներով՝
- ԿՅՀ-ն աշխարհում հանդիպում է մեկ միլիոնից մեկի մոտ
- 1979-1994 թվականները ժամանակահատվածում մահացության ցուցանիշները չեն փոխվել
- ԱՄՆ-ում մինչև 30 տարեկանը մահացությունը ԿՅՀ-ից շատ ցածր է[53][54]
- Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 55-65 տարեկանների շրջանում, բայց նկարագրված են դեպքեր նաև 90-ից բարձր և 55-ից ցածր տարիքի անձանց մոտ
- Դեպքերի 85%-ում ԿՅՀ ունեցողների կյանքի տևողությունը ավելի քիչ է, քան 1 տարի առաջին նշանները հայտնվելուց հետո[53][54]
Պատմական ակնարկ
խմբագրելՀիվանդությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նյարդաբան Հանս Կրեյտցֆելդտը 1920 թվականին և դրանից շատ կարճ ժամանակ անց նկարագրեց նաև Ալֆոնս Մարիա Յակոբը ու կոչեց Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն։ Որոշ կլինիկական նշաններ, որոնք տեղ էին գտել այս գիտնականների աշխատություններում, որպես հիվանդության բնութագրիչներ, չեն ներառվում ներկայիս ախտորոշիչ չափորոշիչներում[55]։ Ընտանեկան ԿՅՀ դեպքերի վաղ նկարագիր է տվել գերմանացի հոգեբույժ Ֆրիդրիխ Մեգենդորֆերը(1880-1953)[56][57]։ 1997թվականին տպագրված աշխատությունում տեղ էին գտել ավելի քան 100 ԿՅՀ վարակիչ դեպքեր, բայց նոր ու նոր դեպքեր շարունակում էին հայտնվել[58]։
Առաջին անգամ յաթրոգեն Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության դեպք է նկարագրվել է 1974 թվականին։ Կենդանիների վրա կատարված հետազոտություններում ապացուցվել է, որ վարակված եղջերենու փոխպատվաստումը փոխանցման աղբյուր է և տեսողական ուղիով կարող է տարածվել։ 1977 թվականին նկարագրվեց դեպք էլեկտրոդներից վարակման։ Այդ էլեկտրոդները մինչ այդ օգտագործվել էին վարակված անձի ուղեղի վրա, հետո էթանոլով և մրջնալդեհիդով ապանեխել էին, բայց միևնույնն է փոխանցվել էր։ Ռետրոսպեկտիվ հետազոտություններով ևս մի քանի նմանատիպ դեպք էին հայտնաբերվել։ Մեկ գործիքից փոխանցումը 100% չէ։ Որոշ դեպքերում այդ վարակված գործիքները կարող են դեռ երկար ժամանակ մնալ վարակիչ[58]։ 1980ականներին կարծրենու փոխպատվաստուկ Lyodura-ն, ապացուցվեց որ կարող է փոխանցել ԿՅՀ-ի հարուցչին դոնորից ռեցիպիենտին։ Այս տվյալներից հետո Կանադայում արգելվեց կարծրենու փոխպատվաստուկի կիրառումը, բայց Ճապոնիայում թերահավատորեն մոտեցան և մինչև 1993 թվականը շարունակեցին կիրառել[59]։
1979 թվականին հրապարակվել է մի հոդված, ըստ որի 25 դեպք է նկարագրվել կարծրենուց վարակվելու Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում[58]։
1985 թվականին արդեն տարածված էր այն կարծիքը, որ մարդու հիպոֆիզից ստացված աճի հորմոնները ևս կարող են փոխանցել հիվանդության հարուցչին[58]։
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Սթեյնլի Պրուսիները Նոբելյան մրցանակ է ստացել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 1997 թվականին Պրիոնների և նրանց կենսաբանական դերի հայտնաբերման համար[60]։ Յեյլի համալսարանի նյարդաախտաբան Լաուրա Մանուելիդիսը իր առջև խնդիր դրեց պարզաբանել պրիոնային սպիտակուցների անմիջական կապը հիվանդության հետ։ 2007 թվականի հունվարին նա և իր գործընկերները հայտնաբերեցին վիրուսանման վարակիչ գործոն՝ բնական և արհեստական վարակման դեպքերում։
