Կրասնովի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Կրասնովի փողոց (ռուս.՝ Улица Краснова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս Նիկոլայ Պետրովիչ Կրասնովի պատվին, որի նախագծած շինություններից շատերը Յալթայի տեսարժան վայրերից են[2]։

Կրասնովի փողոց
«Վիլլա Ելենա» հյուրանոցը Կրասնովի փողոցում
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն200 մետր

Պատմություն խմբագրել

Կրասնովի փողոցը գտնվում է Յալթայի կենտրոնում։ Այն չափազանց կարճ է. երկարությունը 200 մետրից քիչ պակաս է։ Փողոցը սկսվում է Լենինի անվան առափնյա փողոցից։ Փողոցը 1980-ական թվականների վերջին անվանակոչվել է Նիկոլայ Պետրովիչ Կրասնովի անունով՝ ճարտարապետի ծննդյան 125-ամյակի տոնակատարության ժամանակ։ Նա շատ բան է արել Յալթա բուժավայրը ստեղծելու համար՝ այնտեղ աշխատելով ավելի քան 30 տարի[2]։

Նշանակալի շենքեր և շինություններ խմբագրել

Կրասնովի փողոցում արևելյան ճակատով կանգնած է «Վիլլա Ելենա» հյուրանոցը[2]։ 1877 թվականից մինչև 1907 թվականը ներկայիս «Վիլլա Ելենայի» տեղում «Դարսանա» ամառանոցն էր, որը 1907 թվականին գնում է սարատովցի վաճառական Իվան Վասիլևիչ Տիխոմիրովը։ Որոշ ժամանակ անց Տիխոմիրովը որոշում է ամբողջությամբ վերակառուցել շենքը։ Նախագիծը նա պատվիրում է յալթացի հայտնի ճարտարապետ Լև Նիկոլաևիչ Շապովալովին (1873-1957)[3]։

Վիլլայի շինարարությունն ավարտվել է 1912 թվականի աշնանը։ Այդ պահին «Վիլլան» Յալթայի ամենաբարձր շենքն էր, ուներ սեփական այգի և վերելակ։ 1912-1918 թվականներին «Վիլլա Ելենան» հյուրընկալել է նշանավոր մարդկանց` որպես 1-ին կարգի հյուրանոց, որը ղեկավարում էր վաճառական Տիխոմիրովի կինը` Ելիզավետա Իվանովնան[3]։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1920 թվականի աշնանը, «Վիլլա Ելենան» ազգայնացվեց[3]։

Խորհրդային իշխանության օրոք շենքն օգտագործվել է որպես առողջարան, իսկ ավելի ուշ` որպես առողջարանային պոլիկլինիկա։ 2000 թվականին սկսվել է շենքի հիմնանորոգումը։ Տարածքն ընդլայնվել է, խախտվել է ճարտարապետական ոճը։ 2007 թվականին «Վիլլա Ելենան» վերաբացվել է որպես Villa Elena Hotel & Residences[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 «Улица Краснова».
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Вилла «Елена»».