Կրասնոդարի երկրամասի կերպարվեստի ցուցասրահ

Կրասնոդարի երկրամասի կերպարվեստի ցուցասրահ (ռուս.՝ Краснодарский краевой выставочный зал изобразительных искусств), խոշորագույն գեղարվեստական ցուցահանդեսային կենտրոն Ռուսաստանի հարավում։

Կրասնոդարի երկրամասի կերպարվեստի ցուցասրահ
Տեսակթանգարան և ցուցասրահ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոդար
ՎայրԿրասնոդար
Հասցեг. Краснодар, ул. Рашпилевская, 32Rashpilevskaya?
Հիմնադրվել է1989
Կայքartzal23.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կրասնոդարի երկրամասի կերպարվեստի ցուցասրահը բացվել է 1989 թվականին Ռաշպիլևսկայա փողոցի 32 հասցեում գտնվող բազմահարկ բնակելի շենքի առաջին հարկում։ Ցուցահանդեսային կենտրոնի ցուցասրահի տարածքը կազմում է 1100 քառակուսի մետր։ Այստեղ տարեկան կազմակերպում են 60-ից մինչև 80 միջազգային, տարածաշրջանային, մարզային, քաղաքային, խմբակային, անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև գեղարվեստական նախագծեր և հիշարժան իրադարձություններ։

Մարատ Գելմանի «ICONS» ցուցահանդես խմբագրել

2012 թվականի մայիսի 15-ին Կրասնոդարի երկրամասի կերպարվեստի ցուցասրահում պետք է բացվեր Մարատ Գելմանի «Սրբապատկերներ» ցուցահանդեսը[1]։ Մայիսի 8-ին Կրասնոդարի երկրամասի ղեկավարին բաց նամակով դիմում է Ստավրոպոլի և Նեվինոմիսկի եպիսկոպոս Կիրիլը (Պոկրովսկի), կոչ անելով արգելել հանցավոր գործունեությունը Ձեզ վստահված տարածաշրջանում»[2]։ Մայիսի 12-ին Կրասնոդարում տեղի ունեցավ հանրահավաք և քաղաքացիների հանդիպում տարածաշրջանային օրենսդիր ժողովի պատգամավորների հետ, որտեղ էլ բողոք ներկայացվեց Կրասնոդարում այդ ցուցահանդեսի անցկացման կապակցությամբ։ Այդ ցուցահանդեսի բացման դեմ բողոք ներկայացրեցին նաև Եկատերինոդարի և Կուբանի եպիսկոպոսները[3]։

Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի էթիկայի հանձնաժողովին կից Հանրային խորհուրդը մտադիր է հանձնարարել փորձագետներին ուսումնասիրելու այն աշխատանքների բարոյականությունը, որ Մարատ Գելմանը պատրաստվում է ցուցադրել Կրասնոդարի ցուցահանդեսում[4]։

Ցուցահանդեսի բացումից մի քանի ժամ առաջ ոստիկանությունում ահազանգ ստացվեց այնտեղ տեղադրված ռումբի մասին[5]։ Ցուցահանդեսային համալիրի մուտքի մոտ հավաքված բողոքող կազակները, ուղղափառները, ՌԴԿԿ և ՌԼԴԿ կուսակցությունների ներկայացուցիչները ստորագրահավաք էին սկսել «Գելմանի դեմ Կրասնոդարի բնակչությունից » մակագրությամբ և վանկարկում էին «Գելման դուրս կորիր Կուբանից»[5]։ Անհանգստացած այն փաստով, որ Կրասնոդարի կենտրոնում կազմակերպվել է հայտնի նկարչի ցուցահանդեսը, բողոքավորները մասսայական ծեծկրտուք հրահրեցին[5][6]։ Ցուցահանդեսի բացումը որոշ ժամանակ հետաձգվեց, կապված կազակների և ուղղափառ հասարակության ներկայացուցիչների բուռն բողոքի հետ[7]։ Ցուցահանդեսային համալիրի մուտքի մոտ ներկա գտնվող Գելմանը նույնպես ծեծի ենթարկվեց[8]։ Տեղական ոստիկանությունը այդ կապակցությամբ հայտարարեց. «Ցուցարարներից մեկը խնդրեց Գելմանին հանել արևապաշտպան ակնոցները, նա հրաժարվեց, տղամարդը փորձեց ինքը հանել ակնոցները, հրելով նրան[8]։

Հավաքածու խմբագրել

Կրասնոդարի երկրամասի կերպարվեստի ցուցասրահը ակտիվորեն զբաղվում է սեփական հավաքածուի ձևավորմամբ, որի մեջ մտնում են Ռուսաստանի հարավի հեղինակների գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական և դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններ։ Ցուցասրահի ֆոնդերը 2007 թվականի դրությամբ կազմում են 370 միավոր, որում ներառված են Կուբանի առաջատար արվեստագետների և երիտասարդ հեղինակների ստեղծագործությունները, որոնք բազմազան են իրենց ոճով, պատկերներով և թեմատիկայով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кучинский Ю. Краснодарские священники почуяли запах серы // НТВ. — 2012. — 12 мая.
  2. Серебрянников Н. Сход против выставки Гельмана и прием граждан депутатами прошли в Краснодаре // Кавказский Узел. — 2012. — 12 мая.
  3. Кузнецова Т. Возмутившая РПЦ выставка Icons откроется в Краснодаре // РИА Новости. — 2012. — 15 мая.
  4. Кузнецова Т. Эксперты по этике и нравственности изучат работы Гельмана перед выставкой в Краснодаре(չաշխատող հղում) // РИА Новости. — 2012. — 12 мая.
  5. 5,0 5,1 5,2 Еще одну выставку Марата Гельмана пытаются закрыть // www.artguide.ru. — 2012. — 15 мая.
  6. Могутин Н. На выставке Марата Гельмана устроили беспорядки // www.lifenews.ru. — 2012. — 15 мая.
  7. Собств. корр. Казаки сорвали выставку Гельмана в Краснодаре // Взгляд. — 2012. — 15 мая.
  8. 8,0 8,1 Собств. корр. Известного галериста Марата Гельмана избили в центре Краснодара Արխիվացված 2012-05-17 Wayback Machine // Русская служба новостей. — 2012. — 15 мая.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրասնոդարի երկրամասի կերպարվեստի ցուցասրահ» հոդվածին։