Հակամարմնով կապման ժամանակ վարակելիությունը ոչ այնքան զգալի էր նվազում, ինչքան նուկլեինաթթվի դենատուրացիայի ժամանակ, դրա համար էլ ենթադրեցին, որ դա 25նմ չափերով վիրիոններ են[61]։
Ավստրալիա
խմբագրելԱվստալիայում 1991 թվականին յաթրոգեն Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության հինգ դեպքեր են նկարագրվել։ Դրանք բոլորը կապված էին մարդուց ստացված հիպոֆիզի աճի հորմոնների հետ, վերջիններս կիրառվում էին անպտղության կամ ցածր հասակի բուժման համար։ Մահվան ևս հինգ դեպք են արձանագրվել կարծրենու փոխպատվաստումից հետո։ Ավստրալիայում յաթրոգեն Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության այլ դեպքեր չեն նկարագրվել[62]։
Նոր Զելանդիա
խմբագրել1989 թվականին 25ամյա տղամարդու մոտ նկարագրվել է ԿՅՀ կարծրենու փոխպատվաստումից հետո[58]։ Հինգ նորզելանդացիների մոտ 2012 թվականին ախտորոշվել է Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն[63]։
ԱՄՆ
խմբագրել1998 թվականին Մանչեստերի Նյու Հեմփշիր նահանգում գրանցվել է ապացուցված մահվան դեպք Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունից։ Մասաչուտեսի գլխավոր հոսպիտալը գտնում է, որ հիվանդությունը այդ մարդը ձեռք է բերել պոդոլոգի այցի ժամանակ։ 2013 թվականի Սեպտեմբերին Մանչեսերում մեկ այլ հիվանդի մոտ հետմահու ախտորոշվել է Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն։ Հիվանդի մոտ կատարվել է գլխուղեղի վիրահատություն Կաթոլիկների բժշկական կենտրոնում մահվանից երեք ամիս առաջ[64][65][66]։ 2015 թվականի հունվարին Յուտայի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Ռեբեկա Լոկհարտը մահացել է հիվանդության ախտորոշումից մի քանի շաբաթ հետո[67]։ «Բալտիմոր սան» և «Լոս Անջելոս Թայմս» ամսագրի խմբագիր Ջոն Քերոլի մոտ 2015 թվականին ախտորոշվել է Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն և նույն թվականի հունիսին մահացել է[68]։ Ամերիկացի դերասանուհի Բարբարա Տարբուքը մահացել է այս հիվանդությունից 2016 թվականի դեկտեմբերի 26-ին[69]։
Հետազոտություններ
խմբագրելԱխտորոշում
խմբագրել- 2010 թվականին, Նյու Յորքի թիմը նկարագրել է ոչխարների արյան մեջ պրիոնային սպիտակուցների մակարդակի բարձրացում , անգամ եթե ուղեղի միայն 10−11 հատվածն է ընդգրկված։ Ախտորոշման մեթոդներից են SOFIA(surround optical fiber immunoassay) հետազոտությունը և պրիոնային սպիտակուցների նկատմամբ հատուկ հակամարմինների հայտնաբերումը[70][71]։
- 2014 թվականին քթի բիոպտատում հայտնաբերվել են պրիոնային սպիտակուցները հոտառական նյարդի էպիթելում[72]
Բուժում
խմբագրել- 7 հիվանդների վրա կատարված հետազոտության տվյալները փաստում են, որ պենտոզապոլիֆոսֆատները(PPs) օգնում են դանդաղեցնելու հիվանդության պրոգրեսիան և մեծացնում են ապրելիությունը[73]։ Բրիտանիայի առողջապահական կազմակերպությունները թերահավատորեն են մոտենում այս դեղամիջոցին և գտնում են, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ մինչև հաստատելը[74]։ 2007 թվականին հետազոտություն կատարվեց 26 պացիենտների շրջանում, բայց դեղի արդյունավետությունը չապացուցվեց[75]։
