Կրասուխա (ռուս.՝ Красуха), ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված ռուսական համալիրների ընտանիք։ Մշակվել է «Գրադիենտ» համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից (Դոնի Ռոստով), արտադրությանն ու փորձարկմանը մասնակցել է Նովգորոդի «Քվանտ» գիտահետազոտական միավորումը, որը հանդիսանում է «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի մաս[1]։ ՌԷՊ համալիրի սերիական արտադրությունը կազմակերպվում է Բրյանսկի էրեկտրամեխանիկական գործարանի կողմից։

«Կրասուխա-2» համալիր
«Կրասուխա-4» համալիր

Կիրառություն խմբագրել

Նախատեսված է հրամանատարական կետերի, զորամիավորումների, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների, կարևոր արդյունաբերական և վարչական-քաղաքական օբյեկտների պաշտպանության համար։ Համալիրը վերլուծում է ազդանշանի տեսակն ու հակազդում է թշնամու ռադիոտեղորոշիչ կայանին՝ արտահոսքի միջոցով շարքից հանելով դրանք։ Համակարգն իրականացնում է լրտեսական արբանյակների, վերգետնյա ռադարների և ԱՎԱԿՍ ավիացիոն համակարգերի ճնշում[2]։

Պատմություն խմբագրել

«Կրասուխա» համալիրների մշակումն սկսվել է 1990-ականներին։ 1РЛ257 «Կրասուխա-4» համալիրի հետ միաժամանակ մշակվում էր նաև 1Л269 «Կրասուխա-2» համալիրը։ Դրանք տարբերվում են կիրառվող սարքավորումներով («Կրասուխա-2»-ը պատրաստված է անալոգային սարքավորման, իսկ «Կրասուխա-4»-ը՝ թվային սարքավորման հիմքով[3]), տեխնիկական բնութագրություններով և օգտագործվող շասսիներով։ «Կրասուխա-2»-ը կառուցված է БАЗ-6910-022 քառաառանցք շասսիի, իսկ «Կրասուխա-4»-ը՝ КамАЗ գործարանի կողմից արտադրվող քառաառանցք շասսիի վրա։ Երկու համալիրների միջև եղած տարբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է պահվում։

Համալիրների պետական փորձարկումներն ավարտվեցին 2009 թվականին[4]։

Գործարկում խմբագրել

«Կրասուխա-2» համալիրի առաջին կայանները տեղադրվել են Ռուսաստանում 2012 թվականին։ «Կրասուխա-2» համալիրի կայանների պետական պատվերն իրականացվել է 2014 թվականին «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի կողմից[1]։ Երկու համալիրների մատակարարումը նախատեսված էր իրականացնել 2015 թվականին[5]։

«Կրասուխա-4» համալիրի հինգ խմբային արտադրանքների մատակարարման վերաբերյալ առաջին պայմանագիրը կնքվել է 2011 թվականի մայիսի 26-ին։ Չհստակեցված քանակությամբ «Կրասուխա-4» համալիրների մատակարարման վերաբերյալ երկրորդ պետական պայմանագիրը կնքվել է «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի հետ 2012 թվականի ապրիլի 23-ին անցկացված փակ աճուրդի արդյունքների հիման վրա։ 2013 թվականի մարտի 27-ին այդ կոնցեռնի հետ կնքվեց պետպատվերի երրորդ պայմանագիրը 18 միավոր «Կրասուխա-4» համալիրների մատակարարման վերաբերյալ[6]։ 2012-2013 թվականներին ընթացքում արտադրվել է 10 միավոր «Կրասուխա-4» համալիր[6]։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Համալիրի տեխնիկական տվյալները գաղտնագրված են։ Կայանների ակտիվ խոտանային հնարավորությունները թույլ են տալիս արդյունավետորեն պայքարել բոլոր ժամանակակից ռադիոտեղորոշիչ կայանների դեմ։ Որոշ տվյալներով «Կրասուխա-4» ՌԷՊ համալիրը հնարավորություն ունի կլանել ոչ միայն թշնամու ռադիոտեղորոշիչ կայանների ազդանշանը, այլև անօդաչու թռչող սարքերի կառավարման ռադիոալիքները։ Ըստ Բրյանսկի էլեկտրատեխնիկական գործարանի գլխավոր տնօրեն Ֆյոդոր Դմիտրուկի՝ «Կրասուխա-2» համալիրի կազմում ներառված են հատուկ սարքավորումներով երեք, իսկ «Կրասուխա-4»-ի կազմում՝ երկու մեքենա[3]։

Տակտիկ-տեխնիկական բնութագրություն խմբագրել

«Կրասուխա-4» համալիրի հեռահարությունը գնահատվում է 150-300 կմ[2]։

Արտահանման տարբերակ խմբագրել

Արտահանման համար առաջարկվում է 1Л269 կայանը, որը ներկայացվել է 2013 թվականի ապրիլին «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի ցուցադրության ժամանակ[4]։

Կիրառում խմբագրել

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը (ՌԴ ՕՏՈՒ) 2015 թվականի հոկտեմբերին Հմեյմիմի օդանավակայանում գործարկել են «Կրասուխա-4» համալիրը Սիրիայում Ռուսաստանի ռազմագործողության ժամանակ[7]։

Համաձայն Независимая газета թերթի՝ «Կրասուխա» համալիրի միջոցով են խոցվել «Տոմոգավկ» տեսակի թևավոր հրթիռները[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «КРЭТ досрочно выполнил Госзаказ на поставку РЭБ «Красуха-2» в армию». Վերցված է 16/6/2015-ին.
  2. 2,0 2,1 «Комплекс радиоэлектронной борьбы «Красуха-4»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 16/6/2015-ին.
  3. 3,0 3,1 «Как сверхсекретная машина глушит врага». Վերցված է 16/6/2015-ին.
  4. 4,0 4,1 «1Л269 Красуха-2». Վերցված է 16/6/2015-ին.
  5. «Источник: войска получат четыре комплекса радиоэлектронной борьбы "Москва-1" до конца года». Վերցված է 16/6/2015-ին.
  6. 6,0 6,1 «1РЛ257 Красуха-4». Վերցված է 16/6/2015-ին.
  7. «В Сирии замечены новейшие системы радиоэлектронной борьбы «Красуха-4»». Lenta.ru. Վերցված է 5-10-2015-ին.
  8. Долететь до целей «Томагавкам» помешали «Красухи» // Независимая газета

Արտաքին հղումներ խմբագրել