- ՌՆԹ-ինտերֆերենցիայի ֆենոմենի հիման վրա ստեղծված դեղորայքը փորձարկվել է մկների վրա։ ՌՆԹ-ն պաշարում է Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության հիմքում ընկած սպիտակուցների փոխակերպումը պրիոնների։ Բայց մինչ այս դեղերը կստանան կիրառության լայն շրջանակ դեռ շատ տարիներ կպահանջվեն[76]։
- Ամֆոտերցին B-ն և դոքսոռուբիցինը կիրառվում են ԿՅՀ բուժման նպատակով, բայց ապացուցված արդյունավետություն չունեն։ Այլ հետազոտություններ նույն խմբի այլ դեղերով կատարվել են, բայց էլի արդյունավետ չեն։ Այնուամենայնիվ, հակակոնվուլսանտները և տագնապամարիչները, ինչպես օրինակ վալպրոատը և բենզոդիազեպինը, կարող են կիրառվել ախտանիշները վերացնելու նպատակով[9]։
- Քինակրինը, սկզբում ստեղծված, որպես հակամալարիային դեղորայք, կիրառվում է ԿՅՀ բուժման նպատակով։ Քինակրինի արդյունավետությունը ապացուցելու համար կատարվել է մեծ հետազոտական աշխատանք Մեծ Բրիտանիայում և արդյունքները հրապարակվել են «Լանցետ» նյարդաբանական ամսագրում[77] և տեսել են, որ չունի մեծ արդյունավետություն հիվանդությունը բուժելու գործում։
- Աստեմիզոլ, հաստատված դեղորայք, որն ունի ապացուցված հակապրիոնային ակտիվություն և կիրառվում է Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության բուժման համար[78]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bednařík J., Ambler Z., Růžička E. Klinická neurologie: část speciální — ISBN 978-80-7387-389-9
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 «Creutzfeldt–Jakob Disease Fact Sheet | National Institute of Neurological Disorders and Stroke». NINDS. 2003 թ․ մարտ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Creutzfeldt-Jakob Disease, Classic (CJD)». CDC. 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «About CJD | Creutzfeldt–Jakob Disease, Classic (CJD) | Prion Disease». CDC. 2015 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Creutzfeldt–Jakob Disease, Classic (CJD) | Prion Diseases». CDC. 2015 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «A 49-Year-Old Man With Forgetfulness and Gait Impairment». reference.medscape.com/viewarticle/881806_3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Murray ED, Buttner N, Price BH. (2012) Depression and Psychosis in Neurological Practice. In: Neurology in Clinical Practice, 6th Edition. Bradley WG, Daroff RB, Fenichel GM, Jankovic J (eds.) Butterworth Heinemann. April 12, 2012. 1437704344
- ↑ Brown P, Cathala F, Castaigne P, Gajdusek DC (1986 թ․ նոյեմբեր). «Creutzfeldt-Jakob disease: clinical analysis of a consecutive series of 230 neuropathologically verified cases». Annals of Neurology. 20 (5): 597–602. doi:10.1002/ana.410200507. PMID 3539001.
- ↑ 9,0 9,1 Gambetti, Pierluigi. «Creutzfeldt–Jakob Disease (CJD)». The Merck Manuals: Online Medical Library. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Sattar HA. Fundamentals of Pathology. էջ 189.
- ↑ Clarke AR, Jackson GS, Collinge J (2001 թ․ փետրվար). «The molecular biology of prion propagation». Philosophical Transactions of the Royal Society of London. Series B, Biological Sciences. 356 (1406): 185–95. doi:10.1098/rstb.2000.0764. PMC 1088424. PMID 11260799.
- ↑ 12,0 12,1 Ridley RM, Baker HF, Crow TJ (1986 թ․ փետրվար). «Transmissible and non-transmissible neurodegenerative disease: similarities in age of onset and genetics in relation to aetiology». Psychological Medicine. 16 (1): 199–207. doi:10.1017/s0033291700002634. PMID 3961045.
- ↑ Will RG, Alperovitch A, Poser S, Pocchiari M, Hofman A, Mitrova E, de Silva R, D'Alessandro M, Delasnerie-Laupretre N, Zerr I, van Duijn C (1998 թ․ հունիս). «Descriptive epidemiology of Creutzfeldt-Jakob disease in six European countries, 1993-1995. EU Collaborative Study Group for CJD». Annals of Neurology. 43 (6): 763–7. doi:10.1002/ana.410430611. PMID 9629846.
- ↑ Armitage WJ, Tullo AB, Ironside JW (2009 թ․ հոկտեմբեր). «Risk of Creutzfeldt-Jakob disease transmission by ocular surgery and tissue transplantation». Eye. 23 (10): 1926–30. doi:10.1038/eye.2008.381. PMID 19136921.
- ↑ Esmonde T, Lueck CJ, Symon L, Duchen LW, Will RG (1993 թ․ սեպտեմբեր). «Creutzfeldt-Jakob disease and lyophilised dura mater grafts: report of two cases». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 56 (9): 999–1000. doi:10.1136/jnnp.56.9.999. PMC 489736. PMID 8410042.
- ↑ Bernoulli C, Siegfried J, Baumgartner G, Regli F, Rabinowicz T, Gajdusek DC, Gibbs CJ (1977 թ․ փետրվար). «Danger of accidental person-to-person transmission of Creutzfeldt-Jakob disease by surgery». Lancet. 1 (8009): 478–9. doi:10.1016/s0140-6736(77)91958-4. PMID 65575.
- ↑ Brown P, Brandel JP, Sato T, Nakamura Y, MacKenzie J, Will RG, Ladogana A, Pocchiari M, Leschek EW, Schonberger LB (2012 թ․ հունիս). «Iatrogenic Creutzfeldt-Jakob disease, final assessment». Emerging Infectious Diseases. 18 (6): 901–7. doi:10.3201/eid1806.120116. PMC 3358170. PMID 22607808.
- ↑ Brown P, Gibbs CJ, Rodgers-Johnson P, Asher DM, Sulima MP, Bacote A, Goldfarb LG, Gajdusek DC (1994 թ․ մայիս). «Human spongiform encephalopathy: the National Institutes of Health series of 300 cases of experimentally transmitted disease». Annals of Neurology. 35 (5): 513–29. doi:10.1002/ana.410350504. PMID 8179297.
- ↑ Collinge J, Sidle KC, Meads J, Ironside J, Hill AF (1996 թ․ հոկտեմբեր). «Molecular analysis of prion strain variation and the aetiology of 'new variant' CJD». Nature. 383 (6602): 685–90. Bibcode:1996Natur.383..685C. doi:10.1038/383685a0. PMID 8878476.
- ↑ Collinge J, Whitfield J, McKintosh E, Beck J, Mead S, Thomas DJ, Alpers MP (2006 թ․ հունիս). «Kuru in the 21st century--an acquired human prion disease with very long incubation periods». Lancet. 367 (9528): 2068–74. doi:10.1016/s0140-6736(06)68930-7. PMID 16798390.
- ↑ «Questions and Answers: Creutzfeldt–Jakob Disease Infection-Control Practices». Infection Control Practices/CJD (Creutzfeldt–Jakob Disease, Classic). Centers for Disease Control and Prevention. 2007 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «WHO Infection Control Guidelines for Transmissible Spongiform Encephalopathies». World Health Organization: Communicable Disease Surveillance and Control. 1999 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
- ↑ McDonnell G, Burke P (2003 թ․ մայիս). «The challenge of prion decontamination». Clinical Infectious Diseases. 36 (9): 1152–4. doi:10.1086/374668. PMID 12715310.
- ↑ Solassol J, Pastore M, Crozet C, Perrier V, Lehmann S (2006 թ․ սեպտեմբեր). «A novel copper-hydrogen peroxide formulation for prion decontamination». The Journal of Infectious Diseases. 194 (6): 865–9. doi:10.1086/506947. PMID 16941355.
- ↑ Jackson GS, McKintosh E, Flechsig E, Prodromidou K, Hirsch P, Linehan J, Brandner S, Clarke AR, Weissmann C, Collinge J (2005 թ․ մարտ). «An enzyme-detergent method for effective prion decontamination of surgical steel». The Journal of General Virology. 86 (Pt 3): 869–78. doi:10.1099/vir.0.80484-0. PMID 15722550.
- ↑ Sattar, Hussain A. (2013 թ․ հունվարի 1). Fundamentals of Pathology. Chicago: Pathoma LLC. էջ 187.
- ↑ «Creutzfeldt–Jakob Disease Fact Sheet | National Institute of Neurological Disorders and Stroke». www.ninds.nih.gov. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Mead S, Rudge P (2017 թ․ ապրիլ). «CJD mimics and chameleons». Practical Neurology. 17 (2): 113–121. doi:10.1136/practneurol-2016-001571. PMC 5520355. PMID 28153848.
- ↑ Satoh J, Kurohara K, Yukitake M, Kuroda Y (1999). «The 14-3-3 protein detectable in the cerebrospinal fluid of patients with prion-unrelated neurological diseases is expressed constitutively in neurons and glial cells in culture». European Neurology. 41 (4): 216–25. doi:10.1159/000008054. PMID 10343153.
- ↑ Geschwind MD, Martindale J, Miller D, DeArmond SJ, Uyehara-Lock J, Gaskin D, Kramer JH, Barbaro NM, Miller BL (2003 թ․ հունիս). «Challenging the clinical utility of the 14-3-3 protein for the diagnosis of sporadic Creutzfeldt-Jakob disease». Archives of Neurology. 60 (6): 813–6. doi:10.1001/archneur.60.6.813. PMID 12810484.
- ↑ Chitravas N, Jung RS, Kofskey DM, Blevins JE, Gambetti P, Leigh RJ, Cohen ML (2011 թ․ սեպտեմբեր). «Treatable neurological disorders misdiagnosed as Creutzfeldt-Jakob disease». Annals of Neurology. 70 (3): 437–44. doi:10.1002/ana.22454. PMC 3170496. PMID 21674591.
- ↑ Sanchez-Juan P, Green A, Ladogana A, Cuadrado-Corrales N, Sáanchez-Valle R, Mitrováa E, Stoeck K, Sklaviadis T, Kulczycki J, Hess K, Bodemer M, Slivarichová D, Saiz A, Calero M, Ingrosso L, Knight R, Janssens AC, van Duijn CM, Zerr I (2006 թ․ օգոստոս). «CSF tests in the differential diagnosis of Creutzfeldt-Jakob disease». Neurology. 67 (4): 637–43. doi:10.1212/01.wnl.0000230159.67128.00. PMID 16924018.
- ↑ Tattum MH, Jones S, Pal S, Khalili-Shirazi A, Collinge J, Jackson GS (2010 թ․ դեկտեմբեր). «A highly sensitive immunoassay for the detection of prion-infected material in whole human blood without the use of proteinase K» (PDF). Transfusion (Submitted manuscript). 50 (12): 2619–27. doi:10.1111/j.1537-2995.2010.02731.x. PMID 20561299.
- ↑ Fragoso DC, Gonçalves Filho AL, Pacheco FT, Barros BR, Aguiar Littig I, Nunes RH, Maia Júnior AC, da Rocha AJ (2017 թ․ հունվարի 1). «Imaging of Creutzfeldt-Jakob Disease: Imaging Patterns and Their Differential Diagnosis». Radiographics. 37 (1): 234–257. doi:10.1148/rg.2017160075. PMID 28076012.
- ↑ Ukisu R, Kushihashi T, Kitanosono T, Fujisawa H, Takenaka H, Ohgiya Y, Gokan T, Munechika H (2005 թ․ փետրվար). «Serial diffusion-weighted MRI of Creutzfeldt-Jakob disease». AJR. American Journal of Roentgenology. 184 (2): 560–6. doi:10.2214/ajr.184.2.01840560. PMID 15671380.
- ↑ Young GS, Geschwind MD, Fischbein NJ, Martindale JL, Henry RG, Liu S, Lu Y, Wong S, Liu H, Miller BL, Dillon WP (June–July 2005). «Diffusion-weighted and fluid-attenuated inversion recovery imaging in Creutzfeldt-Jakob disease: high sensitivity and specificity for diagnosis». AJNR. American Journal of Neuroradiology. 26 (6): 1551–62. PMID 15956529. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Abdulmassih R, Min Z (2016 թ․ մարտ). «An ominous radiographic feature: cortical ribbon sign». Internal and Emergency Medicine. 11 (2): 281–3. doi:10.1007/s11739-015-1287-4. PMID 26238299.
- ↑ Tschampa HJ, Mürtz P, Flacke S, Paus S, Schild HH, Urbach H (2003 թ․ մայիս). «Thalamic involvement in sporadic Creutzfeldt-Jakob disease: a diffusion-weighted MR imaging study». AJNR. American Journal of Neuroradiology. 24 (5): 908–15. PMID 12748093. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Finkenstaedt M, Szudra A, Zerr I, Poser S, Hise JH, Stoebner JM, Weber T (1996 թ․ հունիս). «MR imaging of Creutzfeldt-Jakob disease». Radiology. 199 (3): 793–8. doi:10.1148/radiology.199.3.8638007. PMID 8638007.
- ↑ 40,0 40,1 Sternberg's Diagnostic Surgical Pathology, 5th edition.
- ↑ Liberski, P.P. (2004). «Spongiform change – an electron microscopic view». Folia Neuropathologica. 42, suppl B: 59–70.
- ↑ «CNS Degenerative Diseases».
- ↑ 43,0 43,1 43,2 43,3 Budka H, Will RG (2015 թ․ նոյեմբերի 12). «The end of the BSE saga: do we still need surveillance for human prion diseases?». Swiss Medical Weekly. 145: w14212. doi:10.4414/smw.2015.14212. PMID 26715203.
- ↑ 44,0 44,1 44,2 who.int: "Fact sheets no 180: Variant Creutzfeldt–Jakob disease" Feb 2012 ed. Արխիվացված 2016-02-04 Wayback Machine
- ↑ Bonda DJ, Manjila S, Mehndiratta P, Khan F, Miller BR, Onwuzulike K, Puoti G, Cohen ML, Schonberger LB, Cali I (2016 թ․ հուլիս). «Human prion diseases: surgical lessons learned from iatrogenic prion transmission». Neurosurgical Focus. 41 (1): E10. doi:10.3171/2016.5.FOCUS15126. PMC 5082740. PMID 27364252.
- ↑ «Creutzfeldt-Jakob Disease Fact Sheet | National Institute of Neurological Disorders and Stroke». NINDS. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Belay ED, Schonberger LB (2002 թ․ դեկտեմբեր). «Variant Creutzfeldt-Jakob disease and bovine spongiform encephalopathy». Clinics in Laboratory Medicine. 22 (4): 849–62, v–vi. doi:10.1016/S0272-2712(02)00024-0. PMID 12489284.
- ↑ 48,0 48,1 Manix M, Kalakoti P, Henry M, Thakur J, Menger R, Guthikonda B, Nanda A (2015 թ․ նոյեմբեր). «Creutzfeldt-Jakob disease: updated diagnostic criteria, treatment algorithm, and the utility of brain biopsy». Neurosurgical Focus. 39 (5): E2. doi:10.3171/2015.8.FOCUS15328. PMID 26646926.
- ↑ «Treatment». nhs.uk. 2017 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Ng MC, Westover MB, Cole AJ (2014 թ․ փետրվարի 7). «Treating seizures in Creutzfeldt-Jakob disease». Epilepsy & Behavior Case Reports. 2: 75–9. doi:10.1016/j.ebcr.2014.01.004. PMC 4308028. PMID 25667875.
- ↑ Mizutani T, Okumura A, Oda M, Shiraki H (1981 թ․ փետրվար). «Panencephalopathic type of Creutzfeldt-Jakob disease: primary involvement of the cerebral white matter». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 44 (2): 103–15. doi:10.1136/jnnp.44.2.103. PMC 490840. PMID 7012278.
- ↑ «Mad Cow: Linked to thousands of CJD cases?». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 53,0 53,1 «CJD (Creutzfeldt–Jakob Disease, Classic)». Centers for Disease Control and Prevention. 2008 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 54,0 54,1 «vCJD (Variant Creutzfeldt–Jakob Disease)». Centers for Disease Control and Prevention. 2007 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Ironside JW (1996). «Neuropathological diagnosis of human prion disease; morphological studies». In Baker HF, Ridley RM (eds.). Prion Diseases. Vol. 3. էջեր 35–57. doi:10.1385/0896033422. ISBN 978-0-89603-342-9.
- ↑ Meggendorfer F (1930). «Klinische und genealogische Beobachtungen bei einem Fall von spastischer Pseudokosklerose Jakobs». Zeitschrift für die Gesamte Neurologie und Psychiatrie. 128: 337–41. doi:10.1007/bf02864269.
- ↑ Gambetti P, Kong Q, Zou W, Parchi P, Chen SG (2003). «Sporadic and familial CJD: classification and characterisation». British Medical Bulletin. 66: 213–39. doi:10.1093/bmb/66.1.213. PMID 14522861.
- ↑ 58,0 58,1 58,2 58,3 58,4 Ricketts MN, Cashman NR, Stratton EE, ElSaadany S (1997). «Is Creutzfeldt-Jakob disease transmitted in blood?». Emerging Infectious Diseases. 3 (2): 155–63. doi:10.3201/eid0302.970208. PMC 2627622. PMID 9204296.
- ↑ Ae R, Hamaguchi T, Nakamura Y, Yamada M, Tsukamoto T, Mizusawa H, Belay ED, Schonberger LB (2018 թ․ մարտ). «Update: Dura Mater Graft-Associated Creutzfeldt-Jakob Disease - Japan, 1975-2017». MMWR. Morbidity and Mortality Weekly Report. 67 (9): 274–278. doi:10.15585/mmwr.mm6709a3. PMC 5844283. PMID 29518068.
- ↑ «The Nobel Prize in Physiology or Medicine 1997: Stanley B. Prusiner». NobelPrize.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Manuelidis L, Yu ZX, Barquero N, Banquero N, Mullins B (2007 թ․ փետրվար). «Cells infected with scrapie and Creutzfeldt-Jakob disease agents produce intracellular 25-nm virus-like particles». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 104 (6): 1965–70. Bibcode:2007PNAS..104.1965M. doi:10.1073/pnas.0610999104. PMC 1794316. PMID 17267596.
- ↑ Creutzfeldt–Jakob Disease (CJD) – the facts. Infectious Diseases Epidemiology & Surveillance – Department of Health, Victoria, Australia Արխիվացված 2015-06-28 Wayback Machine
- ↑ Mad cow link in hunter's death | Stuff.co.nz
- ↑ «Autopsy confirms rare brain disease in NH patient». MyFoxBoston. 2013 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «NH Patient Likely Died of Rare Brain Disease». AP. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Kowalczyk, Liz. «5 patients at Cape hospital at risk for rare brain disease». Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Officials: Lockhart, 'Utah's Iron Lady' died from Creutzfeldt-Jakob disease». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Schudel, Matt (2015 թ․ հունիսի 14). «John S. Carroll, acclaimed newspaper editor in Baltimore and L.A., dies at 73». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Barbara Tarbuck, 'General Hospital' and 'American Horror Story' Actress, Dies at 74». 2016 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Detecting Prions in Blood» (PDF). Microbiology Today: 195. 2010 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Rubenstein R, Chang B, Gray P, Piltch M, Bulgin MS, Sorensen-Melson S, Miller MW (2010 թ․ հուլիս). «A novel method for preclinical detection of PrPSc in blood». The Journal of General Virology. 91 (Pt 7): 1883–92. doi:10.1099/vir.0.020164-0. PMID 20357038.
- ↑ Orrú CD, Bongianni M, Tonoli G, Ferrari S, Hughson AG, Groveman BR, Fiorini M, Pocchiari M, Monaco S, Caughey B, Zanusso G (2014 թ․ օգոստոս). «A test for Creutzfeldt-Jakob disease using nasal brushings». The New England Journal of Medicine. 371 (6): 519–29. doi:10.1056/NEJMoa1315200. PMC 4186748. PMID 25099576.
- ↑ Bone, Ian (2006 թ․ հուլիսի 12). «Intraventricular Pentosan Polysulphate in Human Prion Diseases: A study of Experience in the United Kingdom». Medical Research Council. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Use of Pentosan Polysulphate in the treatment of, or prevention of, vCJD». Department of Health:CJD Therapy Advisory Group. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Rainov NG, Tsuboi Y, Krolak-Salmon P, Vighetto A, Doh-Ura K (2007 թ․ մայիս). «Experimental treatments for human transmissible spongiform encephalopathies: is there a role for pentosan polysulfate?». Expert Opinion on Biological Therapy. 7 (5): 713–26. doi:10.1517/14712598.7.5.713. PMID 17477808.
- ↑ Pfeifer A, Eigenbrod S, Al-Khadra S, Hofmann A, Mitteregger G, Moser M, Bertsch U, Kretzschmar H (2006 թ․ դեկտեմբեր). «Lentivector-mediated RNAi efficiently suppresses prion protein and prolongs survival of scrapie-infected mice». The Journal of Clinical Investigation. 116 (12): 3204–10. doi:10.1172/JCI29236. PMC 1679709. PMID 17143329.
{{cite journal}}
: Unknown parameter|laysource=
ignored (օգնություն) - ↑ Collinge J, Gorham M, Hudson F, Kennedy A, Keogh G, Pal S, Rossor M, Rudge P, Siddique D, Spyer M, Thomas D, Walker S, Webb T, Wroe S, Darbyshire J (2009 թ․ ապրիլ). «Safety and efficacy of quinacrine in human prion disease (PRION-1 study): a patient-preference trial». The Lancet. Neurology. 8 (4): 334–44. doi:10.1016/S1474-4422(09)70049-3. PMC 2660392. PMID 19278902.
- ↑ Karapetyan YE, Sferrazza GF, Zhou M, Ottenberg G, Spicer T, Chase P, Fallahi M, Hodder P, Weissmann C, Lasmézas CI (2013 թ․ ապրիլ). «Unique drug screening approach for prion diseases identifies tacrolimus and astemizole as antiprion agents». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 110 (17): 7044–9. Bibcode:2013PNAS..110.7044K. doi:10.1073/pnas.1303510110. PMC 3637718. PMID 23576755.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն» հոդվածին։ |